Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ հաճախ են օգտվում դայակի ծառայություններից: Սակայն, սովորական դայակներից զատ, կան նաև... ռադիոդայակներ: Դա մի կոմպակտ սարք է, որը փոխանցում է ձայները հեռավորության վրա: Այն օգտագործվում է երեխային վերահսկելու համար, երբ ծնողները չեն կարող մոտակայքում լինել: Այդ սարքը բաղկացած է երկու բլոկից՝ միկրոֆոնով բլոկը տեղադրվում է երեխայի սենյակում, ընդունիչով բլոկը նախատեսված է ծնողների համար։ Ռադիոդայակը թույլ է տալիս լսել այն ամենը, ինչ անում է երեխան: Սարքն ունի գործողության մեծ շրջանակ: Ժամանակակից ռադիոդայակներն ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ՝ տեսահսկում, երկկողմանի կապ, ջերմաչափում, խոնավության սենսոր, երաժշտություն, գիշերային լույս, ցուցիչ լույսեր, ձայնի ճանաչման համակարգ և այլն: Նման սարքն անհրաժեշտություն է հաստ պատերով և բարդ հատակագծով բնակարաններում, ինչպես նաև առանձնատներում։

Նման օգտակար գյուտը համեմատաբար նոր պատմություն ունի։ Ըստ որոշ աղբյուրների, այն ստեղծվել է 1930 թվականին ամերիկյան Fisher-Price ընկերության աշխատակից Նորման Էմերիկի կողմից: Կա նաև կարծիք, որ ռադիոդայակի հայտնվելուն նպաստել է 1932 թվականին Ամերիկայում տեղի ունեցած մի տխուր պատմություն: Ատլանտյան օվկիանոսն առաջին անգամ միայնակ հաղթահարած օդաչու Չարլզ Լինդբերգի ընտանիքից երեխա են գողացել: Առևանգողները փրկագին են պահանջել մեկուկես տարեկան տղայի համար, սակայն պահանջվող գումարը ստանալուց հետո հանցագործները սպանել են երեխային։ Ծնողներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ General Electric ինժեներական ընկերության աշխատակիցները ձեռնամուխ են եղել այնպիսի սարքի հայտնագործմանը, որը ծնողներին թույլ կտա հեռվից լսել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Սարքի մշակման համար պահանջվել է մոտ հինգ տարի: Արդյունքում ռադիոդայակը վաճառքի համար հասանելի է դարձել ամերիկյան խանութներում 1937 թվականին: Այդ առաջին սարքը կոչվում էր «ռադիոբուժքույր»: Դրանք չափազանց պարզ էին և իրենց գործառույթներով նման էին այն ժամանակվա սովորական ռացիաներին: Հաղորդիչից ստացվող ազդանշանը փոխանցվում էր տնային էլեկտրական ցանցի միջոցով: Սարքն անկատար էր, քանի որ այն չէր ապահովում ազդանշանի գաղտնիությունը: Այն ժամանակ հնարավոր չէր ռադիոդայակը գործարկել ձայնով, և չկային այլ օգտակար գործառույթներ։

Սկզբում նման սարք դժվար էր գտնել, միևնույն ժամանակ այն բավականին թանկ էր (մոտ երեք հարյուր դոլար, որն այն թվերին ահռելի գումար էր)։ Իհարկե, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ունենալ այն։ Ռադիոդայակը հանրությանը հասանելի և հայտնի է դարձել միայն 1980 թվականին: Սարքն արդեն կատարելագործվել էր, և ռադիոալիքներն սկսել էին օգտագործվել որպես հաղորդող ազդանշան։ Ներկայում ժամանակակից ռադիոդայակները շատ ավելի բարդ և ֆունկցիոնալ են, քան իրենց նախորդները: Ազդանշանն այլևս չի փոխանցվում բաց ձևաչափով առանց կոդավորման, ինչպես նախկինում: Ժամանակակից տեխնոլոգիաները լիովին պաշտպանում են ազդանշանը երկու բլոկների միջև և դարձնում հաղորդակցությունը անվտանգ և գաղտնի: Ամեն տարի ռադիոդայակների մոդելները բարելավվում են՝ շարունակելով ուրախացնել երեխաներին և օգնել ծնողներին: Այժմ շուկայում կան թվային անլար մանկական ռադիոդայակներ, որոնք օգտագործում են DECT, որը թույլ է տալիս ձայնային ազդանշան փոխանցել մինչև 300 մետր շառավղով: Իսկ դրանց գները կախված են արտադրողից (ապրանքանիշից) և լրացուցիչ գործառույթների քանակից:

Հասկանալի է, որ այդ սարքը չի կարող փոխարինել դայակներին, և դրանք կարելի է համարել ռադիոհսկիչներ, սակայն դրանից նրանց կարևորությունը չի նվազում, և մարդիկ գնալով ավելի հաճախ են դիմում դրանց օգնությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար Մելոյան