Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական ինստիտուտները և պետական կառավարման հիմնախնդիրները. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրներից է տնտեսական ինստիտուտների կայացումը։ Չնայած երկրների միջև մեկ շնչի հաշվով եկամուտների, հարստության և աղքատության տարբերությունները որոշվում և գնահատվում են ֆիզիկական և մարդկային կապիտալի կուտակման տեմպերով, տեխնոլոգիական առաջընթացով և նորարարությունների ներդրմամբ, սակայն դրանց հիմքում ընկած է տնտեսական ինստիտուտների կայացման առկա մակարդակը։

Ըստ էության, երկրների միջև երկարաժամկետ տնտեսական աճերի տարբերությունները պայմանավորված են և բացատրվում են տարբեր երկրներում ձևավորված տնտեսական ինստիտուտներով։ Ընդհանուր առմամբ, ինստիտուտները սահմանում են խաղի կանոններ, որոնց հիման վրա որոշվում են մարդկանց միջև սոցիալական, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Տնտեսական ինստիտուտների զարգացածության մակարդակով են որոշվում սեփականության ինստիտուտների և շուկաների արդյունավետ գործունեությունը և դրանց կատարելությունը։ Առանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացման և գործող պարզ մեխանիզմների, ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայրենական ընկերությունները և անհատները խթաններ չեն ունենա ներդրումներ կատարելու։

Տնտեսական ինստիտուտները կարևոր են նաև, քանի որ դրանք օգնում են նյութական և ֆինանսական ռեսուրսները բաշխել ըստ իրենց ավելի արդյունավետ օգտագործման, դրանք են որոշում, թե ով է ստանում շահույթը, եկամուտները և իրականացնում վերջնական վերահսկողությունը։ Եթե տնտեսական ինստիտուտները նպաստում և խթանում են տնտեսական աճը, ապա այդ հասարակությունները տնտեսապես ծաղկում են։ Տարբեր երկրների զարգացման պատմական ընթացքը ցույց է տալիս, որ տնտեսական ինստիտուտներն են որոշում տնտեսական խաղացողների խթանները, տնտեսական արդյունքները և նոր ստեղծված ավելացված արժեքը։ Ընդհանուր առմամբ, տնտեսությունում առկա են տարբեր սոցիալական խմբեր և անհատներ, որոնք օգուտ են ստանում և շահում են տարբեր տնտեսական ինստիտուտներից։ Հետևաբար, սոցիալական խմբերի միջև առկա են որոշակի հակասություններ, որոնք վերջնականապես լուծվում են այն խմբերի օգտին, որոնք ձեռք են բերել քաղաքական մեծ իշխանություն։

Տնտեսական աճը խթանող տնտեսական ինստիտուտները ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղաքական ինստիտուտները իրավասությունները բաշխում են իշխանության այն խմբերին, որոնք ունեն հասարակության լայն շրջանակներում սեփականության իրավունքի կիրարկման հետաքրքրություն, երբ նրանք ստեղծում են արդյունավետ հնարավորություններ նրանց համար, որոնց ձեռքին է գտնվում իշխանությունը, և երբ առկա է իշխանություն ունեցողների կողմից եկամուտների յուրացման համեմատաբար քիչ հնարավորություն։ Հետևաբար, այն հարցը, թե ինչու որոշ երկրներ կամ հասարակություններ ավելի աղքատ են, քան մյուսները, սերտորեն կապված է այն խնդրի հետ, թե ինչու որոշ հասարակություններ ունեն ավելի «վատ տնտեսական ինստիտուտներ», քան մյուսները։

Ըստ էության, տնտեսական ինստիտուտների վրա քաղաքական իշխանության ազդեցությունը կարող է առաջ բերել տնտեսական անարդյունավետություն և նույնիսկ հասցնել աղքատության։ Դա բացատրվում է նրանով, որ առկա է հանձնառության խնդիր, որը ներհատուկ է քաղաքական իշխանության կիրառմանը։ Անհատները, որոնք ունեն քաղաքական իշխանություն, երբեմն չեն կարող հանձն առնել չօգտագործել այն ըստ իրենց շահերի, քանի որ ստիպված են լինելու խախտել այն։ Հանձնառության խնդիրը քաղաքական իշխանությունների համար մշտապես ստեղծում է երկընտրանք՝ արդյունավետ տնտեսական ինստիտուտներ ստեղծելու և ռեսուրսների վերաբաշխման միջև։ Արդյունավետ տնտեսական ինստիտուտները ռեսուրսները վերաբաշխում են համեմատաբար հավասարաչափ, մինչդեռ քաղաքական իշխանությունն ունի հնարավորություն այդ վերաբաշխումը իրականացնել իր խմբի անդամների միջև, որն էլ իր հերթին առաջ է բերում անարդյունավետ տնտեսական ինստիտուտներ։

Տարբեր երկրներում տնտեսական և քաղաքական ինստիտուտների կայացման պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ անհատների որոշ խմբեր չեն ստացել քաղաքական իշխանություն, ապա նրանք հաճախ կարողացել են ապստամբել, օգտագործել զինված խմբեր և վարձու ուժեր կամ օգտագործել տնտեսապես ծախսատար, բայց լայնորեն ընդունված խաղաղ բողոքի գործողություններ, որպեսզի իրենց ցանկությունները պարտադրեն հասարակությանը։ Տնտեսական ինստիտուտների ձևավորման և պատմական զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ այն սոցիալական խմբերը, որոնք ունեն հակառակ շահեր, հաճախ համաձայնության չեն գալիս, որպեսզի սահմանեն այնպիսի տնտեսական ինստիտուտներ, որոնք առավելագույնի կհասցնեն ընդհանուր տնտեսական աճը և հասարակության սոցիալական բարեկեցությունը։

Դա պայմանավորված է նրանով, որ նման համաձայնության գալը կհանգեցներ քաղաքական իշխանության նվազման, որն իր հերթին կնպաստեր, որ գործող քաղաքական իշխանությունը կկորցներ ռեսուրսների վերաբաշխման մի մասի նկատմամբ վերահսկողությունը։ Տնտեսական ինստիտուտների կայացման փորձը հնարավորություն է ընձեռում ներկայացնել այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու որոշ հասարակություններ ընտրում են «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Ըստ էության, «լավ տնտեսական ինստիտուտներն» այն կառույցներն են, որոնք ապահովում են սեփականության իրավունքի պաշտպանությունը և հասարակության լայն շրջանակների համար տնտեսական ռեսուրսներից օգտվելու հարաբերականորեն հավասար իրավունք։ Չնայած այս մոտեցումը չի ներառում հասարակությունում հավասար հնարավորությունների պահանջ, այնուհանդերձ, շեշտադրում է, որ երբ հասարակության միայն շատ փոքր մասն ունի լավ պաշտպանված սեփականության իրավունք, ապա այդ հասարակությունը չունի «լավ տնտեսական ինստիտուտներ»։

Այսպիսով, եթե քաղաքական ինստիտուտները, որոնք հսկողություն են սահմանում նրանց նկատմամբ, որոնց ձեռքում է գտնվում քաղաքական իշխանությունը, մասնավորապես հասարակությունում ստեղծելով իշխանության հաշվեկշռված բաշխվածություն, ապա դա օգտակար է, որպեսզի ի հայտ գան «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Առանց քաղաքական իշխանության վրա հսկողության, իշխանություն ունեցողները ավելի հավանական է, որ կընդունեն այնպիսի տնտեսական ինստիտուտների համակարգ, որոնք բարենպաստ են իրենց համար և միաժամանակ վնասակար են հասարակության մնացած մասի համար՝ ձախողելով հասարակության լայն շրջանակների համար սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Մյուս կողմից՝ ավելի հավանական է, որ «լավ տնտեսական ինստիտուտները» առաջ կգան, երբ քաղաքական իշխանությունը գտնվում է համեմատաբար լայն խմբերի ձեռքում, որոնք ունեն ներդրումներ կատարելու զգալի հնարավորություններ։ Երբ նշանակալի ֆինանսական հնարավորություններով փոքր խումբը իր ձեռքում է պահում իշխանությունը, ապա նրանք կարող են որոշ ժամանակ ընդունելի համարել այնպիսի համակարգ, որտեղ իրենց սեփականության իրավունքը պաշտպանված է, բայց ուրիշներինը՝ ոչ։ Այն պարագայում, երբ հասարակության առավել լայն խմբեր են տնօրինում քաղաքական իշխանությունը, նրանց կողմից բոլորի համար ապահով սեփականության իրավունքի ինստիտուտ ներդնելը շահավետ է հենց իրենց համար։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»