Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը»

CULTURE

Հուլիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկոն, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

Համերգը կրում էր «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը: Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը: Համերգը մեկնարկվեց «Էշխեմեդ» ստեղծագործությամբ, որից հետո նվագախմբին միացան արդեն հայտնի և սիրված ժողովրդական երգիչներ Էդգար Խաչատրյանը, Մոնիկա Նազարյանը, Արմեն Դավթյանը, Լուսինե Գասպարյանը և Սմբատ Խալաթյանը:

Իր ավագ ընկերներին ողջունելու էր եկել նաև «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը:

Ողջյունի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան, մի աստվածատուր տաղանդ…:

«Նարեկացի» արվեստի միությունը ունի իր շնորհակալական խոսքը առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն:

Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի հրաշքներ, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են կանգնել մեզ ի սկզբանե. նրանցից մեկը Արա Գևորգյանն է, ով այսօր այստեղ է…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են, ովքեր հավատում են… Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:

Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ նվագախումբը՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: «Նարեկացի» արվեստի միությունը ունի մի ավանդույթ. մենք յուրահատուկ երաժիշտներին, արվեստագետներին նվիրում ենք մի տիտղոս՝ «Հայ մշակույթի դեսպան», որովհետև իրենք են մեր ազգի ամենաիդեալական ներկայացուցիչները: Այս կոչումի համար մենք ունենք յուրահատուկ նվեր՝ փոքրիկ խաչքար, որի հետևի մասում «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշանն է, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են: Այս նվերն եմ հանձնում «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին»,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը:

Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Մաթևոսյանը, Արա Գևորգյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Վաչագան Նավասարդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ… «Այսօր երաժշտական հրավառություն էր ինձ համար: Աննախադեպ էր համերգը, անասելի դրական էներգիա եմ ստացել, նվագախումբը շատ հզոր է ու նորովի է ներկայանում: Այն ադամանդը, որ մեզ թողել է Սայաթ-Նովան, Արտեմը զարդ է դարձրել՝ երաժշտական նոր մոտեցումներով, նոր լուծումներով, նոր որակով՝ նոր հարթության վրա դնելով նվագախումբը: Չքնաղ էին թե՛ երաժիշտները, թե՛ երգիչները: Արտեմ Խաչատուրի նվագախումբ գալով մենք տեսանք, թե ինչ մեծ, դրական «պայթյուն» եղավ անսամբլում:

Պետք է անդրադառնամ հիմքերին. չլիներ «Նարեկացի» արվեստի միությունը, չլիներ Նարեկ Հարությունյանի բարեգործությունը՝ չէր լինի այս ամենը: Ես ոչ մի ուրիշ տեղ նման բանի չեմ հանդիպել, որ տրամադրեն անվճար դահլիճ և մնացած ամեն անհրաժեշտը, որ արտիստը պարզապես ստեղծագործի և չմտածի ոչ մի ուրիշ բանի մասին: Դրա արդյունքն այս հրաշք պատկերն է, որն այսօր ունենք…» - համերգից հետո իր տպավորություններով կիսվեց պրոֆեսոր քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը:

Հանդիսատեսը ողջ ընթացքում երաժշտական կատարումներն ունկնդրեց համակ ուշադրությամբ, հիացմունքով և հպարտությամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal