Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանքատերերի բացահայտումը դրսից նոր ներդրողներ ներգրավելու նպատա՞կ ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում մի հետաքրքիր նախագիծ է ներառված, համաձայն որի՝ կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում մշակել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ: ԱՃԹՆ-ն իրականացնող երկրներում 2020 թ. սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց:

Իսկ ի՞նչ կտա հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի անունների հրապարակումը, նույնիսկ՝ քաղաքական ազդեցություն ունեցող: Ըստ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի՝ ԱՃԹՆ-ն էկոլոգիայի հետ ոչ մի կապ չունի և Հայաստանի՝ դրան միանալը ներդրողներին հրավիրելու նպատակ ունի:

Past.am-ի հարցին, եթե անգամ հանքերի իրական սեփականատերերի անունները բացահայտվեն, դա ինչ-որ կերպ կարող է փոխել հանքերի ոլորտում առկա խնդիրները, աշխարհագագրագետը պատասխանեց, որ իրենք՝ բնապահպանները,  հասկանում են, որ կարևոր է բացահայտել, թե ովքեր են իրական տերերը, բայց դրանից ազդեցությունը բնական միջավայրի վրա կամ մարդկանց առողջության վրա, չի փոխվում:
«Ենթադրենք պողոս-պետրոսը չի, այլ՝ Մարտիրոս Հովսեփյանն է հանքի տերը:

Ընդհանուր առմամբ լավ է, բայց եթե ես դիտում եմ դա բնապահպանի տեսանկյունից՝ բնական միջավայրի ազդեցության առումով փոփոխություն չի բերում:

Այդ նախաձեռնությանը միացող երկրները պարտավորված են որոշակի բաներ բացահայտել ու հրապարակել, բայց, ըստ էության, այդ նախաձեռնության մեջ բնապահպանության վերաբերյալ գրեթե ոչինչ չկա: Դրա համար այս ամենը մեզ՝ Հայկական բնապահպանական ճակատին, չի հետաքրքրում:

Ընդհակառակը Հայաստանի՝ այդ նախաձեռնությանը միանալը, ամբողջ փիառը, ունի մեկ միտում. Հայաստանը ցանկանում է ներկայանալ որպես հանքեր ունեցող երկիր և ներդրողներ գրավի արտասահմանից, որպեսզի ավելի շատ մարդիկ հետաքրքվեն մեր պաշարներով: Միտում ունեն ասելու, թե տեսեք՝ մենք ինչ պաշարներ ունենք, եկեք, ներդրումներ արեք»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Գալստյանի՝ այդ ծրագրի շրջանակներում թվայնացվել ու հանրայնացվել են հանքավայրերի վերաբերյալ երկրաբանական ֆոնդի նյութերը, սովետական միության տարիներին արված բոլոր հետազոտությունները: Բնապահպանների կարծիքով նախագիծը վնասում է գործընթացին: Իհարկե, ֆինանսական ու տնտեսական հարցերով կարող է օգուտ բերել թափանցիկության ու հանրայնացման շնորհիվ, բայց մյուս կողմից էլ ներդրողները պետք է հասկանան, որ երկրաբանական ֆոնդի սովետական ժամանակահատվածի ուսումնասիրությունները կոռուպցիոն ճանապարհներով են արված, և շատ տվյալներ չեն համապատասխանում իրականությանը:

«Այն ժամանակ ուսումնասիրում էին, որպեսզի նոր ֆինանսավորում ստանային Մոսկվայից երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու համար: Պետք է տվյալներ ներկայացնեին, թե իբր կան պաշարներ, որոնք կարելի է շահագործել: Սկզբնական շրջանում բարձր տվյալներ էին ներկայացնում, որպեսզի նոր ֆինանսավորում ստանան ու փողերի լվացմամբ զբաղվեն»,- հավելեց բնապահպանը:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել