Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախատեսվում է տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը: Համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն տնտեսվարողները պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Միևնույն ժամանակ, կապված վերջին շրջանում Հայաստան տեղափոխված մեծ թվով նոր բիզնեսների ակտիվությամբ, երևանյան հյուրանոցային տնտեսության օբյեկտները գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ:

Նշված անհամաչափությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաև ձմեռային սեզոնին անցումը սահուն կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն ուղղորդելու հյուրանոցային ծառայություններից օգտվողներին: Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. դեկտեմբերի 1-ից 2023 թ.-ի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ ծառայության գնի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3 մլն դրամը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսվարողների համար:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետբյուջեից ծախսել մոտավորապես 45 մլն դրամ: Նշված գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները, ենթադրվում է, որ մոտ 2500 հոգի (աշխատակից) կօգտվի հյուրանոցային ծառայություններից: Նախատեսվում է նաև, որ միջինում կիրականացվի 2 գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինը 20 000 դրամ, ընդ որում՝ միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի