Աշխարհի դիվանագետները կլքեն Իսրայելը․ ի՞նչ կանի Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել են նախապատրաստվել Իրանի կողմից հարձակման հնարավորությանը և մշակում են տարհանման ծրագրեր։ Այդ մասին հայտնել են իսրայելական կառավարության աղբյուրները։
Հավելենք, որ Իսրայելում գործում է նաև ՀՀ դեսպանությունը․ թե վերոնշյալ տեղեկատվության պայմաններում ինչ են մտադիր անել մեր դիվանագիտական առաքելությունում, առայժմ հայտնի չէ։ «Հրապարակը» փորձեց համապատասխան տեղեկություն ստանալ Իսրայելում ՀՀ դեսպանատությունից․ պատասխան՝ առայժմ չկա։
Հիշեցնենք, որ Իսրայելն ու Իրանը խոստացել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց․ դրանից առաջ Թեհրանը հայտնել էր Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության շենքի վրա իսրայելական մահացու հարվածների մասին։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live