Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այն հասարակական–քաղաքական գործիչներից էր, ով անհնարին էր համարում Սերժ Սարգսյանի նախ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելը և երկրորդ՝ նրա կողմից հրաժարական ներկայացնելը:

«Ես տարիների ընթացքում ասում էի, որ պետք է նոր սերունդ գա և ինձ թվում էր, որ դա ավելի երկար կտևի, որպեսզի Հայաստանում մթնոլորտ փոխվի: Բայց պարզվեց, որ այդ սերունդն արդեն եկել է: Եվ մենք հիմա գործ ունենք անկախության ընթացքում ձևավորված սերնդի հետ: Այսինքն, ազատ մարդկանց հետ, որոնք չեն ուզում սեփական երկրում հպատակ լինել և ուզում են պատասխանատու ապրել, որովհետև ազատությունն ամենամեծ պատասխանատվությունն է: Երկրորդը, որից ես ներքին մեծագույն բավարարվածություն եմ զգում, այն է, որ Հայաստանի անկախությունից սկսած՝ Սահմանադրության, իրավունքի գերակայության ընդունում և այլն, բոլոր հռչակված սկզբունքները ընթացքում այլասերվում էին, բայց նոր սերունդն այն յուրացնում և հասկանում էր, որ այդ ամբողջը կաշխատի, երբ ամեն ինչ այլասերված չէ և ազնիվ է: Մենք տեսնում ենք, որ նոր սերունդն ընդամենը ուզում է մի պարզ բան՝ ապրել արժանապատիվ: Եվ սա ամենակարևորն է»,– ասաս Վ. Խաչատրյանը:

Նա նշեց, որ ներկայի պայքարը հաջողությամբ պսակվեց, որովհետև արժանապատիվ մարդ, իշխանություններ ունենալու պայքար էր, որը չէր կարող հաջողությամբ չավարտվել: Մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական սերնդափոխություն է, որն անխուսափելի էր:

«Փառք Աստծո, որ լարվածությունը թուլացավ և անցումը խաղաղ ճանապարհով իրականացավ: Եվ սա հասարակական պահանջ էր և իհարկե չպետք է զուգորդվի վրեժխնդրությամբ, լարվածությամբ, բայց սխալ թույլ տվածները պետք է ներողություն խնդրեն և վստահեցնեն, որ այլևս նման սխալներ չեն կրկնի: Ինչ վերաբերում է հանցավորներին, ապա նրանք պետք է պատասխանատվության կանչվեն: Եվ ճիշտ էին ասում հանրահավաքի մասնակիցները, որ հայերիս համար ապրիլի 24–ը ոչ թե սգի օր է, այլ՝ պայքարի ու հիշատակի օր և պետք է ամեն ինչ անել, որ այլևս չկրկնվի»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ մինչև վերջին օրը կարծում էր, որ Սերժ Սարգսյանը, լինելով խոհեմ անձնավորություն, վարչապետի պաշտոնին չի հավակնի: Բայց պարզվեց, որ ինքը ճիշտ էր, քանի որ պետք էր նաև այս քայլը կատարել, որպեսզի նաև քաղաքական սերնդափոխություն տեղի ունենա:

«Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնար, դժվար կլիներ այս ալիքն առաջացնել:Եվ ակամայից նա արագացրեց այն պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենային: Ես չեմ կարծում, որ դա նրա կողմից մտածված քայլ էր, բայց բերեց դրական արդյունքների: Եվ պարզվեց, որ անփոխարինելին՝ փոխարինելի է, պարզվեց, որ իշխող կուսակցությունը վերջին ճշմարտությունը չի կրում, վերջապես պարզվեց, որ իշխանությունը կրող մարդիկ իսկապես կտրվել են հասարակությունից և ապրում են իրենց կյանքով: Մինչդեռ պետք է ապրեն հասարակության կյանքով»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու փուլը վաղուց ավարտված է, քանի որ նա սպառել էր երկխոսելու նյութը:

«Եվ դա նա ցույց տվեց, երբ եկավ բանակցության, բայց հետո թողեց և հեռացավ: Եվ ճիշտ արեց: Դրանով նա ցույց տվեց, որ ուրիշները պետք է նրա փոխարեն բանակցեն: Եվ կարևորն այն է, որ մենք անցնցում անցում իրականացնենք և հանկարծ ՀՀՇ–ի պատմությունը չկրկնվի` հանկարծ մարդիկ չգան բարի լոզունգներով և սկսեն նորից սխալ աշխատել ու հիասթափեցնել մարդկանց»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Անցած 30 տարվա մեջ առաջին անգամ եկավ մի սերունդ, ով խոսեց արժանապատվության մասին, նշեց հասարակական–քաղաքական գործիչը և հիշեցրեց, որ այս ամենից հետո ոչ դրախտ է լինելու, ոչ էլ հրաշքներ, բայց ամենակարևորն այն է, որ իշխանությունները հանցավոր բնույթ չեն կրի:

«Շատ կարևոր է, որ իշխանության էությունը հանցավոր բնույթ չկրի և իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը: Եվ այն իշխանությունը, որը հենվում է հասարակության վրա, ուզած–չուզած արդյունավետ է աշխատում և իմանում է, որ ինքը փոխարինելի է, իսկ այն իշխանությունը, որը ուժային կառույցներն օգտագործում է հասարակությանն իրեն հպատակեցնելու համար, չի կարող արդյունավետ աշխատել, որում մենք մի քանի անգամ արդեն համոզվել ենք: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է միայն ողջունել և անցյալի սխալները չկրկնել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան