Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում այսօր ոչ թե քաղաքականություն, այլ ստախոսություն ու շանտաժ կա»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, այսօր ստեղծված իրավիճակն իր պատճառներն ունի, որտեղ իրենց տեղն ունեն նաև այս փուլում թույլ տրված սխալները: Պարտությունից ու դրան նախորդող զարգացումներից հետո գործող իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլև տեսանելի դաշտում նման ցանկություն էլ չունի: Ավելին, երբեմն շարունակում է ցուցադրել նույն ոճը, որով առաջնորդվում էր պատերազմից առաջ: Նշված իրողությունը, ըստ քաղաքագետի, մի քանի պատճառ ունի: «Կարծում եմ՝ իշխանությունն ուզում է որքան հնարավոր է երկար մնալ, որովհետև շատ բարդ է պատկերացնել, թե իշխանությունից հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անձնական ապագան ինչպիսին է լինելու:

Նա փորձում է ձգել պաշտոնավարումն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի կարողանում այնպիսի պլան առաջարկել, որով նրան կհեռացնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Իսկ թե որոնք էին այն բացթողումները, որոնք իշխանությանը նման հնարավորություն տվեցին, Ա. Ենոքյանը նկատում է. «Մենք ամեն քայլում սխալվեցինք: Սխալվեցինք և՛ այն ժամանակ, երբ նրան բերեցինք իշխանության, և՛ այն ժամանակ, երբ նա կարողացավ իր ճաշակով միաբևեռ Ազգային ժողով և իր ճաշակով խորհրդարանական ընդդիմություն ձևավորել: Սխալվեցինք, երբ չկարողացանք տարբեր կոռուպցիոն սկանդալներն աշխատեցնել, սխալվեցինք նաև միջազգային հարաբերություններում:

Յուրաքանչյուր քայլում համարժեք չենք եղել իշխանությունների քայլերին: Սխալվեցինք նաև այս փուլում, երբ չկարողացանք անհրաժեշտ փողոցային ճնշում ցույց տալ»: Անդրադառնալով հասարակական տրամադրություններին, գործընթացների նկատմամբ ունեցած արձագանքին՝ քաղաքագետը շեշտեց. «Քանի որ հասարակությունը խիստ մանիպուլացված է, բաժանված է սևերի ու սպիտակների, նույն հասարակության որոշ մասի ցանկություններն ընդհանրապես ադեկվատ չեն իրականությանը: Ես լսել եմ անգամ այնպիսի կարծիքներ, որոնք տեղավորվում են «թող Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ, բայց նախկինները չվերադառնան» մտքի մեջ: Մարդիկ այսպիսի անհեթեթություններ են արտահայտում, ինչը նշանակում է, որ պարզապես չեն կարողանում իրավիճակ գնահատել:

Իսկ թե ինչու, պատճառները պարզ են. մի պատճառը հասարակությանը մանիպուլացնելն էր, հետո կեղծ լուրերով սնելը: Եվ, իհարկե, ատելության սերմանումը նախկինների նկատմամբ, երբ շատ ավելի կարևոր է, որ նախկինները չվերադառնան, քան խնդիրները լուծվեն՝ «ավելի լավ է վատ ապրեմ, բայց հարևանս էլ վատ ապրի» տրամաբանության մեջ: Արժեքների ոտնահարման, հասարակությանը մանիպուլացնելու, անգամ հայրենիքը կորցնելու ցավը բթացնելու քաղաքականությունը, Ա. Ենոքյանի խոսքով, բերեց նաև մի վիճակի, երբ իշխանության հայտարարությունները համարժեք արձագանքի չեն արժանանում. «Ես օրինակներին կավելացնեի նաև այն, որ կարող են հայտարարել, թե Հայաստանի երկրորդ պաշտոնյան թուրքական շպիոն է, և Հայաստանում դրա հետ կապված մեծ հուզումներ չառաջանան: Մենք, բացի այդ, փաստորեն, այնպիսի իրավիճակի ենք հասել, որ իշխանության որևէ խոսք ճշմարտությանը չի համապատասխանում:

Եվ, ընդհանրապես, այս հեղհեղուկ վիճակում ինչ կուզեն՝ կասեն»: Աղասի Ենոքյանի խոսքով, մեծ հաշվով, այս իրավիճակը վտանգավոր է. «Մենք բոլոր առումներով հասել ենք վերջին: Այսինքն, մենք անվտանգության լրջագույն խնդիր ունենք, որին դիմագրավելու համար չունենք բանակ, չունենք նաև դիվանագիտություն: Բացի այդ, եթե մենք հիմա դեռ տնտեսական կոլապսի մեջ չենք, ապա վաղն ենք լինելու: Եվ ամեն տեսանկյունից հասարակությունը պառակտված է, ամեն տեսանկյունից խնդիր կա, և ես որևէ բնագավառ չեմ կարող նշել, որտեղ խնդիր չկա: Խոսքն ավելի շուտ ոչ թե խնդրի, այլ ճգնաժամի առկայության մասին է»: Անդրադառնալով այս իրավիճակում ընդդիմության դերին ու մարտավարությանը՝ քաղաքագետը մի քանի խնդիր առաձնացրեց. «Ընդդիմությունը նախևառաջ պետք է օրակարգ առաջադրի:

Այնպիսի օրակարգ, որով այսօր իշխանության կողմից առաջադրվող կեղծ օրակարգերը կժխտվեն: Բացի այդ, կոնսոլիդացիա է անհրաժեշտ, մինչդեռ այսօր 17-18 կուսակցություններն արդեն Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների թակարդն են ընկել և պարզապես ընտրություններին են պատրաստվում: Բայց դա ուղղակի խայտառակություն է՝ Նիկոլ Փաշինյանին չի կարելի թույլ տալ ընտրություններ անցկացնել. նա ընտրությունները կկեղծի ու կմնա: Ն. Փաշինյանն այսօր ունի հասարակության շուրջ 1/3-ի լոյալությունը՝ լատենտ կամ ակտիվ, բայց դա կապ չունի, որովհետև, համոզված եմ, նա ընտրությունները կեղծելու է ամենակոպիտ ձևերով»:

Ինչ վերաբերում է արտաքին աջակցությանը՝ քաղաքագետը նկատեց. «Ինչպես ակնհայտ է՝ արևմուտքն ընդհանրապես Հայաստանի գործընթացներից դուրս է դրված:Հայաստանում գործընթացները ենթարկվում են Ռուսաստանին: Այս պահին Նիկոլ Փաշինյանը ունի Ռուսաստանի աջակցությունը. դժվար է պատկերացնել, թե ավելի հլու կամակատար Ռուսաստանը կգտնի, թե ոչ: Կարծում եմ, ամեն դեպքում, Ն. Փաշինյանը Ռուսաստանին մինչև ինչ-որ ժամանակ է պետք, որից հետո Հայաստանում կլինի մի իշխանություն, որն ավտոմատ կերպով կկարգավորի Հայաստանը, և տնտեսությունն այնքան չի փլուզվի, որ չկարողանա սպասարկել անգամ այստեղի ռուսական կայազորին»:

Այս իրավիճակում, սակայն, ըստ մեր զրուցակցի, խնդիրը ժամանակն է, որը մենք կորցնում ենք. «Ամեն օր ոչ թե կանգնած ենք մնում, այլ յուրաքանչյուր օր մեծ քայլերով հետ ենք գնում: Մեծ հաշվով, հիմա դժվար է ասել՝ Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն կա, թե ոչ: Հայաստանում այսօր ստախոսություն, շանտաժ, և, ընդհանրապես, սկզբունքներից դուրս պայմանավորվածություններ կան: Այս ամենին քաղաքական գործընթաց, իշխանության համար պայքար կոչելը դժվար է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործով