Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսության ճյուղերի աջակցության չհաշվարկված քայլերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետության և մասնավորի փոխգործակցության դեպքում տնտեսության զարգացման համար կարող են մեծ հեռանկարներ բացվել։ Պետք է հաշվի առնել, որ կան խնդիրներ, որոնք մասնավոր հատվածն առանց պետության աջակցության չի կարող լուծել։ Մյուս կողմից էլ՝ կառավարության որոշումները պետք է լինեն հաշվարկված ու թիրախային, որպեսզի տնտեսության մեջ բալանս ապահովվի, խթանվի առողջ մրցակցությունը և չստեղծվի հակամրցակցային միջավայր, երբ տնտեսության որոշ հատվածը կամ որոշ խաղացողներ կտրուկ բարգավաճեն, իսկ մյուս հատվածը խորտակվի։ Այս առումով հատկանշական է, որ ՀՀ գործող իշխանությունները գրեթե միշտ փորձում են առանց հաշվարկելու քայլեր կատարել տնտեսության տարբեր ճյուղերում։

Ու եթե առկա իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության մի հատվածում սկսում են ինչոր քայլեր ձեռնարկել, ապա, որպես կանոն, դա անում են ուշացած, և միաժամանակ այլ հատվածներ ուղղակի մնում են անտեսված։ Օրինակ՝ դրամի արժևորման արդյունքում անցյալ տարվանից սկսած լուրջ խնդիր կա ՏՏ ոլորտի եկամուտների նվազման հետ կապված, ու արդեն բավական ժամանակ է անցել, որի արդյունքում տարբեր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց իշխանությունները միայն հիմա են որոշել եկամտահարկը 20 տոկոսից նվազեցնել 5 տոկոս։ Այն էլ՝ խոսքը միայն այն ընկերությունների մասին է, որոնց համախառն եկամտի 80 տոկոսը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Սա ավելի շատ նշանակում է լուրջ աջակցություն մի կողմից՝ ռելոկանտներին, մյուս կողմից՝ դաշտում մնացած խոշոր ընկերություններին, քանի որ փոքր ու միջին ընկերություններից շատերը, ժամանակին համապատասխան աջակցություն չստանալով, արդեն փակվել են։

Իսկ ոլորտի պատասխանատուներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի դաշտում մնացած փոքր ընկերությունները աճելու հնարավորություն ստանան։ Նրանք նույնիսկ չեն էլ նկատում այս հարցի կարևորությունը, դրա համար էլ փոքր ընկերությունները հիմնականում չեն դիմանում մրցակցությանը ու շատ դեպքերում ուղղակի դադարեցնում են իրենց գործունեությունը։ Մյուս կողմից էլ՝ մասնագետները նշում են, որ այս աջակցությունը անհրաժեշտ չափով կշռադատված չէ, քանի որ դրա արդյունքում 300-400 մլրդ դրամի գումար չի մուտքագրվելու պետական բյուջե, և չկան հաշվարկներ, թե որքանով են փոխհատուցվելու բյուջե չմուտքագրված գումարները։ Բացի դրանից, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ Հայաստանում տարբեր ընկերություններ են գրանցել ու հնարավորություն կստանան լիովին օգտվել այս աջակցությունից, իսկ հետո, երբ պետք լինի, կթողնեն ու կհեռանան։

Պարզ է, որ նրանց գործունեությունը հիմնականում ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ռուս մասնագետները վերադառնան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալելու շատ մեծ պահանջարկ է ստեղծվել։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ առանց այն էլ ՏՏ ոլորտը աճող ոլորտ է, որը չափից ավելի ուշադրություն է ձեռք բերում այն պայմաններում, երբ տնտեսության այլ ճյուղերում ուղղակի կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել։ Օրինակ՝ վերջերս լուրջ խնդիրներ են ստեղծվել հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված։ Մի կողմից՝ Ռուսաստանում գնողունակության անկմամբ պայմանավորված սպառումն է նվազել, մյուս կողմից էլ՝ ռուբլու փոխարժեքն է իջել։ Դրա արդյունքում հայկական գյուղմթերքը էժանացել է, արտահանման ծավալներն էլ էականորեն նվազել են։

Չհաշված՝ նոր դերակատարներ են ի հայտ եկել ռուսական շուկայում, որոնք ձգտում են ամրապնդվել գյուղմթերքի իրացման ոլորտում։ Այս ամենը ենթադրում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը պետք է նաև դիմանա մրցակցությանը։ Բացի դրանից, Հայաստանի գյուղմթերքի արտահանման շուկան գործում է միակողմանի ու դիվերսիֆիկացված չէ։ Եվ եթե հանկարծ ռուսական շուկայում որոշակի տեղաշարժեր տեղի ունենան, ու հայկական գյուղատնտեսական մթերքները չսպառվեն, ապա Հայաստանը ահռելի վնասներ կարող է կրել։ Դրա համար, ինչպես ասում են, պետք չէ «բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնել»։ Եթե առկա կարգավորումների պարագայում դժվար է, օրինակ՝ եվրոպական շուկա մուտք գործելը, ապա կարելի է որպես սպառման ուղղություններ դիտարկել այլ շուկաները։

Օրինակ՝ արաբական ու չինական շուկաները շատ խոշոր պահանջարկ ու մեծ գնողունակություն ունեն, ուղղակի քայլեր են անհրաժեշտ այդ շուկաներում հաստատվելու համար։ Նմանատիպ քայլերից կարող են լինել կառավարության աջակցությամբ համապատասխան համաձայնությունները, արտոնյալ պայմաններով առևտրաշրջանառությունը, մրցունակ գները, որակը և արդյունավետ լոգիստիկ շղթաները։ Սակայն այս ուղղությամբ ոչ ոք չի մտածում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան