Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետական պարտքի մակընթացությունը՝ տնտեսության տեղատվության ֆոնին. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր երկրներում անընդհատ բարձրացվում է պետական միջոցների արդյունավետ օգտագործման ու պետական պարտքի թեման։ Այդ իսկ պատճառով էլ հատուկ մեխանիզմներ են ստեղծվում պետական միջոցների նպատակային օգտագործման և պետական պարտքի մակարդակը վերահսկելու հետ կապված։ Ընդ որում, այս խնդրին են բախվում ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրները։ Նույնիսկ ԱՄՆ-ում, որը տնտեսության ծավալով աշխարհում առաջինն է, պետական պարտքի ծավալի սրընթաց աճն ապագայում կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել՝ մեծացնելով նաև դեֆոլտի հավանականությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին 5 տարվա ընթացքում պետական պարտքն ուղղակի շեշտակի աճում է։

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97,5 մլն դոլարով կամ 0,8%-ով։ Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականին 3,6 հազար դոլարից հասել է 4 հազար դոլարի: Եվ հատկանշական է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը ավելացել է գրեթե երկու անգամ: Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կտրուկ դեմ էր արտահայտվում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի՝ անընդունելի համարելով պետական պարտքի ավելացումը։ Նա անգամ ցույց էր տալիս, որ նույնիսկ իշխանության գալուց հետո իր այդ մոտեցումը չի փոխվելու։ 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն...

Պատկերացնո՞ւմ եք՝ մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը պետական պարտքն ավելացնելու հարցում ուղղակի գերազանցում է նախկին բոլոր իշխանություններին։ Նրա գլխավորած կառավարությունը մեկը մյուսի հետևից վարկեր է վերցնում ու զբաղված է վիճակագրական մանիպուլ յացիաներով։ Վերցված վարկերն ու պարտքերն այդպես էլ չեն նպաստում Հայաստանի զարգացմանը ու ժամանակի ընթացքում ուղղակի փոշիանում են, անհրաժեշտ արդյունքը չեն տալիս։ Խնդիրն այն է, որ ներգրավվող միջոցները միտված չեն տնտեսության զարգացմանը, այլ ընդամենը տնտեսական աճի իմիտացիա ստեղծելու և եղած միջոցները փոշիացնելու խնդիր են լուծում։ Ենթակառուցվածքային ծրագրերի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

Հյուսիս-Հարավ ճանապարհը տարիներով կառուցվում է ու չի ավարտվում։ Այնինչ, Հայաստանը գերժամանակակից ավտոմայրուղու կարիք ունի, որով կկարողանա բավարարել իր լոգիստիկ ու տնտեսական պահանջները։ Առավել քան կարևոր է նաև այլընտրանքային ճանապարհների կառուցման խնդիրը, ինչն իր մեջ նաև անվտանգային բաղադրիչ է կրում՝ հատկապես այն պարագայում, երբ մի շարք կարևոր ճանապարհներ հակառակորդի նշանառության տակ են, իսկ նոր զիջումների հարցում Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ պատրաստակամ է: Սակայն նույնիսկ այս հարցը չեն կարողանում լուծել։ Օրինակ՝ Սյունիքում այընտրանքային ճանապարհ կառուցեցին, կարճ ժամանակ անց այդ ճանապարհը սկսեց քանդվել։ Միակ խնդիրը, որը փորձում են լուծել, եղած ճանապարհների արագ ասֆալտապատումն է, քանի որ այն մեծ ջանքեր չի պահանջում։ Սակայն ասֆալտապատումը կատարվում է այն աստիճան անորակ, որ հաջորդ տարի այդ ճանապարհի ասֆալտը մեծամասամբ քայքայված է լինում։

Ու նորից պետք է որոշակի ասֆալտապատման աշխատանքներ կատարվեն։ Շատ հեռու չգնալու համար կարելի է հենց հարևան Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալ: Օրինակ՝ այնտեղ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ են կառուցում։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ արդեն այս տարի, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: Վրաստանն արդեն 4 տարի կառուցում է նաև Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհը, որն այս տարի արդեն ավարտելու են։ Այսինքն, խնդիրը նաև նախատեսված միջոցների նպատակային օգտագործումն է, որը թույլ կտա կառուցել ու ստեղծել պետության համար կարևոր ենթակառուցվածքներ։

Մյուս կողմից էլ՝ ներգրավված պարտքը և վարկային միջոցները չեն նպաստում Հայաստանի արտադրական հնարավորությունների ավելացմանը։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում քայլեր ձեռնարկել մրցունակ արտադրություն ստեղծելու շուրջ։ Հայաստանը տարիներ շարունակ տարբեր դոնոր կազմակերպություններից միջոցներ է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, բայց այս ոլորտն այդպես էլ չի զարգանում։ Եվ ՓՄՁ ներկայացուցիչները պարբերաբար բողոքում են, որ այնպիսի պայմաններ են ստեղծվել, երբ միայն խոշոր բիզնեսին է առավելություն տրվում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակ առ ժամանակ գրանցվում են այնպիսի դեպքեր, երբ տարբեր կոռուպցիոն սխեմաների արդյունքում պետական միջոցները յուրացվում են։

Օրինակ՝ մրցույթներում հաղթողներ կարող են ճանաչվել իշխանավորների հետ փոխկապակցված անձինք։ Չկա նաև զարգացման կոնցեպտ, մեր տնտեսությունը մեծ հաշվով բախտի քմահաճույքին է։ Արտաքին գործոնները բարենպաստ կլինեն՝ աճ կարձանագրենք, բարենպաստ չեն լինի՝ անկում կունենանք։ Իսկ մինչ այդ ահռելի պետական պարտքը շարունակում է կուտակվել, որի հետ բախվելու են արդեն ապագա կառավարությունները։ Տպավորություն է, որ ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։ Այսինքն, ինչո՞ւ սոսկ տպավորություն. անցած վեց տարին հենց դա է ցույց տալիս...

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է