Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մե­նա­կի հո­գե­վի­ճա­կը, հա­մախմ­բումն ու ժո­ղովր­դին ճա­նա­չե­լու խնդի­րը

Կյանքը հաճախ է ստեղծում իրավիճակներ, երբ ձևավորված համախմբման նշանակությունը գիտակցելու պարագայում հնարավոր է որոշակի փոփոխությունների հասնել: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ենք հասարակության համախմբմանն ականատես լինում միայն որոշակի դեպքերում, խոսել ենք նաև նախորդող իրավիճակներից դասեր քաղելու հնարավորության մասին:

Մինչ բուն թեմային անցնելը, մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօրվա իրավիճակից բխող համախմբվածության առումով որոշակի վերապահում ունի. 

«Դեռ կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ համախմբում կլինի, թե ոչ: Համենայն դեպս, համացանցում դեռ ատելության հաղթարշավ, «սև»-«սպիտակների» հակադրություն եմ տեսնում: Նշվածը կասեցնելու վերաբերյալ ես առաջին հերթին կոչ եմ արել իշխանությանը, հետո նաև ընդդիմությանը, որովհետև վտանգը, մեծ հաշվով, բոլորիս է վերաբերում: Հիմա կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ գիտակցություն դրսևորում են, թե ոչ: Այս պահին դեռ լուրջ հետևություններ չեմ նկատել»:

 

Անդրադառնալով հասարակության համախմբման խնդրին՝ Ա.Պեպանյանն ընդգծեց. «1000 տարի գտնվելով օտարի լծի տակ՝ մենք մեր ազգային, պետական խնդիրները մեր առաջ դնելու և մեր միասնականությամբ դրանք լուծելու հնարավորություն չենք ունեցել: Նշվածի հետևանքով հայ մարդը հարկադրված է եղել «իր գլխի ճարն» ինքնուրույն տեսնել, և այդ ընթացքում հայ մարդու մոտ մենակի հոգեվիճակ է ձևավորվել: Սա է պատճառը, որ, ունենալով անկախ պետություն, 30 տարի է չենք կարողանում դուրս գալ մենակի հոգեվիճակից: 

Այստեղ հոգեբանների, քաղաքագետների լուրջ աշխատանքի կարիքը կա, որ մարդկանց հոգեբանության մեջ անհրաժեշտ փոփոխություններ նկատենք: Բայց, ցավոք, խնդիրն այն է, որ վերոնշյալն ընկալող ու գիտակցող քաղաքական հոսանքներ չունենք: Նշվածն ընկալող ընտրանի չկա, որը կհասկանա ժողովրդի վարքագծային խնդիրները և կկարողանա արտակարգ դրություններից նաև այդ առումով դրական արդյունք ունենալ»: Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այդ ընկալումը չկար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:

«Չկա ժողովրդի ճանաչողություն: Մեր կյանքում հաճախ են իրավիճակներ ստեղծվել. 1988թ.շարժում, 1999թ. ԱԺ սպանդ, 2008թ. Մարտի 1, Ապրիլ յան պատերազմ, 2018թ. ցնցումներ: Թվարկված բոլոր իրավիճակներում ժողովրդի հետ ինչ-որ բան էր կատարվում, այսինքն, հոգեբանության փոփոխության ինչ-որ նախադրյալներ կային: Բայց քանի որ այդ գործից հասկացող մարդկանց խումբ չկար, որը ստեղծվածը կօգտագործեր անհրաժեշտ փոփոխություններ անելու համար, վերադառնում էինք ոչ միայն ելման դիրքին, այլև անգամ մի քիչ էլ ավելի վատ վիճակի: Այսօր էլ չկա այս ամենը գիտակցող շերտը, որն անհրաժեշտ փոփոխություններ կանի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրվա իշխանությունն ունի նախորդների թերացումները:

«Լավ չեն գիտակցում իրականությունը, լավ չեն ճանաչում ժողովրդին: Այս պարագայում լուրջ չեմ համարում, որ վերոնշյալ խնդիրն այսօր օրակարգային կդառնա»,հավելեց մեր զրուցակիցը:

Նկարագրվածը գիտակցելու, այլ մթնոլորտ ձևավորելու պարզ ու հստակ ճանապարհի մասին է մատնանշում Ա. Պեպանյանը: «Ճիշտն ասած՝ չգիտեմ, արժե՞ Ն. Փաշինյանին ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որովհետև թեպետ մինչ այս նման խորհուրդներ շատ են եղել, սայլը տեղից չի շարժվել: 

Բայց եթե ես լինեի իր փոխարեն, խելացի մարդկանց հենց այսօր կհրավիրեի, կասեի՝ նախկիններին հեռացրեցինք, բայց թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց մտածողության մեջ դեռ խնդիրներ ունենք, դրան գումարած՝ այս պահի մարտահրավերը: 

Կասեի, որ «սևն» ու «սպիտակը», «այո»-ն ու «ոչ»-ը մի կողմ դնելու ժամանակն է, և մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ է պետք ստեղծել, ուր մի կողմ կդրվի նրանց քաղաքական պատկանելիությունը: 

Այսօր նման մի հանձնաժողով վարակի կանխարգելման շուրջ կարող է ձևավորվել, վաղը տնտեսական իրավիճակը փրկելու, հետո էլ հասկանալու, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում մեզ հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետության ռեսուրսները պետք է դնել հենց այս նպատակների իրագործման հիմքում:

«Կգնան այս ճանապարհով, թե ոչ, չգիտեմ, բայց պարապ չպետք է մնանք՝ ասելով, որ եթե իշխանությունները չեն անում, ուրեմն՝ վերջ: Մտածող մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն: 

Ի վերջո, իշխանություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ: Իհարկե, ամենաարագ ու ամենաարդյունավետ ճանապարհը կունենայինք, եթե իշխանությունը հասկանար խնդիրը, նախաձեռներ ու պետական ռեսուրսները ներդներ նշված խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց, ցավոք, այդ գիտակցումը չկա:

Այս պարագայում մնում է մտածող մարդկանց ինքնակազմակերպման տարբերակը: Եթե չունենանք ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, մեզ լավ ապագա չի սպասի»,-ասաց նա:

Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ մեզ մոտ դասեր քաղելու ու սխալների վրա սովորելու առումով լուրջ խնդիր կա:

«1935 թվականին հայ հասարակականքաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը մի դիտարկում էր արել՝ ապշելով, որ անգամ Ցեղասպանությունն ի զորու չեղավ մարդկանց գիտակցությունը փոխել: Զարմանում էր, որ մարդկանց մտածողությունն այնքան է խաթարված, որ անգամ այդ աղետը չստիպեց ուրիշ կերպ կազմակերպվել: Դասեր քաղելը չի ստացվում մերոնց մոտ: 

Բայց մի ուրիշ խնդիր էլ կա: Երբ մեկը գալիս է իշխանության, նախկիններին ընկալում է որպես թշնամի ու «ջնջում» նրանց, որ հանկարծ ոչ մի փորձ չվերցնեն: Քաղաքական դաշտում ժխտողականություն կա, ինչը ևս հիվանդություն է: 

Սրա հետևանքով յուրաքանչյուրը զրոյից է սկսում, ինչը ցավալի է: Մի մեծ խրամատ են փորում անցյալի հանդեպ, որտեղից որևէ բան չվերցնելու որոշում է կայացվում: Բայց սա լավ չէ, էվոլ յուցիա պետք է լիներ: Անցյալի սխալների վրա պետք է սովորեին, հաշվի առնելով դրական արդյունքները՝ նորը կառուցելով առաջ գնային: Սա չենք անում ու այդ պատճառով միշտ զրոյի վրա ենք»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը՝ զուգահեռ շեշտելով, որ անգամ մեր փորձը չենք վերցնում:

«Թումանյանը, Նժդեհը, Ասատրյանը, Իսահակյանը և այլոք լուրջ վերլուծություններ ունեն: Նրանք անալիզներ ունեն, իրականությունն են պարզել, ժողովրդի վարքի բացատրություններն են տվել, անգամ խնդիրները հաղթահարելու ուրվագիծ են ներկայացրել՝ խոսելով նաև առաջին հանրապետության անկման պատճառների մասին: Բայց 30 տարիների ընթացքում ոչ ոք նրանց թողածը հիմք չվերցրեց՝ բոլորը զրոյից են սկսում: 

Մինչդեռ մարդիկ ախտորոշել են, մեր ժողովրդի վերափոխման ուրվագիծն են ներկայացրել, որով չշարժվելու պարագայում մեր ղեկավարները միշտ նույն իրավիճակում են հայտնվելու: Եթե չես շարժվում մատնանշված ախտորոշման ու բուժման սխեմայով, իրավիճակն ավելի տխուր է լինում, դու ևս հեղինակազրկվելու ես այնպես, ինչպես նախկինները»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Արծրուն Պեպանյանն, այնուամենայնիվ, ունի հույսի այն նշույլը, ըստ որի՝ այլ իրականություն կունենանք, երբ ստեղծված իրավիճակից հետո կվերադառնանք սովորական առօրյայի:

«99 տոկոս հավանականությամբ մենք այլ պատկեր չենք ունենա: Մեկ տոկոսն էլ կախված է մտահոգ մարդկանցից, որոնք հասկանում են իրականությունը: Նրանք պետք է ի մի գան, մշակեն իրականության վերափոխման լուրջ ու ռեալ ծրագիր, ժողովրդի մեջ գտնեն այն շերտին, որն իրենց կհասկանա ու կըմբռնի: Բարեբախտաբար, այդ շերտը հիմա երևում է: Պետք է պարզապես իրենց վրա հենվելով՝ գտնել իրականության վերափոխման ճիշտ ճանապարհը: Այնպես որ, հույս ունեմ, բայց այդ հատվածը մի քիչ նախաձեռնող պետք է լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Որդու սպանության կասկածանքով կալանավորվել է մայրըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները