Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավրովը եկել էր սառեցնելու Արցախյան հակամարտությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բուռն քննարկումների առիթ է դարձել: Այցից առաջ որոշ շրջանակներում տարածվել էր խուճապային տրամադրություն, թե Լավրովը գալիս է Հայաստանի իշխանություններին ստիպելու Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին: Այդ մտայնության համար հիմք էին ծառայել ռուսական մամուլի հրապարակումները: Դրանցում նշվում էր, թե Լավրովն Արցախյան հակամարտության կարգավորման առաջարկությամբ է մեկնում Երևան, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «ցավոտ փոխզիջումների» գնան:

Սակայն Լավրովի հայտարարություններն ամբողջությամբ հերքեցին այդ մտահոգությունները: Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց ոչ թե հակամարտության լուծման ինչ-որ տարբերակների մասին (թեև հպանցիկ անդրադարձավ Կազանի փաստաթղթին), այլ, որ պետք է ամբողջությամբ կատարվեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994-1995թթ. ստորագրված զինադադարի համաձայնագրերի պահանջները: Բացի դրանից` Լավրովն անդադար շեշտել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու կարևորությունը:

Այլ կերպ ասած` Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի, բնականաբար, նաև Ադրբեջանի ղեկավարությանը հորդորել է վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ստատուս քվոն: Որոշ փորձագետներ համարում են, որ Լավրովի այդ հայտարարությունները Հայաստանի շահերից են բխում: Իհարկե, այնպես չէ, որ զինադադարի համաձայնագրերն ու Մինսկի խմբի ձևաչափը հակասում են Հայաստանի շահերին:

Զինադադարն ու խաղաղ բանակցային գործընթացն ինքնին չեն կարող Հայաստանի շահերից չբխել, դա նույնիսկ պրիմիտիվ մոտեցում է, բայց խնդրին ավելի խորը դիտարկելու պարագայում առաջանում են որոշ հարցեր: Ադրբեջանը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ՝ կոպտորեն խախտելով այդ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը և միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև ստանձնած պարտավորությունը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է ստատուս քվոն` այն իրավիճակը, ինչ կար մինչև ապրիլի 2-ը: Զոհվել են 100-ավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, Ադրբեջանի զինված ուժերն անցել են նախկինում որոշված շփման գծի սահմանները, վերցրել որոշ դիրքեր, ռմբակոծել են բնակավայրեր, իրականացրել ռազմական հանցագործություններ:

Եվ ի՞նչ, հիմա ձևացնե՞լ, թե այդ ամենը տեղի չի ունեցել և վերադառնա՞լ նախկին իրավիճակին: Անգամ ցանկության դեպքում դա անհնար է: Փոխվել է իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը ոչ այնքան հակամարտության կարգավորումն է, որքան նոր պատերազմը և արյունահեղությունը կանխելը: Բոլոր միջնորդները, այդ թվում` Լավրովը, հայտարարում են, որ հակամարտությունը կարող են լուծել միայն այդ հակամարտության կողմերը, իսկ իրենց խնդիրն է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել Արցախի հարցը պատերազմի միջոցով լուծելու գաղափարից:

Բաքվին այդ արկածախնդրությունից հետ չպահեցին ո՛չ զինադադարի համաձայնագրերը, ո՛չ էլ Մինսկի խմբի կոչերը: Հետևաբար, որտեղի՞ց երաշխիք, որ մի քանի օրից, մեկ ամսից, մեկ տարուց հետո Ադրբեջանը կրկին չի սկսի ռազմական գործողություններ: Եթե հստակ գնահատական չի տրվում տեղի ունեցածին, Ադրբեջանը, երբ ուզում, պատերազմ է սկսում, երբ ուզում, հրադադար խնդրում, ապա էլ ո՞րն է նախկին ստատուս քվոյին վերադառնալու և բանակցությունների իմաստը:

Անշուշտ, Արցախյան հակամարտության մեջ ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների շահերը բախվում են, հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է մանևրել: Կոնկրետ Ռուսաստանը հասկացնել տվեց, որ իրեն շահեկան է Արցախյան հակամարտության սառեցումը, այլ ոչ թե կարգավորումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Քառօրյա պատերազմից հետո Երևան և Բաքու կատարած այցերի օրերին նա նշել է, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քան արյուն թափվի: Ինչևէ, Հայաստանը չպետք է հենց այնպես ների Ադրբեջանին քառօրյա պատերազմը: Պաշտոնական Երևանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, պահանջի Արցախի ժողովրդի անվտանգության և զինադադարի պահպանման գործուն երաշխիքներ: Այդպիսի երաշխիքներից է այլևս որևէ միակողմանի զիջման չգնալը ու Արցախի անկախության ճանաչման գործընթացի ծավալումը:

Հայաստանը զիջեց, բանակցեց որքան հնարավոր էր, բայց Ադրբեջանը ջուրը նետեց 22 տարվա բանակցությունների ողջ աշխատանքը: Պետք է փաստել, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում արդեն իսկ նկատվում է դիրքորոշման փոփոխություն:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը նշել է. «Հրադադարը ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ»:

Հենց Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախագահն ընդգծել է, որ միջնորդները հասցեական չեն նշում այն կողմի անունը, որը հրաժարվում է խաղաղ կարգավորման առաջարկություններից, ինչի արդյունքում էլ Ադրբեջանն անպատիժ խախտում է զինադադարը: Պատերազմի թեժ օրերին նախագահ Սարգսյանը հանձնարարեց Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի տեքստ նախապատրաստել: Դեռևս անհայտ է այդ փաստաթղթի ճակատագիրը:

Թերևս իշխանությունները սպասում են Բաքվի հետագա քայլերին: Բայց, անկախ Ադրբեջանի հետագա գործողություններից, այդ գործընթացը պետք է հասցնել մինչև վերջ: Ինչ-որ ձևով պետք է անպայման պատժել Ադրբեջանին, որ վերջինիս իշխանությունների համար հասկանալի լինի` ցանկացած նոր ռազմական ավանտյուրա վերջնականապես փակելու է ոչ թե 5 շրջան, այլ նույնիսկ կես շրջան հետ ստանալու հեռանկարը:

Տիգրան Խաչատրյան

Նշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել