Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը»

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկոն, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

Համերգը կրում էր «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը: Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը: Համերգը մեկնարկվեց «Էշխեմեդ» ստեղծագործությամբ, որից հետո նվագախմբին միացան արդեն հայտնի և սիրված ժողովրդական երգիչներ Էդգար Խաչատրյանը, Մոնիկա Նազարյանը, Արմեն Դավթյանը, Լուսինե Գասպարյանը և Սմբատ Խալաթյանը:

Իր ավագ ընկերներին ողջունելու էր եկել նաև «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը:

Ողջյունի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան, մի աստվածատուր տաղանդ…:

«Նարեկացի» արվեստի միությունը ունի իր շնորհակալական խոսքը առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն:

Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի հրաշքներ, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են կանգնել մեզ ի սկզբանե. նրանցից մեկը Արա Գևորգյանն է, ով այսօր այստեղ է…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են, ովքեր հավատում են… Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:

Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ նվագախումբը՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: «Նարեկացի» արվեստի միությունը ունի մի ավանդույթ. մենք յուրահատուկ երաժիշտներին, արվեստագետներին նվիրում ենք մի տիտղոս՝ «Հայ մշակույթի դեսպան», որովհետև իրենք են մեր ազգի ամենաիդեալական ներկայացուցիչները: Այս կոչումի համար մենք ունենք յուրահատուկ նվեր՝ փոքրիկ խաչքար, որի հետևի մասում «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշանն է, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են: Այս նվերն եմ հանձնում «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին»,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը:

Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Մաթևոսյանը, Արա Գևորգյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Վաչագան Նավասարդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ… «Այսօր երաժշտական հրավառություն էր ինձ համար: Աննախադեպ էր համերգը, անասելի դրական էներգիա եմ ստացել, նվագախումբը շատ հզոր է ու նորովի է ներկայանում: Այն ադամանդը, որ մեզ թողել է Սայաթ-Նովան, Արտեմը զարդ է դարձրել՝ երաժշտական նոր մոտեցումներով, նոր լուծումներով, նոր որակով՝ նոր հարթության վրա դնելով նվագախումբը: Չքնաղ էին թե՛ երաժիշտները, թե՛ երգիչները: Արտեմ Խաչատուրի նվագախումբ գալով մենք տեսանք, թե ինչ մեծ, դրական «պայթյուն» եղավ անսամբլում:

Պետք է անդրադառնամ հիմքերին. չլիներ «Նարեկացի» արվեստի միությունը, չլիներ Նարեկ Հարությունյանի բարեգործությունը՝ չէր լինի այս ամենը: Ես ոչ մի ուրիշ տեղ նման բանի չեմ հանդիպել, որ տրամադրեն անվճար դահլիճ և մնացած ամեն անհրաժեշտը, որ արտիստը պարզապես ստեղծագործի և չմտածի ոչ մի ուրիշ բանի մասին: Դրա արդյունքն այս հրաշք պատկերն է, որն այսօր ունենք…» - համերգից հետո իր տպավորություններով կիսվեց պրոֆեսոր քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը:

Հանդիսատեսը ողջ ընթացքում երաժշտական կատարումներն ունկնդրեց համակ ուշադրությամբ, հիացմունքով և հպարտությամբ:

Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին