Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական ինստիտուտները և պետական կառավարման հիմնախնդիրները. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրներից է տնտեսական ինստիտուտների կայացումը։ Չնայած երկրների միջև մեկ շնչի հաշվով եկամուտների, հարստության և աղքատության տարբերությունները որոշվում և գնահատվում են ֆիզիկական և մարդկային կապիտալի կուտակման տեմպերով, տեխնոլոգիական առաջընթացով և նորարարությունների ներդրմամբ, սակայն դրանց հիմքում ընկած է տնտեսական ինստիտուտների կայացման առկա մակարդակը։

Ըստ էության, երկրների միջև երկարաժամկետ տնտեսական աճերի տարբերությունները պայմանավորված են և բացատրվում են տարբեր երկրներում ձևավորված տնտեսական ինստիտուտներով։ Ընդհանուր առմամբ, ինստիտուտները սահմանում են խաղի կանոններ, որոնց հիման վրա որոշվում են մարդկանց միջև սոցիալական, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Տնտեսական ինստիտուտների զարգացածության մակարդակով են որոշվում սեփականության ինստիտուտների և շուկաների արդյունավետ գործունեությունը և դրանց կատարելությունը։ Առանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացման և գործող պարզ մեխանիզմների, ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայրենական ընկերությունները և անհատները խթաններ չեն ունենա ներդրումներ կատարելու։

Տնտեսական ինստիտուտները կարևոր են նաև, քանի որ դրանք օգնում են նյութական և ֆինանսական ռեսուրսները բաշխել ըստ իրենց ավելի արդյունավետ օգտագործման, դրանք են որոշում, թե ով է ստանում շահույթը, եկամուտները և իրականացնում վերջնական վերահսկողությունը։ Եթե տնտեսական ինստիտուտները նպաստում և խթանում են տնտեսական աճը, ապա այդ հասարակությունները տնտեսապես ծաղկում են։ Տարբեր երկրների զարգացման պատմական ընթացքը ցույց է տալիս, որ տնտեսական ինստիտուտներն են որոշում տնտեսական խաղացողների խթանները, տնտեսական արդյունքները և նոր ստեղծված ավելացված արժեքը։ Ընդհանուր առմամբ, տնտեսությունում առկա են տարբեր սոցիալական խմբեր և անհատներ, որոնք օգուտ են ստանում և շահում են տարբեր տնտեսական ինստիտուտներից։ Հետևաբար, սոցիալական խմբերի միջև առկա են որոշակի հակասություններ, որոնք վերջնականապես լուծվում են այն խմբերի օգտին, որոնք ձեռք են բերել քաղաքական մեծ իշխանություն։

Տնտեսական աճը խթանող տնտեսական ինստիտուտները ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղաքական ինստիտուտները իրավասությունները բաշխում են իշխանության այն խմբերին, որոնք ունեն հասարակության լայն շրջանակներում սեփականության իրավունքի կիրարկման հետաքրքրություն, երբ նրանք ստեղծում են արդյունավետ հնարավորություններ նրանց համար, որոնց ձեռքին է գտնվում իշխանությունը, և երբ առկա է իշխանություն ունեցողների կողմից եկամուտների յուրացման համեմատաբար քիչ հնարավորություն։ Հետևաբար, այն հարցը, թե ինչու որոշ երկրներ կամ հասարակություններ ավելի աղքատ են, քան մյուսները, սերտորեն կապված է այն խնդրի հետ, թե ինչու որոշ հասարակություններ ունեն ավելի «վատ տնտեսական ինստիտուտներ», քան մյուսները։

Ըստ էության, տնտեսական ինստիտուտների վրա քաղաքական իշխանության ազդեցությունը կարող է առաջ բերել տնտեսական անարդյունավետություն և նույնիսկ հասցնել աղքատության։ Դա բացատրվում է նրանով, որ առկա է հանձնառության խնդիր, որը ներհատուկ է քաղաքական իշխանության կիրառմանը։ Անհատները, որոնք ունեն քաղաքական իշխանություն, երբեմն չեն կարող հանձն առնել չօգտագործել այն ըստ իրենց շահերի, քանի որ ստիպված են լինելու խախտել այն։ Հանձնառության խնդիրը քաղաքական իշխանությունների համար մշտապես ստեղծում է երկընտրանք՝ արդյունավետ տնտեսական ինստիտուտներ ստեղծելու և ռեսուրսների վերաբաշխման միջև։ Արդյունավետ տնտեսական ինստիտուտները ռեսուրսները վերաբաշխում են համեմատաբար հավասարաչափ, մինչդեռ քաղաքական իշխանությունն ունի հնարավորություն այդ վերաբաշխումը իրականացնել իր խմբի անդամների միջև, որն էլ իր հերթին առաջ է բերում անարդյունավետ տնտեսական ինստիտուտներ։

Տարբեր երկրներում տնտեսական և քաղաքական ինստիտուտների կայացման պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ անհատների որոշ խմբեր չեն ստացել քաղաքական իշխանություն, ապա նրանք հաճախ կարողացել են ապստամբել, օգտագործել զինված խմբեր և վարձու ուժեր կամ օգտագործել տնտեսապես ծախսատար, բայց լայնորեն ընդունված խաղաղ բողոքի գործողություններ, որպեսզի իրենց ցանկությունները պարտադրեն հասարակությանը։ Տնտեսական ինստիտուտների ձևավորման և պատմական զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ այն սոցիալական խմբերը, որոնք ունեն հակառակ շահեր, հաճախ համաձայնության չեն գալիս, որպեսզի սահմանեն այնպիսի տնտեսական ինստիտուտներ, որոնք առավելագույնի կհասցնեն ընդհանուր տնտեսական աճը և հասարակության սոցիալական բարեկեցությունը։

Դա պայմանավորված է նրանով, որ նման համաձայնության գալը կհանգեցներ քաղաքական իշխանության նվազման, որն իր հերթին կնպաստեր, որ գործող քաղաքական իշխանությունը կկորցներ ռեսուրսների վերաբաշխման մի մասի նկատմամբ վերահսկողությունը։ Տնտեսական ինստիտուտների կայացման փորձը հնարավորություն է ընձեռում ներկայացնել այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու որոշ հասարակություններ ընտրում են «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Ըստ էության, «լավ տնտեսական ինստիտուտներն» այն կառույցներն են, որոնք ապահովում են սեփականության իրավունքի պաշտպանությունը և հասարակության լայն շրջանակների համար տնտեսական ռեսուրսներից օգտվելու հարաբերականորեն հավասար իրավունք։ Չնայած այս մոտեցումը չի ներառում հասարակությունում հավասար հնարավորությունների պահանջ, այնուհանդերձ, շեշտադրում է, որ երբ հասարակության միայն շատ փոքր մասն ունի լավ պաշտպանված սեփականության իրավունք, ապա այդ հասարակությունը չունի «լավ տնտեսական ինստիտուտներ»։

Այսպիսով, եթե քաղաքական ինստիտուտները, որոնք հսկողություն են սահմանում նրանց նկատմամբ, որոնց ձեռքում է գտնվում քաղաքական իշխանությունը, մասնավորապես հասարակությունում ստեղծելով իշխանության հաշվեկշռված բաշխվածություն, ապա դա օգտակար է, որպեսզի ի հայտ գան «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Առանց քաղաքական իշխանության վրա հսկողության, իշխանություն ունեցողները ավելի հավանական է, որ կընդունեն այնպիսի տնտեսական ինստիտուտների համակարգ, որոնք բարենպաստ են իրենց համար և միաժամանակ վնասակար են հասարակության մնացած մասի համար՝ ձախողելով հասարակության լայն շրջանակների համար սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Մյուս կողմից՝ ավելի հավանական է, որ «լավ տնտեսական ինստիտուտները» առաջ կգան, երբ քաղաքական իշխանությունը գտնվում է համեմատաբար լայն խմբերի ձեռքում, որոնք ունեն ներդրումներ կատարելու զգալի հնարավորություններ։ Երբ նշանակալի ֆինանսական հնարավորություններով փոքր խումբը իր ձեռքում է պահում իշխանությունը, ապա նրանք կարող են որոշ ժամանակ ընդունելի համարել այնպիսի համակարգ, որտեղ իրենց սեփականության իրավունքը պաշտպանված է, բայց ուրիշներինը՝ ոչ։ Այն պարագայում, երբ հասարակության առավել լայն խմբեր են տնօրինում քաղաքական իշխանությունը, նրանց կողմից բոլորի համար ապահով սեփականության իրավունքի ինստիտուտ ներդնելը շահավետ է հենց իրենց համար։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia