Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ստե­փան Դա­նի­ե­լյան. «Էթի­կա­յի, շփման և երկ­խո­սու­թյուն վա­րե­լու բո­լոր նոր­մե­րը փլուզ­վել են»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սահմանադրական դատարանի հարցը լուծելու ճանապարհին շարունակվող ու նոր թափ ստացող գործընթացները հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ մի կողմից ենթադրությունների դաշտ է բացվում, բայց մյուս կողմից՝ ի հայտ են գալիս իրողություններ, որոնք վտանգավոր են։ 

Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը խոսել է վերոնշյալ իրողությունների և վտանգների մասին, անդրադարձել նաև այն քննադատելի բառապաշարին, որը ժամանակի հետ ոչ թե մերժվում, այլ նոր երանգներ է ստանում։ 

Խոսելով ՍԴ-ի շուրջ առկա իրավիճակից բխող հարցերի մասին՝ քաղաքագետը նկատում է. «Որևէ իրավական կամ քաղաքական հիմնավորում չի տրվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։ 

Այնպիսի հիմնավորում, որը կլինի հասկանալի և չի լինի էմոցիաների դաշտում։ «Հին իշխանություն-նոր իշխանություն», «սևեր-սպիտակներ», «գողեր», «թալանչիներ», «հին դատավորներ», «նոր դատավորներ». նշված գնահատականների, այսինքն, դեմագոգիայի դաշտից այնկողմ որևէ սթափ պատասխան չի տրվել։ 

Նախօրեին Ազգային ժողովում մի քանի սթափ հարց տրվեց իշխանությանը, բայց պատասխան կրկին չկար։ Մեծամասնություն կազմող ուժի պատգամավորների կողմից այդպես էլ հստակ ձևակերպումներ չհնչեցին»։ 

Անդրադառնալով քաղաքական դիսկուրսին և այդ համատեքստում դիտարկելով նաև երկրի ղեկավարի բառապաշարը՝ Ստեփան Դանիեյանը շեշտեց. 

«Առաջին անգամ չէ, երբ նման բառապաշարի ենք ականատես լինում։ Դա այն բառապաշարն է, որը հարիր չէ ոչ միայն պետության ղեկավարին, այլ նաև սովորական քաղաքական գործչին։ 

Բայց առաջին հերթին սա բխում է անձնական հատկանիշներից, բնութագրում է այդ մարդու հոգեբանական կերպարը։ Մյուս կողմից՝ հասարակության մեջ մի շերտ կա, որին այս բառապաշարը դուր է գալիս։ 

Այդ պարզ խոսքերը, վիրավորանքները համահունչ են ինտելեկտուալ որոշակի մակարդակ չունեցող մարդկանց ամենօրյա խոսակցությանը։ Իսկ ավելի կրթված, գիտելիք և արժանապատվություն ունեցող մարդկանց համար, բնականաբար, վիրավորական է այս ամենը։ 

Բացի այդ, հասկանալի է դառնում, որ ապրում ենք մի երկրում, որտեղ էթիկայի, շփման, երկխոսություն վարելու բոլոր նորմերն արդեն փլուզվել են։ Կարելի է փաստել, որ քաղաքական պայքարում քաղաքական բառապաշարը վերջանում է, իսկ փոխադարձ հայհոյանքները վաղը կամ մյուս օրը կարող են որոշակի գործողությունների վերածվել։ 

Այսօր տեսնում ենք, որ մարդկանց անօրինական կերպով պատժում են՝ հաճախ նվաստացման, ասֆալտին պառկեցնելու եղանակներով, ինչպես նաև ոստիկանություն են տանում և բերում։ 

Մեծ հաշվով, չի բացառվում, որ կգա մի օր, երբ ինչ-որ քաղաքական պատերազմի տարրեր պարունակող իրավիճակում կհայտնվենք, որովհետև բոլոր նորմերն արդեն խախտվում են։ Ես հույս ունեմ, որ այդ օրը, այնուամենայնիվ, չի գա»։ Ստեփան Դանիել յանը շեշտեց, որ այսօր իշխանությունները որևէ քաղաքականություն չեն իրականացնում, և իրենց գործողությունները վախի տարրեր են պարունակում։

 «Երբ մարդն ամեն անգամ փորձում է ապացուցել, որ ինքը ուժեղ է, անվախ է, որ իր դեմ ոչ ոք չի կարող ոչինչ անել, ապա նման վարքագիծը վախի դրսևորումների արդյունք է։ Իսկ որտեղի՞ց է գալիս այդ վախը։ 

Երբ օրենքները խախտելու դեպքերը շատանում են, քիչ թե շատ բանականություն ունեցող մարդը հասկանում է, որ իրավիճակի փոփոխությունից հետո ամեն ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվել։ Այս դեպքում առաջանում է ցուցադրական անվախությունը։ 

Փորձում են ցույց տալ, որ չեն վախենում, մյուս կողմից՝ մաքսիմալ ավելի շատ են ներքաշվում անօրինականությունների մեջ, որովհետև անօրինականությունները ցանկացած խմբի միասնականության ամենաուժեղ գրավականն են»,-նկատեց մեր զրուցակիցը։ Ստեփան Դանիել յանն ընդգծեց՝ առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն կարող է հենվել երկու հանգամանքի վրա։

 «Առաջինը՝ օրինականության վրա, երկրորդը՝ ժողովրդի։ Ասվածն առաջին հայացքից կարող է մի քիչ տարօրինակ հնչել, սակայն իրականությունը դա է, և այդպես միայն Հայաստանում չէ։ 

Եթե բռնապետություն ստեղծելու ցանկություն կա, պետք է անընդհատ ազդել էմոցիաների վրա, խոսել արդարության, ժողովրդի մասին, մշտապես «ժողովրդի թշնամիներ» մատնանշել, և հանրության մի մասին մոբիլիզացնել՝ նրանց հանելով ցանկացած այլ հատվածի դեմ։ 

Այստեղ արդեն օրինականությունը մի կողմ է դրվում։ Եթե հետևենք պատմությանը, ապա կտեսնենք, որ դիկտատուրան այդ նույն մեխանիզմներով է ստեղծվել. ամենամեծ հանցագործությունները միշտ ժողովրդի անունից են կատարվել:

 Հիմա մեզ մոտ խախտում են օրենքը, խախտում են Սահմանադրությունը ու հայտարարում, թե ժողովուրդն այսպես է ուզում, որ ամենամեծ արժեքը ժողովուրդն է, պետությունը ենթարկվում է ժողովրդին, և օրենքները ժողովրդի համար են։ 

Սա պատմության մեջ նորություն չէ, բայց նման ռեժիմները միշտ վատ ավարտ են ունեցել»,ընդգծեց Ս. Դանիելյանը։ 

Քաղաքագետը նշեց, որ իր համար այսօր ստեղծված իրավիճակը զարմանալի չէ։ «Ես այս ամենի իրականացման հնարավորությունը տեսնում էի դեռ 2018թ. մայիսից։ Ինքս կողմ եմ եղել իշխանափոխությանը, բայց հենց մայիսից սկսած ինձ համար հասկանալի էր, թե սա ուր է տանելու, որովհետև կատարվեցին մի շարք սխալներ, որոնց մեջ ես արդեն տեսնում էի այս ամենը։ 

Այդուհանդերձ, շատերի համար սպասելի չէր, և հանրության մի հատվածն անգամ հիմա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ, պարզապես անօրինականության ու բռնապետություն հաստատելու ուղղությամբ ենք գնում։ 

Սակայն այս ամենի մեջ ինձ մի հանգամանք է մխիթարում. ամբողջը հիմնված է մեկ անձի վրա և չունի հստակ ու կայուն գաղափարախոսություն, իսկ առանց ավտորիտար գաղափարախոսության՝ չի ստացվի ավտորիտար երկարաժամկետ ռեժիմ կառուցել»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ իրավիճակը դեռ անշրջելի չէ։ 

«Պետք է հստակ գաղափարախոսություն ունենաս, որ մարդկանց միավորես։ Բացի  այդ, ռեպրեսիվ ապարատ ստեղծելու համար միայն գաղափարախոսություն ունենալը բավարար չէ։ 

Այդ ռեպրեսիվ ապարատը, ի վերջո, մարդկանցից է բաղկացած, որոնք անօրինական հրահանգների ենթարկվելու պարագայում պետք է վստահ լինեն, որ կա երկարատև ռեժիմ։ Երբ երկարատև և կայուն իշխանության զգացողությունը չի լինում, նման ճնշող մեքենաներ ստեղծելը շատ դժվար է, եթե չասենք, որ գրեթե անհնար է»,հավելեց նա։ 

Ամփոփելով ու խոսելով նկարագրված իրավիճակի հետևանքների մասին, անդրադառնալով նաև միջազգային հարթակներից հնչող արձագանքներին, Ստեփան Դանիել յանը շեշտեց, որ միջազգային կառույցներն իրականում միակարծիք, միատարր մարմիններ չեն, այնտեղ ներգրավված են տարբեր երկրներ։ 

«Եվ այս առումով օրինականության համար պատասխանատու հիմնական կառույցը Եվրոպայի խորհուրդն է, որը հետևում է և՛ մարդու իրավունքների կոնվենցիաների, և՛ մնացած այլ միջազգային ստանդարտների իրականացմանն ու պահպանմանը։ Նշվածների համատեքստում Հայաստանը ևս պարտավորություններ ունի։ 

Բայց մի խնդիր կա. երբ չափն անցնում են, ապա նախադեպ է ստեղծվում բոլոր երկրների համար։ Այսինքն, եթե իրենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին չարձագանքեն, ցանկացած այլ երկիր կարող է Հայաստանի օրինակը բերել և կատարել նույնը։ 

Իրենք «հեղափոխության», «ժողովրդավարական հեղափոխության» միֆը չեն ուզում ջարդել, բայց գալիս է մի պահ, երբ պետք է ջարդել այդ միֆը։ Կարելի է ասել՝ մենք արդեն այդ կետին ենք մոտենում»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց