Yerevan, 12.July.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանում այսօր ոչ թե քաղաքականություն, այլ ստախոսություն ու շանտաժ կա»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, այսօր ստեղծված իրավիճակն իր պատճառներն ունի, որտեղ իրենց տեղն ունեն նաև այս փուլում թույլ տրված սխալները: Պարտությունից ու դրան նախորդող զարգացումներից հետո գործող իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլև տեսանելի դաշտում նման ցանկություն էլ չունի: Ավելին, երբեմն շարունակում է ցուցադրել նույն ոճը, որով առաջնորդվում էր պատերազմից առաջ: Նշված իրողությունը, ըստ քաղաքագետի, մի քանի պատճառ ունի: «Կարծում եմ՝ իշխանությունն ուզում է որքան հնարավոր է երկար մնալ, որովհետև շատ բարդ է պատկերացնել, թե իշխանությունից հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անձնական ապագան ինչպիսին է լինելու:

Նա փորձում է ձգել պաշտոնավարումն այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի կարողանում այնպիսի պլան առաջարկել, որով նրան կհեռացնի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Իսկ թե որոնք էին այն բացթողումները, որոնք իշխանությանը նման հնարավորություն տվեցին, Ա. Ենոքյանը նկատում է. «Մենք ամեն քայլում սխալվեցինք: Սխալվեցինք և՛ այն ժամանակ, երբ նրան բերեցինք իշխանության, և՛ այն ժամանակ, երբ նա կարողացավ իր ճաշակով միաբևեռ Ազգային ժողով և իր ճաշակով խորհրդարանական ընդդիմություն ձևավորել: Սխալվեցինք, երբ չկարողացանք տարբեր կոռուպցիոն սկանդալներն աշխատեցնել, սխալվեցինք նաև միջազգային հարաբերություններում:

Յուրաքանչյուր քայլում համարժեք չենք եղել իշխանությունների քայլերին: Սխալվեցինք նաև այս փուլում, երբ չկարողացանք անհրաժեշտ փողոցային ճնշում ցույց տալ»: Անդրադառնալով հասարակական տրամադրություններին, գործընթացների նկատմամբ ունեցած արձագանքին՝ քաղաքագետը շեշտեց. «Քանի որ հասարակությունը խիստ մանիպուլացված է, բաժանված է սևերի ու սպիտակների, նույն հասարակության որոշ մասի ցանկություններն ընդհանրապես ադեկվատ չեն իրականությանը: Ես լսել եմ անգամ այնպիսի կարծիքներ, որոնք տեղավորվում են «թող Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ, բայց նախկինները չվերադառնան» մտքի մեջ: Մարդիկ այսպիսի անհեթեթություններ են արտահայտում, ինչը նշանակում է, որ պարզապես չեն կարողանում իրավիճակ գնահատել:

Իսկ թե ինչու, պատճառները պարզ են. մի պատճառը հասարակությանը մանիպուլացնելն էր, հետո կեղծ լուրերով սնելը: Եվ, իհարկե, ատելության սերմանումը նախկինների նկատմամբ, երբ շատ ավելի կարևոր է, որ նախկինները չվերադառնան, քան խնդիրները լուծվեն՝ «ավելի լավ է վատ ապրեմ, բայց հարևանս էլ վատ ապրի» տրամաբանության մեջ: Արժեքների ոտնահարման, հասարակությանը մանիպուլացնելու, անգամ հայրենիքը կորցնելու ցավը բթացնելու քաղաքականությունը, Ա. Ենոքյանի խոսքով, բերեց նաև մի վիճակի, երբ իշխանության հայտարարությունները համարժեք արձագանքի չեն արժանանում. «Ես օրինակներին կավելացնեի նաև այն, որ կարող են հայտարարել, թե Հայաստանի երկրորդ պաշտոնյան թուրքական շպիոն է, և Հայաստանում դրա հետ կապված մեծ հուզումներ չառաջանան: Մենք, բացի այդ, փաստորեն, այնպիսի իրավիճակի ենք հասել, որ իշխանության որևէ խոսք ճշմարտությանը չի համապատասխանում:

Եվ, ընդհանրապես, այս հեղհեղուկ վիճակում ինչ կուզեն՝ կասեն»: Աղասի Ենոքյանի խոսքով, մեծ հաշվով, այս իրավիճակը վտանգավոր է. «Մենք բոլոր առումներով հասել ենք վերջին: Այսինքն, մենք անվտանգության լրջագույն խնդիր ունենք, որին դիմագրավելու համար չունենք բանակ, չունենք նաև դիվանագիտություն: Բացի այդ, եթե մենք հիմա դեռ տնտեսական կոլապսի մեջ չենք, ապա վաղն ենք լինելու: Եվ ամեն տեսանկյունից հասարակությունը պառակտված է, ամեն տեսանկյունից խնդիր կա, և ես որևէ բնագավառ չեմ կարող նշել, որտեղ խնդիր չկա: Խոսքն ավելի շուտ ոչ թե խնդրի, այլ ճգնաժամի առկայության մասին է»: Անդրադառնալով այս իրավիճակում ընդդիմության դերին ու մարտավարությանը՝ քաղաքագետը մի քանի խնդիր առաձնացրեց. «Ընդդիմությունը նախևառաջ պետք է օրակարգ առաջադրի:

Այնպիսի օրակարգ, որով այսօր իշխանության կողմից առաջադրվող կեղծ օրակարգերը կժխտվեն: Բացի այդ, կոնսոլիդացիա է անհրաժեշտ, մինչդեռ այսօր 17-18 կուսակցություններն արդեն Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների թակարդն են ընկել և պարզապես ընտրություններին են պատրաստվում: Բայց դա ուղղակի խայտառակություն է՝ Նիկոլ Փաշինյանին չի կարելի թույլ տալ ընտրություններ անցկացնել. նա ընտրությունները կկեղծի ու կմնա: Ն. Փաշինյանն այսօր ունի հասարակության շուրջ 1/3-ի լոյալությունը՝ լատենտ կամ ակտիվ, բայց դա կապ չունի, որովհետև, համոզված եմ, նա ընտրությունները կեղծելու է ամենակոպիտ ձևերով»:

Ինչ վերաբերում է արտաքին աջակցությանը՝ քաղաքագետը նկատեց. «Ինչպես ակնհայտ է՝ արևմուտքն ընդհանրապես Հայաստանի գործընթացներից դուրս է դրված:Հայաստանում գործընթացները ենթարկվում են Ռուսաստանին: Այս պահին Նիկոլ Փաշինյանը ունի Ռուսաստանի աջակցությունը. դժվար է պատկերացնել, թե ավելի հլու կամակատար Ռուսաստանը կգտնի, թե ոչ: Կարծում եմ, ամեն դեպքում, Ն. Փաշինյանը Ռուսաստանին մինչև ինչ-որ ժամանակ է պետք, որից հետո Հայաստանում կլինի մի իշխանություն, որն ավտոմատ կերպով կկարգավորի Հայաստանը, և տնտեսությունն այնքան չի փլուզվի, որ չկարողանա սպասարկել անգամ այստեղի ռուսական կայազորին»:

Այս իրավիճակում, սակայն, ըստ մեր զրուցակցի, խնդիրը ժամանակն է, որը մենք կորցնում ենք. «Ամեն օր ոչ թե կանգնած ենք մնում, այլ յուրաքանչյուր օր մեծ քայլերով հետ ենք գնում: Մեծ հաշվով, հիմա դժվար է ասել՝ Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն կա, թե ոչ: Հայաստանում այսօր ստախոսություն, շանտաժ, և, ընդհանրապես, սկզբունքներից դուրս պայմանավորվածություններ կան: Այս ամենին քաղաքական գործընթաց, իշխանության համար պայքար կոչելը դժվար է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia