Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։

Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:

Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:

Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է