Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շա­րու­նա­կա­կա­նու­թյան խզու­մը և «սե­փա­կան կե­տից» սկսե­լու վտանգ­նե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները դառնում են ավելի բարդ և փոխկապակցված։ Եվ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող միջադեպերը կարող են այլ կետերում ևս ռեզոնանսներ առաջ բերել։ Եվ այս առումով հատկապես լուրջ է հարցը տարածքային հակամարտությունների պարագայում, որոնք տարածաշրջանային և գլոբալ անկայունության մեծ պոտենցիալ են պարունակում իրենց մեջ։

Եվ այս առումով բացառություն չէ նաև արդեն տասնամյակներ ձգվող Արցախյան հակամարտությունը։ Այս հակամարտությունն այնպիսի յուրահատկություն ունի, որ ցանկացած պահի կարող է ուղղակի պայթել, որի արդյունքում իրավիճակը կընթանա դեպի էսկալացիա և ռազմական բախումներ։ 

Միևնույն ժամանակ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում գործում է միջազգային գործուն ներգրավվածություն և բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հովանու ներքո։

 

Տարիների ընթացքում հակամարտող կողմերի միջև հանդիպումներ և բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Եվ, ըստ այդմ, ձևավորվել են կարգավորման սկզբունքները, որոնց հիման վրա էլ հակամարտության կողմերը փորձում են առաջ տանել իրենց դիրքորոշումները։

Եվ պարզ է, որ Արցախյան հիմնախնդրի լուծմանը հասնելու համար երկարատև ժամանակ և համապատասխան պայմաններ են պետք։ Իսկ հայկական կողմի գլխավոր խնդիրը հակամարտության հնարավորինս հայանպաստ լուծման հասնելն է, որի համար շատ կարևոր է ապահովել կարգավորման գործընթացի շարունակականությունը և բանակցային դաշտում ամրացնել սեփական դիրքերը։ 

Սակայն վերլուծելու և հասկանալու կարիք կա, թե բանակցային գործընթացի առումով մենք այսօր որ կետում ենք գտնվում և ի՞նչ նպատակների ենք ցանկանում հասնել։ 

Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից ակտիվ առաջ էր մղվում այն մոտեցումը, թե բանակցությունները նախկինում ճիշտ ուղղությամբ չեն տարվել, ուստի անհրաժեշտ է այն սկսել զրոյական կետից։

Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։ Նույնիսկ այն դիրքային առավելությունները, որոնք հայկական կողմն ունեցել էր տևական բանակցային գործընթացի արդյունքում, վերջին երկու տարվա ընթացքում ուղղակի անտեսվեցին, ինչպես օրինակ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում սահմանային հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածությունները։

Սակայն Տավուշում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումներից հետո երկրի վարչապետը սկսել է Հայաստանի դիրքորոշման մեջ առանձին կարևորություն տալ միջազգային մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին։ 

Եվ այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայիս իշխանությունները կամաց-կամաց վերադառնում են նախկինում Հայաստանի ունեցած դիրքորոշմանը, իսկ այն բանաձևը, որ առաջ էր քաշվում Փաշինյանի կողմից, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, չի աշխատում, քանի որ Արդրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը ագրեսիվ և դեստրուկտիվ են տրամադրված և հակամարտության միակողմանի լուծում են ցանկանում։

Եթե բանակցությունները սկսվում են զրոյից, ապա ընդհանրապես պետք է հասկանալ, թե ի՞նչն է դրա հիմնավորումը, ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Դրա արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները ցանկանում են խցկվել բանակցային օրակարգ։ 

Մեծ հաշվով, ներկա պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, սակայն պետք է նկատել, որ ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը։ 

Ու առկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք էր ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից մինչև ներկա իշխանություններ, այլ ոչ թե ինքնանպատակ ձևով սկսել սեփական կետից, որի հետևանքները կարող են լինել անցանկալի, ինչու չէ, նաև անկանխատեսելի։

Հատկանշական է, որ երկրորդ նախագահը մի քանի հեռուստաընկերությունների իր տված հարցազրույցում, տարբեր հարցեր շոշափելով, հատուկ անդրադարձավ նաև բանակցությունները սեփական կետից սկսելու խնդրին և դրա վտանգներին։

Եվ գոնե Հայաստանի համար շատ նուրբ նշանակություն ունեցող այս հարցում իշխանությունները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցային հարթության մեջ քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է լսեին, խորհրդակցեին նախկին նախագահների հետ, ովքեր շատ ավելի լավ են տիրապետում բանակցային գործընթացի էվոլ յուցիային և առկա նրբություններին։ 

Նրանք ի վերջո պետք է հասկանան, որ սովորելն ամոթ չէ, ամոթ է չիմանալը, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև պետության համար: Եվ ոչ միայն այս հարցում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն