Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լավրովը եկել էր սառեցնելու Արցախյան հակամարտությունը

ANALYSIS

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բուռն քննարկումների առիթ է դարձել: Այցից առաջ որոշ շրջանակներում տարածվել էր խուճապային տրամադրություն, թե Լավրովը գալիս է Հայաստանի իշխանություններին ստիպելու Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին: Այդ մտայնության համար հիմք էին ծառայել ռուսական մամուլի հրապարակումները: Դրանցում նշվում էր, թե Լավրովն Արցախյան հակամարտության կարգավորման առաջարկությամբ է մեկնում Երևան, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «ցավոտ փոխզիջումների» գնան:

Սակայն Լավրովի հայտարարություններն ամբողջությամբ հերքեցին այդ մտահոգությունները: Ռուսաստանի արտգործնախարարը խոսեց ոչ թե հակամարտության լուծման ինչ-որ տարբերակների մասին (թեև հպանցիկ անդրադարձավ Կազանի փաստաթղթին), այլ, որ պետք է ամբողջությամբ կատարվեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994-1995թթ. ստորագրված զինադադարի համաձայնագրերի պահանջները: Բացի դրանից` Լավրովն անդադար շեշտել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու կարևորությունը:

Այլ կերպ ասած` Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի, բնականաբար, նաև Ադրբեջանի ղեկավարությանը հորդորել է վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ստատուս քվոն: Որոշ փորձագետներ համարում են, որ Լավրովի այդ հայտարարությունները Հայաստանի շահերից են բխում: Իհարկե, այնպես չէ, որ զինադադարի համաձայնագրերն ու Մինսկի խմբի ձևաչափը հակասում են Հայաստանի շահերին:

Զինադադարն ու խաղաղ բանակցային գործընթացն ինքնին չեն կարող Հայաստանի շահերից չբխել, դա նույնիսկ պրիմիտիվ մոտեցում է, բայց խնդրին ավելի խորը դիտարկելու պարագայում առաջանում են որոշ հարցեր: Ադրբեջանը սանձազերծեց նոր ռազմական գործողություններ՝ կոպտորեն խախտելով այդ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը և միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև ստանձնած պարտավորությունը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է ստատուս քվոն` այն իրավիճակը, ինչ կար մինչև ապրիլի 2-ը: Զոհվել են 100-ավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, Ադրբեջանի զինված ուժերն անցել են նախկինում որոշված շփման գծի սահմանները, վերցրել որոշ դիրքեր, ռմբակոծել են բնակավայրեր, իրականացրել ռազմական հանցագործություններ:

Եվ ի՞նչ, հիմա ձևացնե՞լ, թե այդ ամենը տեղի չի ունեցել և վերադառնա՞լ նախկին իրավիճակին: Անգամ ցանկության դեպքում դա անհնար է: Փոխվել է իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը ոչ այնքան հակամարտության կարգավորումն է, որքան նոր պատերազմը և արյունահեղությունը կանխելը: Բոլոր միջնորդները, այդ թվում` Լավրովը, հայտարարում են, որ հակամարտությունը կարող են լուծել միայն այդ հակամարտության կողմերը, իսկ իրենց խնդիրն է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միջնորդներին չհաջողվեց Ադրբեջանին ստիպել հրաժարվել Արցախի հարցը պատերազմի միջոցով լուծելու գաղափարից:

Բաքվին այդ արկածախնդրությունից հետ չպահեցին ո՛չ զինադադարի համաձայնագրերը, ո՛չ էլ Մինսկի խմբի կոչերը: Հետևաբար, որտեղի՞ց երաշխիք, որ մի քանի օրից, մեկ ամսից, մեկ տարուց հետո Ադրբեջանը կրկին չի սկսի ռազմական գործողություններ: Եթե հստակ գնահատական չի տրվում տեղի ունեցածին, Ադրբեջանը, երբ ուզում, պատերազմ է սկսում, երբ ուզում, հրադադար խնդրում, ապա էլ ո՞րն է նախկին ստատուս քվոյին վերադառնալու և բանակցությունների իմաստը:

Անշուշտ, Արցախյան հակամարտության մեջ ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների շահերը բախվում են, հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է մանևրել: Կոնկրետ Ռուսաստանը հասկացնել տվեց, որ իրեն շահեկան է Արցախյան հակամարտության սառեցումը, այլ ոչ թե կարգավորումը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Քառօրյա պատերազմից հետո Երևան և Բաքու կատարած այցերի օրերին նա նշել է, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցվի, քան արյուն թափվի: Ինչևէ, Հայաստանը չպետք է հենց այնպես ների Ադրբեջանին քառօրյա պատերազմը: Պաշտոնական Երևանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, պահանջի Արցախի ժողովրդի անվտանգության և զինադադարի պահպանման գործուն երաշխիքներ: Այդպիսի երաշխիքներից է այլևս որևէ միակողմանի զիջման չգնալը ու Արցախի անկախության ճանաչման գործընթացի ծավալումը:

Հայաստանը զիջեց, բանակցեց որքան հնարավոր էր, բայց Ադրբեջանը ջուրը նետեց 22 տարվա բանակցությունների ողջ աշխատանքը: Պետք է փաստել, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում արդեն իսկ նկատվում է դիրքորոշման փոփոխություն:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը նշել է. «Հրադադարը ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ»:

Հենց Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախագահն ընդգծել է, որ միջնորդները հասցեական չեն նշում այն կողմի անունը, որը հրաժարվում է խաղաղ կարգավորման առաջարկություններից, ինչի արդյունքում էլ Ադրբեջանն անպատիժ խախտում է զինադադարը: Պատերազմի թեժ օրերին նախագահ Սարգսյանը հանձնարարեց Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի տեքստ նախապատրաստել: Դեռևս անհայտ է այդ փաստաթղթի ճակատագիրը:

Թերևս իշխանությունները սպասում են Բաքվի հետագա քայլերին: Բայց, անկախ Ադրբեջանի հետագա գործողություններից, այդ գործընթացը պետք է հասցնել մինչև վերջ: Ինչ-որ ձևով պետք է անպայման պատժել Ադրբեջանին, որ վերջինիս իշխանությունների համար հասկանալի լինի` ցանկացած նոր ռազմական ավանտյուրա վերջնականապես փակելու է ոչ թե 5 շրջան, այլ նույնիսկ կես շրջան հետ ստանալու հեռանկարը:

Տիգրան Խաչատրյան

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded