Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոքր բիզնեսի մեծ խնդիրները

ANALYSIS
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչ ԱԺ կողմից կառավարության ծրագրի հաստատումը, բազմիցս հանդես եկավ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության մասին հայտարարություններով՝ մասնավորապես շեշտելով, որ փոքր ու միջին բիզնեսը հայաստանյան պայմաններում ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական արմատական խնդիրներ է լուծում։ Թե ինչքանով հետևողական կլինի վարչապետն իր կողմից հռչակած սկզբունքներին, այլ հարց է, սակայն միանշանակ է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ձևավորումն ու զարգացումը ցանկացած պետության կայուն տնտեսական աճի առաջնային գրավականներից է, բացի այս, փոքր և միջին բիզնեսն այն հիմնական միջոցն է, որը հասարակության մեջ ձևավորում է միջին խավ: Վերջինս երաշխավորում է պետության ներսում սոցիալական համերաշխությունն ու քաղաքական կայունությունը:
 
Նկատի ունենալով փոքր և միջին ձեռնարկատիրության կարևորությունը երկրի տնտեսական կյանքում՝ կառավարության կողմից վերջին տարիներին շրջանառության մեջ են դրվում տարբեր նախաձեռնություններ, որոնք նպատակ են հետապնդում օժանդակել ու զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում:
 
2001 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում մշակվում և իրականացվում են փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ապահովելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի հանրապետությունում օրենքով ամրագրված փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումը:
 
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման ու պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման իրավասությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ դրանք իրականացնող հիմնական կառույցը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամն է (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:
 
Ինչ խոսք, տնտեսության այս ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունները կարևոր քայլեր են փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության տեսանկյունից, սակայն փոքր ու միջին բիզնեսի մի շարք ոլորտներում վիճակը հեռու է բավարար լինելուց: Մասնավորապես փոքր ու միջին առևտրային գործունեություն ծավալող խանութներն ու կրպակները բավական ծանր կացության մեջ հայտնվեցին վերջին տարիներին հատկապես մայրաքաղաք Երևանում շարունակվող «սուպերմարկետային բումի» հետևանքով։
 
Քաղաքի կենտրոնական հատվածներում և վարչական շրջաններում սնկի նման աճող սուպերմարկետներն ու հիպերմարկետները չափազանց հզոր մրցակիցներ էին փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների համար, ինչի հետևանքով խոշոր առևտրային կենտրոնների շրջակայքում գտնվող բազմաթիվ փոքր խանութներ ու կրպակներ պարզապես փակվեցին կամ դադարեցին շահութաբեր լինելուց։ Իհարկե, խոշոր առևտրային կենտրոնների հիմնումը ինչ-որ առումով նաև ժամանակի հրամայականն էր և քաղաքակիրթ առևտրի կազմակերպման տեսանկյունից դրական երևույթ, և այստեղ խնդիրը ոչ թե նման սուպերմարկետների հիմնումն էր, այլ այդ ոլորտի կարգավորման մեխանիզմների բացակայությունը։
 
Եթե ուսումնասիրում ենք զարգացած երկրների՝ տարբեր խոշոր քաղաքներում քաղաքային առևտրի կազմակերպման փորձը, ապա տեսնում ենք, որ խոշոր հիպերմարկետներն ու առևտրային կենտրոնները գերազանցապես տեղակայված են քաղաքի արվարձանային վայրերում։ Նման մոտեցումն առևտրի կազմակերպմանը միաժամանակ մի քանի խնդիր էր լուծում։ Նախ՝ փոքր ու միջին առևտրի կետերը անհավասար մրցակցության մեջ չէին մտնում հիպերմարկետների հետ, բացի այս հիպերմարկետների տեղակայումը արվարձանային վայրերում դրական է անդրադառնում քաղաքի փողոցների բեռնաթափման ու երթևեկության կազմակերպման վրա։
 
Այս ամենից զատ՝ ռուսական ու եվրոպական մի շարք քաղաքներում քաղաքային առևտրի կազմակերպումը կատարվում էր հստակ սահմանված նորմատիվներով, ինչը նշանակում էր, որ որոշակի տարածքային մակերերս ու բնակչություն ունեցող վարչական շրջանի համար նախատեսված էր հստակ նշված թվով կամ մակերեսով առևտրային ու սպասարկման ոլորտի ծառայություններ մատուցող սուբյեկտների քանակ։ Նման նորմատիվներ ժամանակին գոյություն ունեին նաև Խորհրդային Միությունում, ինչը կարգավորում էր առևտրային և մանր ու միջին ձեռնարկությունների հիմնումն ու տեղաբաշխումը՝ համապատասխան քաղաքի կամ վարչական տարածքի բնակչության թվին։ Ներկայումս քաղաքային առևտրի կազմակերպման այդօրինակ մեխանզմներ ու նորմատիվներ չկան, և գրեթե ցանկացած սուբյեկտ ցանկության դեպքում կարող է ներդրում կատարել և հիմնել առևտրային տարածք։
 
Երևանի պարագայում վարչական շրջանների ղեկավարությունն այս հարցում փոքր լիազորություններ է օժտված և զբաղվում է միայն ծխախոտային ու ալկոհոլային ապրանքների վաճառքի լիցենզիա տրամադրելով։
 
Սակայն խնդիրն այն է, որ անգամ այս երկու ապրանքատեսակների լիցենզավորման պարագայում ևս առկա են խնդրահարույց հարցեր։ Բանն այն է, որ խոշոր առևտրային կենտրոններն ու փոքր կամ գերփոքր կրպակներն ու խանութները ծխախոտի ու ալկոհոլի առևտրի լիցենզիա ստանում են միևնույն կերպ և վճարելով միևնույն գումարը։ Հասկանալի է, որ նման իրավիճակը պահանջում է հստակ օրենսդրական կարգավորում, քանի որ դարձյալ մանր ու միջին տնտեսվարողները հայտնվում են անհավասար մրցակցային դաշտում։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia