Երևան, 25.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կստացվի, եթե գարեջուրը պատրաստվի առանց... գայլուկի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի յուրաքանչյուր սիրահար գիտի, թե ինչից է եփվում այդ հնագույն ըմպելիքը: Ջուրը, գայլուկը և գարու ածիկը այն ստանդարտ բաղադրիչներն են, որոնք հաստատվել են գերմանական օրենքներով դեռևս 1617-րդ դարերում: Սակայն քչերը կարող են պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էին եփում մինչ այդ օրենքների ու չափանիշների ընդունումը։ Նշենք, որ այն հեռավոր ժամանակներում մարդիկ եփում էին գրյույտ: Գրյույտը, խիստ ասած, նույն գարեջուրն է (նրա բաղադրատոմսը բավականին նման է գարեջրին), սակայն առանց գայլուկի։ Եվ հենց այստեղ է ամենահետաքրքիրը, քանի որ գայլուկի փոխարեն միջնադարյան եվրոպացիներն օգտագործում էին ամեն տեսակի խոտաբույսեր, հատապտուղներ և բնության այլ պարգևներ։ Հին վանական գրքերի հետազոտությունները ցույց են տալիս, որ գրյույտի որոշ բաղադրատոմսեր ներառել են մի քանի տասնյակ բաղադրիչների օգտագործում:

Հարկ է նշել, որ եվրոպացիները տարբերել են գրյույտն ու գարեջուրը։ Շատ շրջաններում գրյույտը կոչվում էր էլ, և հետագայում գարեջրի որոշ տեսակներ սկսեցին էլ կոչվել միայն այն ժամանակ, երբ գրյույտը մոռացության մատնվեց: Իսկ ինչի՞ց էր պատրաստված այդ ալկոհոլային ըմպելիքը: Այո՛, այն ամենից, ինչ կարելի էր գտնել Եվրոպայի այս կամ այն անկյունում` ճահճի մրտենուց, բորբոսից, որդանակից, անիսոնից, մշկընկույզից և շատ ավելի այլ բաներից: Ընդհանրապես, առկա էր հսկայական բազմազանություն։ Պետք է ասել, որ բաղադրիչների նման բազմազանությունը երբեմն այդ խմիչքը դարձնում էր շատ յուրահատուկ։ Բանն այն է, որ որոշ բաղադրիչներ այն օժտել են տոնիկ, աֆրոդիզիակ և թմրադեղային հատկություններով։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ընդունված էր, որ այն թնդությամբ նկատելիորեն ուժեղ էր գարեջրից և, ի տարբերություն ավանդական գարեջրի, բավականին քաղցր համ ուներ։ Այդ ըմպելիքի ազդեցության տակ գտնվող մարդիկ հաճախ անպարկեշտ գործողություններ են կատարել, ընկել հալ յուցինացիաների մեջ և, ընդհանրապես, զվարճացել իրենց ուզածի չափ:

Իմանալով այդ ըմպելիքի նման որակների մասին՝ շատերի գլխում տրամաբանական հարց կառաջանա. «Ինչպե՞ս պատահեց, որ դառը և, ճիշտն ասած, ձանձրալի գարեջուրը փոխարինեց գրյույտին»։ Պատմաբաններն այս հարցում ընդհանուր կարծիք չունեն։ Գրյույտը սկսել է անհետանալ ամենուր 16-րդ դարում, չնայած Եվրոպայի որոշ շրջաններում այն գոյատևել է մինչև 18-րդ դարի կեսերը: Վարկածներից մեկն ասում է, որ բողոքական ռեֆորմացիայի պատճառով է այն ենթարկվել զանգվածային հալածանքների, քանի որ այդ ըմպելիքը մարդկանց ստիպել է բավականին անկարգապահ լինել։ Ընտրելով գարեջրի և գրյույտի միջև՝ ընտրել են չարյաց փոքրագույնը, և գերմանացի միապետները, որոնք պաշտպանում էին բողոքականությունը, սկսել են ընդունել գարեջրի մասին հայտնի օրենքները։

Այնուամենայնիվ, արդարության համար հարկ է նշել, որ առաջին նման օրենքն ընդունվել է Ռեֆորմացիայի մեկնարկից մեկ տարի առաջ: Մեկ այլ վարկածի համաձայն, գայլուկ պարունակող գարեջուրն ավելի երկար էր պահվում, և այդ պատճառով էլ փոխարինել է իր նախորդին՝ զուտ տնտեսական պատճառներով։ Թեև, ամենայն հավանականությամբ, երկու գործոններն էլ դեր են խաղացել՝ և՛ կրոնականը, և՛ տնտեսականը: Այսօր այդ հնագույն սպիրտային ըմպելիքը շատ փոքր քանակությամբ արտադրվում է Եվրոպայի և Ամերիկայի որոշ փոքր գարեջրագործարանների կողմից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումները և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքը. Լևոն Քոչարյան Զգուշացում․ կեղծ տեղեկատվություն է տարածվում ԲՏԱ նախարարության անունից 1518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Լույս չի լինելու․ հասցեներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում «Ուրարտուի» մարզումն ԱՄԷ-ում (ֆոտո) Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից․ Էմին Խաչատրյան Գիտական ​​բանաձեւն ապացուցում է, թե ինչու են այս 10 սուպերմոդելներն ամենագեղեցիկն աշխարհում Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն Եռահարկ բնակելի շենք է փլուզվել Թուրքիայում (տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Էլեկտրական հեծանիվով արկածները Հայաստանում․ The Financial Times Շիրակի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը ԿԸՀ-ի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է Մի օր կհաշվենք այն հսկայական ռեսուրսները, որոնք այս իշխանությունը վատնում է ուրվականների բռնոցիների և մասկիշոուների վրա․ Տիգրան Աբրահամյան Նման միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից. Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է․ ահազանգ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին այս պահին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից Մյանմայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին Երևանում բախվել են «iCar» էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա Խմել են, ծեծել, սպանել ընկերոջն ու հափշտակած հեռախոսը որպես փոխհատուցում տվել տաքսիստին. կան ձերբակալվածներ Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներովՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշըԹրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում Ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մшրմին Թանկարժեք մետաղների գները և փոխարժեքները Նշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքից Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Ադրբեջան-Թուրքիա չդադարող փոխայցերին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել․ Տաթևիկ Հայրապետյան 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ ԶաքարյանԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարություն Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ Անդրեն կոտրեց լռությունը․ երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո Միկրոավտոբուսն ընկել է ձորը, 3 մարդ մաhացել է, 15-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (տեսանյութ ) Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը Կոտայքի մարզում որդին կոտրել է մոր շիրմաքարը.մանրամասներ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն անմիտ քայլ է. Արամ ՊետրոսյանԾեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները ձերբակալվել են Տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-նԵրեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ (լուսանկար) ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր