Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մե­նա­կի հո­գե­վի­ճա­կը, հա­մախմ­բումն ու ժո­ղովր­դին ճա­նա­չե­լու խնդի­րը

Կյանքը հաճախ է ստեղծում իրավիճակներ, երբ ձևավորված համախմբման նշանակությունը գիտակցելու պարագայում հնարավոր է որոշակի փոփոխությունների հասնել: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ենք հասարակության համախմբմանն ականատես լինում միայն որոշակի դեպքերում, խոսել ենք նաև նախորդող իրավիճակներից դասեր քաղելու հնարավորության մասին:

Մինչ բուն թեմային անցնելը, մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօրվա իրավիճակից բխող համախմբվածության առումով որոշակի վերապահում ունի. 

«Դեռ կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ համախմբում կլինի, թե ոչ: Համենայն դեպս, համացանցում դեռ ատելության հաղթարշավ, «սև»-«սպիտակների» հակադրություն եմ տեսնում: Նշվածը կասեցնելու վերաբերյալ ես առաջին հերթին կոչ եմ արել իշխանությանը, հետո նաև ընդդիմությանը, որովհետև վտանգը, մեծ հաշվով, բոլորիս է վերաբերում: Հիմա կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ գիտակցություն դրսևորում են, թե ոչ: Այս պահին դեռ լուրջ հետևություններ չեմ նկատել»:

 

Անդրադառնալով հասարակության համախմբման խնդրին՝ Ա.Պեպանյանն ընդգծեց. «1000 տարի գտնվելով օտարի լծի տակ՝ մենք մեր ազգային, պետական խնդիրները մեր առաջ դնելու և մեր միասնականությամբ դրանք լուծելու հնարավորություն չենք ունեցել: Նշվածի հետևանքով հայ մարդը հարկադրված է եղել «իր գլխի ճարն» ինքնուրույն տեսնել, և այդ ընթացքում հայ մարդու մոտ մենակի հոգեվիճակ է ձևավորվել: Սա է պատճառը, որ, ունենալով անկախ պետություն, 30 տարի է չենք կարողանում դուրս գալ մենակի հոգեվիճակից: 

Այստեղ հոգեբանների, քաղաքագետների լուրջ աշխատանքի կարիքը կա, որ մարդկանց հոգեբանության մեջ անհրաժեշտ փոփոխություններ նկատենք: Բայց, ցավոք, խնդիրն այն է, որ վերոնշյալն ընկալող ու գիտակցող քաղաքական հոսանքներ չունենք: Նշվածն ընկալող ընտրանի չկա, որը կհասկանա ժողովրդի վարքագծային խնդիրները և կկարողանա արտակարգ դրություններից նաև այդ առումով դրական արդյունք ունենալ»: Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ այդ ընկալումը չկար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:

«Չկա ժողովրդի ճանաչողություն: Մեր կյանքում հաճախ են իրավիճակներ ստեղծվել. 1988թ.շարժում, 1999թ. ԱԺ սպանդ, 2008թ. Մարտի 1, Ապրիլ յան պատերազմ, 2018թ. ցնցումներ: Թվարկված բոլոր իրավիճակներում ժողովրդի հետ ինչ-որ բան էր կատարվում, այսինքն, հոգեբանության փոփոխության ինչ-որ նախադրյալներ կային: Բայց քանի որ այդ գործից հասկացող մարդկանց խումբ չկար, որը ստեղծվածը կօգտագործեր անհրաժեշտ փոփոխություններ անելու համար, վերադառնում էինք ոչ միայն ելման դիրքին, այլև անգամ մի քիչ էլ ավելի վատ վիճակի: Այսօր էլ չկա այս ամենը գիտակցող շերտը, որն անհրաժեշտ փոփոխություններ կանի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրվա իշխանությունն ունի նախորդների թերացումները:

«Լավ չեն գիտակցում իրականությունը, լավ չեն ճանաչում ժողովրդին: Այս պարագայում լուրջ չեմ համարում, որ վերոնշյալ խնդիրն այսօր օրակարգային կդառնա»,հավելեց մեր զրուցակիցը:

Նկարագրվածը գիտակցելու, այլ մթնոլորտ ձևավորելու պարզ ու հստակ ճանապարհի մասին է մատնանշում Ա. Պեպանյանը: «Ճիշտն ասած՝ չգիտեմ, արժե՞ Ն. Փաշինյանին ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որովհետև թեպետ մինչ այս նման խորհուրդներ շատ են եղել, սայլը տեղից չի շարժվել: 

Բայց եթե ես լինեի իր փոխարեն, խելացի մարդկանց հենց այսօր կհրավիրեի, կասեի՝ նախկիններին հեռացրեցինք, բայց թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց մտածողության մեջ դեռ խնդիրներ ունենք, դրան գումարած՝ այս պահի մարտահրավերը: 

Կասեի, որ «սևն» ու «սպիտակը», «այո»-ն ու «ոչ»-ը մի կողմ դնելու ժամանակն է, և մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ է պետք ստեղծել, ուր մի կողմ կդրվի նրանց քաղաքական պատկանելիությունը: 

Այսօր նման մի հանձնաժողով վարակի կանխարգելման շուրջ կարող է ձևավորվել, վաղը տնտեսական իրավիճակը փրկելու, հետո էլ հասկանալու, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում մեզ հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետության ռեսուրսները պետք է դնել հենց այս նպատակների իրագործման հիմքում:

«Կգնան այս ճանապարհով, թե ոչ, չգիտեմ, բայց պարապ չպետք է մնանք՝ ասելով, որ եթե իշխանությունները չեն անում, ուրեմն՝ վերջ: Մտածող մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն: 

Ի վերջո, իշխանություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ: Իհարկե, ամենաարագ ու ամենաարդյունավետ ճանապարհը կունենայինք, եթե իշխանությունը հասկանար խնդիրը, նախաձեռներ ու պետական ռեսուրսները ներդներ նշված խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց, ցավոք, այդ գիտակցումը չկա:

Այս պարագայում մնում է մտածող մարդկանց ինքնակազմակերպման տարբերակը: Եթե չունենանք ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, մեզ լավ ապագա չի սպասի»,-ասաց նա:

Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ մեզ մոտ դասեր քաղելու ու սխալների վրա սովորելու առումով լուրջ խնդիր կա:

«1935 թվականին հայ հասարակականքաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը մի դիտարկում էր արել՝ ապշելով, որ անգամ Ցեղասպանությունն ի զորու չեղավ մարդկանց գիտակցությունը փոխել: Զարմանում էր, որ մարդկանց մտածողությունն այնքան է խաթարված, որ անգամ այդ աղետը չստիպեց ուրիշ կերպ կազմակերպվել: Դասեր քաղելը չի ստացվում մերոնց մոտ: 

Բայց մի ուրիշ խնդիր էլ կա: Երբ մեկը գալիս է իշխանության, նախկիններին ընկալում է որպես թշնամի ու «ջնջում» նրանց, որ հանկարծ ոչ մի փորձ չվերցնեն: Քաղաքական դաշտում ժխտողականություն կա, ինչը ևս հիվանդություն է: 

Սրա հետևանքով յուրաքանչյուրը զրոյից է սկսում, ինչը ցավալի է: Մի մեծ խրամատ են փորում անցյալի հանդեպ, որտեղից որևէ բան չվերցնելու որոշում է կայացվում: Բայց սա լավ չէ, էվոլ յուցիա պետք է լիներ: Անցյալի սխալների վրա պետք է սովորեին, հաշվի առնելով դրական արդյունքները՝ նորը կառուցելով առաջ գնային: Սա չենք անում ու այդ պատճառով միշտ զրոյի վրա ենք»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը՝ զուգահեռ շեշտելով, որ անգամ մեր փորձը չենք վերցնում:

«Թումանյանը, Նժդեհը, Ասատրյանը, Իսահակյանը և այլոք լուրջ վերլուծություններ ունեն: Նրանք անալիզներ ունեն, իրականությունն են պարզել, ժողովրդի վարքի բացատրություններն են տվել, անգամ խնդիրները հաղթահարելու ուրվագիծ են ներկայացրել՝ խոսելով նաև առաջին հանրապետության անկման պատճառների մասին: Բայց 30 տարիների ընթացքում ոչ ոք նրանց թողածը հիմք չվերցրեց՝ բոլորը զրոյից են սկսում: 

Մինչդեռ մարդիկ ախտորոշել են, մեր ժողովրդի վերափոխման ուրվագիծն են ներկայացրել, որով չշարժվելու պարագայում մեր ղեկավարները միշտ նույն իրավիճակում են հայտնվելու: Եթե չես շարժվում մատնանշված ախտորոշման ու բուժման սխեմայով, իրավիճակն ավելի տխուր է լինում, դու ևս հեղինակազրկվելու ես այնպես, ինչպես նախկինները»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Արծրուն Պեպանյանն, այնուամենայնիվ, ունի հույսի այն նշույլը, ըստ որի՝ այլ իրականություն կունենանք, երբ ստեղծված իրավիճակից հետո կվերադառնանք սովորական առօրյայի:

«99 տոկոս հավանականությամբ մենք այլ պատկեր չենք ունենա: Մեկ տոկոսն էլ կախված է մտահոգ մարդկանցից, որոնք հասկանում են իրականությունը: Նրանք պետք է ի մի գան, մշակեն իրականության վերափոխման լուրջ ու ռեալ ծրագիր, ժողովրդի մեջ գտնեն այն շերտին, որն իրենց կհասկանա ու կըմբռնի: Բարեբախտաբար, այդ շերտը հիմա երևում է: Պետք է պարզապես իրենց վրա հենվելով՝ գտնել իրականության վերափոխման ճիշտ ճանապարհը: Այնպես որ, հույս ունեմ, բայց այդ հատվածը մի քիչ նախաձեռնող պետք է լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»