Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շենքի ճակատի պահպանումն ու վրան նոր բանի կառուցումը ճիշտ միտում չէ»․ Մկրտիչ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում օրեր առաջ գրվել էր, որ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն շենքի լուսանկարը, որի բնակարաններից մեկում է ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին (Պուշկին 4): Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման, գրում է Բաբայանը։

Մեզ նույնպես հետաքրքրեց, թե սա ինչ նոր որոշում է։ Սակայն, պարզվեց, որ սա նոր չէ, ավելի ստույգ՝ Պուշկինի 4 հասցեում տեղակայված շենքի՝ գերակա շահ ճանաչվելը նոր չէ։ Դա ըստ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի, մի քանի տարի առաջ ընդունված որոշում է։

Past.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց, որ նախկին «հրշեջի շենքը» և ևս մի քանի շինություններ ևս, որոնք համարվում են հուշարձաններ, կառուցապատողները ներառել են իրենց նախագծերի մեջ։

«Նոր փոփոխության մասին խոսք չկա, կարծում եմ՝ ծրագիրը նույն կերպ մնացած կլինի։ Երևի հիմա այդ մասին գրողը նոր է իմացել, որովհետև շենքը գերակա շահ ճանաչվեց դեռևս երկու տարի առաջ։ Մարդիկ եկան այն եզրակացության, որ հուշարձան-շենքերը պետք է պահպանվեն, և դա ամենաողջամիտ որոշումն էր։

Այդ շենքն էլ, դեպոյի շենքն էլ է պահպանվելու, նոր բան չեմ տեսել։ Պարզ է, մարդիկ այնքան բան են տեսել, վախ կա իրենց մեջ, որ հերթական անգամ կարող է շենքը քանդվել»,- նշեց Մինասյանը։

Երևանում շատ շենքեր կան, որոնց ճակատները պահպանելով, կառուցվել են բարձրահարկ շենքեր։ Մեր հարցին, թե համահո՞ւնչ է համարում այդպիսի շենքերի ներքևի ու վերևի հատվածները կամ դրանք, ըստ իրեն, առհասարակ գեղեցի՞կ են, ճարտարապետը պատասխանեց, թե դա լավագույն տարբերակը չէ։

Ասում է, թե շենքեր կան, որոնց դեպքում թողած է միայն մեկ պատը, որպես հուշ, թե այդտեղ եղել է հին շենք։ Խնդիրը նրանում է, որ արդեն չեն կարողանում պահել և վրան նոր բաներ կառուցելու մեթոդը ցանկալի չէ։

«Ցանկալին այն է, որ կենտրոնում եղած, այն էլ՝ մեզ համար ոչ շատ շենքերը, որ 100-150 տարեկան են, կարելի է պահել, որովհետև բոլորին էլ հետաքրքիր է, թե քաղաքի կենտրոնը ինչպիսին է եղել։ Նրանք աշխատում են հնության հետքեր թողնել։ Հասկանում եմ՝ պահելը դժվար է, բայց ձեր ասածը՝ ճակատ պահելն ու վրան կառուցելը, ճիշտ միտում չէ»,- նկատեց նա։

Հարցին, թե ո՞րն է այս դեպքում ճիշտ լուծումը, պատասխանեց, թե լավ կլիներ, որ շենքն իր միջավայրով պահպանվեր․ «Բայց մենք մեծ բացեր ունենք։ Օրինակ, որոշ տեղերում այդ շենքերը ցեխից են արված, շատ դժվար է դրանք պահել, ընդհանրապես փոփոխություններ, վերանորոգումներ դժվար է անել։ Եվրոպական քաղաքներն ուրիշ են, նրանք անընդհատ փոխանցվելով մեկը մյուսին, կարողացել են պահպանել, պահել, աշխատել, ապրել դրանց մեջ։ Մեզ մոտ այդպես չի ստացվում, մենք միանգամից աղբանոցի ենք վերածում»։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել