Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լեզուս բացել եմ ադրբեջաներենով, բայց երբ ասացի «մամա» բառը, մայրս ամենաերջանիկ կինն էր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«1992-ի ապրիլի 10-ին սովորական օր էր Մարաղայում։ Մայրս ասում է` «ճիշտ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պես ամենքս մեր բան ու գործով էինք, հանկարծ սկսվում է պատերազմը»։ Մի բան է պատերազմ, մի այլ բան՝ ջարդ, կոտորած, որ իրականացվեց Մարաղայում խաղաղ բնակչության նկատմամբ»,- MediaHub-ի զրուցակիցը Լյոլյա Համբարձումյանն է։

Մարաղայի ջարդերի ժամանակ նա շատ փոքր է եղել, ընդամենը 1 տարեկան 4 ամսական: Կյանքի այս ողբերգությունների մասին նրան պատմել է մայրը՝ Կարինե Պողոսյանը։

Արցախյան պատերազմի ամենաողբերգական իրադարձությունների ժամանակ Կարինեի ամուսինը դիրքերում էր։ Շուրջ 4000 բնակիչ ունեցող գյուղը հրետակոծվում էր։ Նա ամուսնու հոր ու 2 մանկահասակ երեխաների՝ Լյոլյայի ու 3 տարեկան Նարեկի հետ տեղափոխվել է ապաստարան։ Ադրբեջանցիները գրավում են գյուղն ու սպանում մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ գլխատում երեխաների։ 

«Այդ ժամանակ նրանք մտնում են նաև մեր նկուղ ու գերեվարում մեզ։ Բոլորիս տանում են տարբեր ուղղություններով։ 3 օր հետո Նարեկին գտնում են, տանում մամայիս մոտ և նրանք միասին են անցկացնում գերության 3 ամիսները։ Մայրս չգիտեր՝ ես որտեղ եմ և արդյո՞ք ողջ եմ, որովհետև ինձ տարել էին Կիրովաբադի մանկատուն»,- պատմում է երիտասարդ կինը։

Գերության մեջ մնալով՝ Կարինեն Նարեկին «մեկը մեկի դիմաց» փոխանակում է ադրբեջանցի գերեվարվածների հետ։ Կարինեն աղաչում է, որ դստերը ևս վերադարձնեն, բայց նրանք ասում են, որ «արդեն փոխանցել ենք հայկական կողմին»։

«Փոխանակվելուց հետո  մամաս սկսում է փնտրել ինձ։ Կարմիր խաչին միշտ դիմում էր, իսկ նրանք միշտ ասում էին, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Ու քանի որ Մարաղայում սպանվածներից բացի շատ գերիներ են եղել, մամաս ամեն վերադարձողից սկսել է հետաքրքրվել ինձանով, անգամ անծանոթների շրջանում է նկարս ցույց տվել, էդպես իմացել է, որ Կիրովաբադի մանկատանն եմ»։

Աղջկան Ադրբեջանի մանկատնից հայկական կողմ վերդարձնելու՝ Կարինեի ջանքերը տևում են 1 տարի 7 ամիս։ Նա միայնակ է շարունակում պայքարը, քանի որ գերությունից հետո սկեսրայրից ոչ մի լուր չի կարողացել իմանալ, իսկ նրա ամուսինը, որ մարտական գործողությունների մասնակից էր, անհետ կորել է։ 1993 թվականի հոկտեմբերի 21-ին վերջապես գալիս է օրը, որ արդեն 3 տարեկան դարձած Լյոլյային պիտի փոխանակեին։ 

«Փոխանակումը լինում ա արցախա-ադրբեջանական սահմանին, էլի «մեկը մեկի դիմաց»։ Ինձ տալիս են մամայիս, ես լինում եմ արդեն 3 տարեկան։ Բնականաբար ես վազելով չեմ գալիս մամայիս գիրկը, լացում եմ, չեմ ուզում գնալ, որովհետև ինձ անծանոթ ա թվում։ Փոխանակումից հետո մամայիս համար սկսվում ա մի ուրիշ դժոխք։ Ես չեմ հարմարվում, լացում եմ, չեմ խոսում, չեմ շփվում ոչ ոքի հետ։ Փոխարենը Նարեկը միշտ գալիս ա մոտս, խոսացնում ու սիրում։ Նա քանի որ մեծ է ինձանից, ինձ միշտ հիշում էր ու միշտ մամայիս հարցնում էր թե «ե՞րբ ա Լյոլյան գալու»։ Անհամբեր սպասել ա իմ գալուն։ Ու վերջապես ինձ գտել ա, միշտ ուզել ա հետս խաղա, բայց ես անտարբեր եմ եղել»,- ասում է Լյոլյա Համբարձումյանն ու զրույցի ընթացքում հաճախ սրբում արցունքները։ Ուրախացնող միակ բանն ասում է՝ այն է, որ չի հիշում այդ դեպքերը։ 

Կարինեն պատմում է, որ դստերը գտնելուց հետո նրան տեղափոխել է հիվանդանոց, հետազոտել։ Ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել է նրան․ «Խնամված տեսք ուներ, մազերն ու եղունգները կտրած էին, հագուստը՝ մաքուր։ Դա կարևոր էր ինձ համար։ Բայց քանի որ չէր շփվում, չէր մերվում, անհանգստացնում էր»։

Ապրիլի 10-ից անհետ կորած ամուսնու և սկեսրայրի մասին ոչ մի տեղեկություն չգտնելով՝ Կարինեն Նարեկի հետ փորձել է շփման եզրեր գտնել դստեր հետ, իսկ դրա համար բավականին երկար ժամանակ էր պետք։ Ավելի ուշ մայրը հասկացել է, որ Լյոլյան ոչ թե չի ուզում շփվել իրեն «անծանոթ» մարդկանց հետ, այլ փաստորեն դուստրը լեզուն չի հասկացել։  

«Ես լեզուս բացել եմ ադրբեջաներենով։ Մամաս ասում ա՝ «նկատում էինք, որ դու խաղում էիր տիկինիկի հետ ու խոսում էիր ադրբեջաներենով»։ Ու այդպես կամաց-կամաց ես սկսում եմ հարմարվել իմ հարազատ ընտանիքին, բայց դրա համար երկար ժամանակ ա պահանջվում։ Մայրս ամենաերջանիկ կինն էր, երբ նրան «մամա» ասացի։ Քիչ-քիչ սկսեցի մոռանալ այդ անծիծված լեզուն»։

Լյոլյան ավելի հասուն տարիքում է իմացել իր պատմությունն ու ափսոսում է մորը, որ բառի ամենաուղիղ իմաստով տանջվել է։ 

Կարինեն երեխաների հետ զինադադարից հետո տեղափոխվել է Ստեփանավան, իր վրա վերցնում տան կնոջ ու տղամարդու պարտականությունները, մեծացնում երեխաներին։ «Մենք ապրում էինք զինվորական թաղամասում։ Թաղամաս, որտեղ բոլորը ունեին պապա, բացի մեզնից։ Դրսում խաղալու ժամանակ ես ու Նարեկը երեկոյան ժամը 6-ին աննկատ խաղը թողում էինք կիսատ, գնում տուն, որովհետև այդ ժամին բոլորի պապաները գալիս էին տուն, իսկ մեր պապան չկար։ Փոքր տարիքում մամայիս ասում էինք՝ «պապան ու՞ր ա», մաման ասում էր՝ «մի օր կգա»։ Սկզբի տարիներին ինքն էլ էր սրտի մի անկյունում հավատում։ Ժամանակի հետ հասկացանք, որ մեր պապան, ինչպես նաև շատ շատերի հայրերը հայրենիք են ազատագրել։ Էն ժամանակ գոնե սփոփվում էինք դրանով, բա հիմա ի՞նչ ասենք։ Ուղղակի ցավն էն ա, որ ո՛չ մահացած են, ո՛չ ողջ»։ 

2007 թվականին դպրոցն ավարտելուց հետո Նարեկը որոշել է բարձրագույն ուսումը շարունակել Ստեփանակերտում։ Հետո նրան միացել է ընտանիքը։ Կարինեն հանձնում է Ստեփանավանի ժամանակավոր կացարանը, տեղափոխվում Արցախ։ Որպես անհետ կորած ազատամարտիկի կնոջ՝ նրան բնակարան են տրամադրում Շուշիում։ Նարեկն ու Լյոլյան ամուսնացել ու իրենց առանձին գեղեցիկ ընտանիքներն են կառուցել այնտեղ։ Սակայն շարունակաբար կրկնվող պատերազմներն ու չլուծվող հակամարտությունը փոխեցին Կարինեի՝ առանց այն այն էլ անբարեհաճ ճակատագիրը։

«Մայրս գոնե հիմա պիտի հանգիստ ապրեր, երջանիկ մեծություն ունենար։ Տանջվելով, դժվարություններ հաղթահարելով՝ մեզ պահեց, մեծացրեց առանց ամուսին։ Հիմա երբ արդեն մենք մեր ընտանիքներն ունենք, ինքը պիտի թոռներին վայելեր, բայց դարձավ, ինչպես ինքն է ասում, եռակի փախստական»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Կարինե Պողոսյանի ամուսինն ու սկեսրայրը 32 տարի առաջ այս օրն անհետ կորել են Մարաղայից։ Իսկ ինքն անցած 3 տասնամյակների ընթացքում բռնի տեղահանվել է՝ 1992-ին Մարաղայից, 2020-ին՝ Շուշիից, 2023-ին՝ Ստեփանակերտից։ 

32 տարի առաջ այս օրն ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և կոտորածի ենթարկել մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների: Գյուղը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ պատերազմից հետո մարաղեցիները վերաբնակվել էին Աղդամի շրջանի գյուղերից մեկում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա։ 

Հունան Թադևոսյան

24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել