Երևան, 10.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների՝ ստրկությունից ազատագրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 - ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 - ծնվել է հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 - ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1920 - Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, իսկ գնդապետ Կյազումբեկովը իր բանակով գրավել է Ենգիքենդ և Կարաչինար բնակավայրերը։

1928 - ծնվել է քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 - ծնվել է թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձեր Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որոնց արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ զինյալներին։

1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր՝ մեկշաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2003 - ընդդիմադիր միավորումը հերթական բազմահազարանոց հանրահավաքն է անցկացրել Մատենադարանի մոտ:

2005 - թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

2007 - տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2000 - վախճանվել է հայազգի խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։

2012 - վախճանվել է դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 - վախճանվել է ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014 - ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին։

2021 - Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀ

37 - Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 - գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

364 - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևել յան մասերի։

1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկով յան մեծ իշխան։

1483 - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 - Ֆերնան Մագելանը դարձել է առաջին եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի բնիկների հետ։

1584 - վախճանվել է ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։

1776 - բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 - ծնվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։

1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1914 - ծնվել է չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։

1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 - ծնվել է պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։

1939 - գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 - վախճանվել է ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 - վախճանվել է ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 - ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։

1985 - վախճանվել է ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986 - ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 - վախճանվել է ֆրանսիաբնակ դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

2025 - Մյանմայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է 5300 հազար մարդ Մյանմայում, ևս 36–ը՝ Թայ լանդում, ավել ի քան 7100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի Թայվանի անկախությունը Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Օգնության ձեռք յուրաքանչյուր ընտանիքի. ավարտվել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության առաջին փուլըՍի Ծինփինը պատմական հանդիպում է ունեցել Թայվանի ընդդիմության առաջնորդի հետ Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Շիրակի մարզում վթարի հետևանքով վիրավոր երեխաներից երկուսի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ5 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանԳազ չի լինելու մինչեւ երեկո Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Արտառոց վթար՝ Երևանում, 15-ամյա աղջիկը բախվել է ծառին, ասել է, որ «ընկերս ինձ մերժեց, որոշեցի իմ կյանքին վերջ տալ»Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀեղեղումներ սպասվո՞ւմ են․ մանրամասնում է Ազիզյանը «Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՃիշտը մարդկանց ազնվորեն բացատրելն է, որ Ալիևը նոր պահանջներ է դնելու՝ սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ», Սևանի զավթում՝ «գյոյչայացում»․ Վահե Հովհաննիսյան Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյան Team Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia Կիեւը պատրաստ է Զատկի զինադադարին․ Զելենսկի «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին Ստեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան Եվս մեկ կորուստ․ նախկին ԱԳ նախարարը մահացել է ստացած վերքերիցՖասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Լարսը փակ է․ Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Առեղծվածային մահվան դեպք` Երևանում Այսօր կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը Հրդեհ Արճիս գյուղում Զինվորի աղոթք Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված․ դեպքի վայր է ժամանել Կամո ՑուցուլյանըԱպրիլի 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն` առաջիկա օրերինԻնչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև․ իրավապաշտպանԵրկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է ՀՀ մարզերումՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Պետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք Չալաբյան