Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Ջրային պաշարների ջրի կազմի անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը Past.am-ի հետ զրույցում խոսելով հանքերի անխնա շահագործման հետևանքով շրջակա միջավայրն ու գետերն աղտոտելու «ավանդույթի» վերածված աղետալի գործելաոճի մասին, նշեց, որ Կապանում գտնվող Կավարտի հանքավայրը, մինչ օրս գտնվում է բաց վիճակում, որը ոչ միայն տեղի ազգաբնակչության, այլև ողջ երկրի համար մականը քաշած ռումբ է և ամեն վայրկյան կարող է պայթել:

«Կավարտի հանքավայրը Կապանի երեք տեղամասերից մեկն է: Պետական հանքավայր էր և շահագործվում էր պետական կոմբինատի կողմից: 2000-ականների սկզբին սեփականաշնորհեցին, տվեցին կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ներկայում՝ «Դանդի Փրիշս Մեթալս») ընկերությանը, որը հանքից հանեց հիմնական մետաղական հարստությունը, հետո դիմում գրեց նախարարությանը, թե հրաժարվում է այդ տեղամասից, քանի որ իրեն այլևս պետք չէ: Պետությունն էլ շատ հանգիստ այն հետ ընդունեց: Արդյունքում՝ Կապան քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող այդ բաց հանքը մնացել է պետությանը: Ոչ միայն որևէ կանոնի, այլև որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես է պետությունն այդ վիճակում հետ վերցրել այն»,- ասաց Ս. Մինասյանը:

Թե ինչպես է պատահել, որ պայմանագրով ստանձնած պարտականությունները փաստացի խախտելով հանքատերը կարողացել է հանգիստ լքել ոչ միայն հանքը, այլև՝ շրջանցել իր պարտականությունները,  համապատասխան գերատեսչությունները լռում են: Լուռ են նաև պատասխանատու այն պաշտոնյաները, որոնց ղեկավարման օրոք է նման որոշում կայացվել:  

«Ընկերությունը հանքը շահագործելուց հետո պետք է ռեկուլտիվացիա աներ՝ փակեր տարածքը, հող լցներ վրան, բերեր նախնական տեսքի, նոր միայն հանձներ պետությանը: Իսկ հիմա 8 միլիոն դոլար է պետք, որ այդ տարածքը ռեկուլտիվացվի: Դա պետությանն է պատկանում: Այսինքն, ստացվում է, որ հիմա պետությունը պետք է այդքան գումար ծախսի, որպեսզի նշված տարածքը քիչ թե շատ նախնական տեսքի բերի: Հենց այս պահին այդ լքված հանքի հատակին մոտավորապես 10-12 հազար խորանարդ մետր ծավալով ծծմբային կամ թթվային բաղադրություն ունեցող  լիճ է գոյացել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասաց անկախ փորձագետը:

Փորձագետի դիտարկմամբ, միայն նշված վայրում չէ վիճակն այդքան աղետալի: Բայց, որքան էլ զարմանալի է, դա կարծես թե այնքան էլ չի անհանգստացնում ո՛չ ՀՀ էներգետիկայի նախարարությանը, ո՛չ Հանքերի վարչությանը, ո՛չ էլ ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությունների ՊՈԱԿ-ի ղեկավարությանը, նշում է փորձագետը:

«Նրանք չեն մտածում, թե ինչ վնաս են պատճառում երկրին: Նրանք բոլորովին այլ հարթության մեջ են ապրում, որտեղ չափանիշներն ու չափողականություններն ուրիշ են: Նույնիսկ շրջակա միջավայրի ազդեցության մասին եզրակացություն են գրում, թե Քաջարանի վերևի հատվածում ջուրն ավելի կեղտոտ է, քան Քաջարանի կոմբինատից հետո: Անգամ մասնագետ՝ քիմիկոս կամ կեսաբան, պետք չէ լինել և ընդամենը ուղեղի երկու առողջ բջիջ է պետք ունենալ, հասկանալու, որ դա հնարավոր բան չէ»,- խոսքը եզրափակեց Ս. Մինասյանը:

Արմինե Գրիգորյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները