Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի ներքաղաքական փոփոխություններն արտաքին հավակնությունների ֆոնին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները մեծ ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ Թուրքիայի արտաքին ազդեցությունը շարունակում է աճել։ Անցյալ տարի նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողացրեց հաղթանակ տանել, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթանակը չկապիտալիզացվեց։

Եվ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ԺՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 37,76 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով՝ 20 տարուց ավելի իշխանությունում գտնվելուց հետո։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարողացան հաղթել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։ Ու պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար պայքարը ՏԻՄ ընտրությունների ամենակարևոր բաղադրիչն է։ Հատկապես կարևոր է Ստամբուլում հաղթանակը, քանի որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ձեռք բերված հաղթանակը կարող է նաև հետագայում ցատկահարթակ դառնալ երկրում իշխանությունը վերցնելու և պետության ղեկավար դառնալու համար։

1994 թվականին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, և այդ պաշտոնն օգտագործեց իր քաղաքական վերել քն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Թուրքիայում նշում են, թե «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացավ ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցեց իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։ Այնպիսին է իրավիճակը, որ Էրդողանն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, թե դա «վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ»։ Թուրքիայի իշխանական շրջանակներում խոսվում է, որ կառավարության ներսում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում։

Դրանով Էրդողանը կարող է ցույց տալ, թե փոփոխությունների է գնում։ Միևնույն ժամանակ, ընդդիմության հաղթանակի ֆոնին ակտիվացել է նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը՝ չնայած, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ Բայց հարցական է, թե արդյո՞ք նման պայմաններում, երբ իշխող կուսակցության վարկանիշը անկում է արձանագրում, Էրդողանին կհաջողվի ևս մի քանի տարի հանգիստ պաշտոնավարել։ Հանրային ընկալումների և ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես երկրի տնտեսական վիճակը։ Շարունակվող գնաճը և ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային չափով արժեզրկումը, փաստացի, Էրդողանի գլխավորած իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն Էրդողանը զարկ է տալիս ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ փորձելով հանրությանը կերակրել օսմանյան կայսրության փառքի վերականգնման նեոօսմանական ամբիցիաներով։ Եվ Թուրքիան աստիճանաբար աշխարհագրորեն ծավալվում է։ Էականորեն մեծացել է թուրքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Անկարան արագորեն հաստատվում է աֆրիկյան տարածաշրջանում։ Արդեն իսկ Լիբիայում և Սոմալիում Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել։ Իսկ Հարավային Կովկասում Թուրքիան ուղղակի դարձել է ամենակարևոր դերակատարներից մեկը՝ Ադրբեջանին աջակցելով Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ու այդ երկրին քիչ-քիչ գցելով իրենից կախվածության մեջ։ Թուրքական ծրագրերի մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որն էլ պետք է պայմաններ ստեղծի պանթուրքական ծրագրերի իրականացման և դեպի միջին Ասիա Թուրքիայի ազդեցության ներթափանցման համար։

Մյուս կողմից էլ՝ Անկարան ցանկանում է ներկայանալ որպես իսլամական ժողովուրդների իրավունքների պաշտպանության չեմպիոն։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական հասարակության ներսում ակտիվորեն գեներացվում է Պաղեստինի ու, մասնավորապես, Գազայի բնակչության պաշտպանության մոտեցումն ու զարկ է տրվում հակաիսրայելական և հակաարևմտյան տրամադրություններին։ Էրդողանը ցանկանում է միաժամանակ բոլոր ուղղություններով հաջողություններ գրանցել։ Ըստ այդմ, նա հայտարարում է, թե «Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Բայց Թուրքիայի հավակնություններն ավելի մեծ են, քան նրա ունեցած տնտեսական ու արտաքին քաղաքական ներուժը, ուստի այն կարող է սրել նաև ներքին խնդիրները։ Ու եթե նույնիսկ Էրդողանին հաջողվի պաշտոնավարել մինչև 2028 թվականը, միևնույնն է, ակտուալ է նրա իրավահաջորդի հարցը։ Արևմտյան մամուլում արդեն իսկ շրջանառվում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի անունը, որը բավական սերտ կապեր ունի նաև Ալիևի հետ և անօդաչուներ է մատակարարում Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)