Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գրիգոր Մինասյան. «Նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանի կարծիքով ավագանու վերջին նիստի օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու առաջարկներն էլ քաղաքական հնարք էին: Եվ դրանց նպատակը ոչ թե մեծագույն գործչի՝ ԱՄՆ 28-րդ  նախագահ Վուդրո Վիլսոնի  անվամբ փողոց կամ մարտի 1-ի զոհերի հուշարձան ունենալն էր, այլ ընդամենը «Ելք» խմբակցությանը «հարվածելը»:

««Երկիր ծիրանի» խմբակցությունը փորձեց ցույց տալ, որ «Ելքը» ոչ թե  ընդդիմադիր խմբակցություն է, այլ Հանրապետականի դիրքորոշումն ունեցող խմբակցություն: Այսինքն, «Երկիր ծիրանին» իրականում ոչ թե նպատակ ուներ օրակարգում ներառված հարցերին լուծում տալ, այլ քաղաքական ինչ-որ էժանագին հնարքներով քաղաքական դիվիդենտներ շահել ու շոու սարքել, ինչը ձախողվեց»,- Past.am-ի հետ զրույցում  ասաց Գ. Մինասյանը:

Նրա խոսքով նման կերպ «Երկիր ծիրանին» քաղաքական ամբիցիաներ իրացնելու խնդիր է հետապնդում: Եվ այդ է պատճառը, որ անընդհատ ուզում են առանձնանալ ու բոլորին ցույց տալ, որ միակ ընդդիմադիրն իրենք են:

«Հիմնականում ամենաընդդիմադիրը երևալու պատճառով է, որ նրանք ամեն անգամ փորձում են ծուղակի մեջ գցել մյուս գործընկերներին: Իմ կարծիքով ավագանիում կիսելու որևէ բան չկա:  Եթե կա որևէ առաջարկ կամ նախագիծ, որով երևանցու համար ինչ-որ օգուտ կլինի, ապա պետք է բոլորս միավորվենք այդ առաջարկի շուրջ: Սակայն խնդիրն այն է, որ նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում, և ոչ էլ որևէ կառուցողական առաջարկ կա դրանցում: Նրանց նպատակը սեփական ամբիցիաների պատճառով բոլորից ընդգծված կերպով առանձնանալն է»,- ասաց Գ. Մինասյանը:   

Ավագանու ներկայացուցչի կարծիքով Երևանում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի գտնել այնպիսի փողոց կամ պուրակ, որով բոլորը կկարողանան ցույց տալ իրենց հարգանքը հայտնի քաղաքական գործչի հանդեպ, բայց Գ. Մինասյանի դիտարկմամբ «Երկիր ծիրանի» խմբակցության նպատակն ամենևին էլ դա չէր:
«Այս պահին կարելի է արձանագրել, որ այն ուղին, որով նրանք նախանշել էին ընթանալ, միանշանակ ձախողված է: Եվ դա էր պատճառը, որ ավագանու նիստը չավարտված նրանք լքեցին, կամ ավելի ճիշտ փախուստի դիմեցին նիստերի դահլիճից: Նիստի բոլոր մասնակիցներն էլ նկատեցին, որ նրանց կողմից մտածած հնարքներն ու շոուի սցենարը չստացվեց և տեսնելով, որ այլևս անելիք չունեն, լքեցին դահլիճը: Եվ ամենակարևորը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ իրականում ավագանին երևանցու հոգսը թեթևացնելու և քննարկումներ իրականացնելու  ռացիոնալ հարթակ է, որը, ցավոք, նրանք չեն կարողանում նույն ռացիոնալությամբ օգտագործել: Եվ խնդիրն այն է, որ ռացիոնալ դաշտում պետք է գործ անել, սակայն քանի որ իրենք նման ցանկություն չունեն, այդ պատճառով էլ գնում են շոուներ կազմակերպելու ճանապարհով»,- ասաց  Գ. Մինասյանը:

Արմինե Գրիգորյան     

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին