Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ին­չի՞ մա­սին են խո­սում արևմ­տյան թվե­րը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Գելափի» հրապարակած հերթական հարցման արդյունքները ուշագրավ վերլուծությունների առիթ են տալիս: Բացի այն, որ, ըստ այդ հարցումների, Նիկոլ Փաշինյանի վստահության ցուցանիշը խայտառակ ցածր է (8 տոկոս), կան նաև այլ՝ ոչ պակաս հետաքրքիր թվեր: Ի մասնավորի, տրվել է հարց, թե «Հետևյալ երկրներից որո՞նք են բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), և որոնք՝ ոչ բարեկամական (որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում են մեր երկրին): Ըստ հարցման` բարեկամ երկրների մեջ առաջին տեղում Ֆրանսիան է՝ 78,1 տոկոսով, երկրորդը Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդը՝ Իրանը՝ 57,8 տոկոսով:

Հասկանալի է, որ ոչ բարեկամ երկիր «անվանակարգում» անվիճելի առաջատարը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ համապատասխանաբար 93,2 և 98,5 տոկոս: Հետաքրքիր է, որ Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 29,7 տոկոսը, ոչ բարեկամ երկիր՝ 43 տոկոսը: Փորձագետների կարծիքով, այն, որ հակառուսական այս տոտալ արշավների ֆոնին Ռուսաստանին բարեկամ երկիր համարողների թիվը կարող էր նվազել, սպասելի էր, բայց նման ցածր ցուցանիշները բավական տարակուսելի են: Առավել ևս զարմանալի է, որ Ռուսաստանը հետ է ընկել, ասենք, Գերմանիայից, որը երբեք առանձնապես բարձր տեղերում չի եղել այդ ցուցանիշով և Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն, ասենք, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և նույն Ռուսաստանի հետ: Մի խոսքով, կա տեսակետ, որ այս ցուցանիշները իրականությունը չեն արտացոլում, և Արևմուտքն իր «Գելափի» միջոցով պարզապես հակառուսականության ալիքի վրա համապատասխան թվեր է նկարել:

Սակայն կա հարցի մյուս կողմը. եթե «Գելափի» հարցումները վստահություն չեն ներշնչում, ապա ինչո՞ւ է Պետդեպը հանկարծ որոշել Նիկոլ Փաշինյանի համար այդքան ցածր թիվ ցույց տալ (կրկնենք՝ 8 տոկոս): Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. նախ՝ չի բացառվում, որ իրական վարկանիշն ավելի ցածր է, և կարողացել են «ձգել» միայն մինչև 8 տոկոս: Երկրորդ՝ հնարավոր է՝ Արևմուտքին այլևս Փաշինյանը պետք չէ, և նրան «գահընկեց անելու» համար իրականությունն է պետք մատուցել: Սա քիչ հավանական է՝ հաշվի առնելով արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների ու անհատների՝ Փաշինյանին կրծքով պաշտպանելու ջանքերը, ինչպես նաև երեկվա «բոնուսային» խոստումները: Եվ երրորդ՝ ամենահավանական տարբերակը: Հնարավոր է՝ իրականությունն ի ցույց դնելով՝ Արևմուտքը ցանկանում է, այսպես ասած, ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, թե ով է իրականում այժմ իր իշխանության երաշխավորը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել