Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դեպի տոտալիտարիզմ ենք գնում. եթե ժողովուրդն իրավիճակը փոխելու կամք չունեցավ, մեր պետությունը կկորցնենք»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական պետություն հասկացությունն այն է, երբ դատաիրավական համակարգն անկախ է գործում գործադիր իշխանությունից: Ցավոք, Հայաստանում այդպես էլ նման համակարգ չձևավորվեց: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Դե յուրե սահմանադրորեն անկախության երաշխիքներ ունեն դատարանները, ՄԻՊ ինստիտուտը և դատախազությունը: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ԱԱԾին ու քննչական մարմիններին, դրանք կից են եղել իշխանություններին: Այդ համակարգը, մեծ հաշվով, ժառանգության մնաց ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո իշխանության եկած բռնապետիկին: Նախորդ իշխանությունները ևս այդ համակարգն իրենց էին ենթարկում, բայց ինչ-որ չափ կար, որ դրանից այն կողմ չէին անցնում: Այս նոր իշխանությունը՝ հանձին վարչապետի, այդ ամբողջ համակարգն օգտագործում է իր անձնական շահերի համար:

ՀՀ պատմության մեջ այդ կառույցների այսպիսի ցինիկ օգտագործում երբևէ չի եղել: Համենայն դեպս, նույն ԱԱԾ-ն ՀՀ ողջ պատմության մեջ, որպես կանոն, առնվազն բացահայտ չի խառնվել ՀՀ-ում ներքին քաղաքական խնդիրներին: Ես չեմ հիշում, որ ինչ-որ կոռուպցիայի և այլ դեպքերով ԱԱԾ-ն դիմակավորված մտներ, մարդկանց ահաբեկեր: ԱԱԾ-ի այսպիսի օգտագործումն ինձ հիշեցնում է 30-ական թվականները՝ Ստալինյան շրջանը, НКВД, Չեկայի շրջանը: Այսօրվա վարչապետի համար որևէ օրենք գոյություն չունի, իսկ հրամանները հլու-հնազանդ պետք է կատարել: Դա սկսվեց իշխանության գալուց հետո, երբ հարթակից բացահայտ հրահանգեց մարդկանց ասֆալտին փռել, իսկ ոստիկանությունը և ԱԱԾ-ն այդ հակաօրինական հրահանգը հլու-հնազանդ կատարեցին: Համոզված եմ՝ 2018 թվականից սկսած՝ նա կանչում է այդ կառույցների ղեկավարներին ու հրահանգում իրեն քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ գործեր հարուցել»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ այսօր մեզ մոտ հենց այս իրավիճակն է:

«Եվ ավելորդ է այս իրավիճակում խոսել ինչ-որ իրավունքի, միջազգային նորմերի ու իրավունքի խախտման մասին:Այսօր Հայաստանում գործում է մեկ հոգու կամքը: Միայն դատական համակարգի ոչ բոլոր, բայց առանձին դատավորներն են, որոնք չեն ենթարկվում նրա կամքին: Դատավորներ, որոնք և՛ դե յուրե են անկախ և՛, փաստորեն, նրանք պահպանում են իրենց մասնագիտական արժանապատվությունը՝ չենթարկվելով նրա հրահանգներին: Այս ամենից զատ՝ ինձ համար զարմանալի է նաև հետևյալը. երբեմն քաղհասարակության անդամներ կոչվող զանազան անհատներ մեղադրում են դատարաններին ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանք չկիրառելու համար:

Զարմանալին այն է, որ ժամանակին այդ նույն մարդիկ քննադատում էին նախկին իշխանություններին, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախակի է գործածվում, իսկ այսօր քննադատում են դատարաններին, որ կալանք չեն տալիս, ու նրանց մեղադրում անկախ չլինելու մեջ: Հետաքրքրականն այն է, որ դատարանների անկախությունը չափվում է հենց նրանով, թե նրանք որքանով չեն ենթարկվում գործադիր իշխանությանը: Մեծ հաշվով, զարմանալի բաներ են կատարվում: Ես վստահ եմ, որ ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ հարուցված գործերը, ձերբակալությունները, կալանավորումներն ինքնուրույն որոշման արդյունք չեն, դրանք կատարվել են վարչապետի հրահանգով, և բոլորը քաղաքական հետապնդումներ են»,-ասաց Ա. Իշխանյանը՝ շեշտելով, որ այն իրավիճակը, որն ունենք այսօր, համեմատելու չէ նախկինում ունեցածի հետ:

«Եթե այն ժամանակ մենք, այսպես ասեմ, թույլ ավտորիտար տիպի պետության մեջ էինք ապրում, ապա այսօր գնում ենք դեպի տոտալիտարիզմ, դեպի ոստիկանական պետություն»,-ընդգծեց նա՝ մատնանշելով իրավիճակի վտանգների մասին: «Առաջին վտանգն այն է, որ Հայաստանը այնպիսի ռեսուրսներ չունի, որ բռնապետությունը, պայմանական ասած, «արդյունավետ լինի»:

Նույն Ադրբեջանում, արաբական որոշ երկրներում բռնապետական համակարգ է, բայց այդ բռնապետությունը պահպանվում է՝ իրենց բնական ռեսուրսների հաշվին: Երկրորդ՝ բռնապետությունները համաշխարհային պատմության մեջ եղել են նաև գաղափարախոսական՝ ազգայնական, սոցիալիստական և այլն: Ու այդ գաղափարախոսությունների շնորհիվ ասեմ, թե պատճառով, չնայած դաժանություններին, բռնապետական, բայց ուժեղ պետություն է ստեղծվել: Երրորդ տիպի բռնապետական պետություններն այնպիսին են, երբ որևէ այլ պետություն, իր շահերից ելնելով, աջակցում է և հովանավորում է այդ երկրի բռնապետին:

Նկարագրվածներից և ոչ մի մոդել չի համընկնում Հայաստանի այսօրվա իրավիճակի հետ: Սա բռնապետություն է՝ հանուն իշխանության պահպանման: Եթե շարունակվեց, և մեր ժողովուրդն իրավիճակը փոխելու կամք չունեցավ, մենք մեր պետությունը վերջնականապես կկորցնենք: Սա կբերի պետության անկմանը, որովհետև նրան ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ Հայաստանի սահմանները՝ Սյունիքը, մնացած վտանգավոր տեղերը, ո՛չ տնտեսությունը, ո՛չ կրթական համակարգը: Բացարձակապես ոչինչ չի հետաքրքրում, ինչը պետության փլուզմանն է բերելու»,-հավելեց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով պատերազմից հետո ակնկալվող քրեական գործերի շարքին, նաև այն գործողություններին, որոնք պետք է հետևեին սկանդալային հայտարարություններին՝ իրավապաշտպանն ասաց. «Ինչպես նշեցի, Հայաստանն իրավական պետություն չէ, որովհետև եթե լիներ այդպիսին, և լինեին անկախ իրավապահ մարմիններ, վաղուց գործեր հարուցված կլինեին, ու վարչապետը կալանավորված կլիներ:Էլ չեմ ասում ժամանակին հայտարարված ծխախոտային մաքսանենգության գործը, որը քողարկվեց: Էլ չեմ ասում բացահայտ փաստերի, մասնավորապես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից բյուջեին փող փոխանցելու ու զանազան կասկածելի գործարքների մասին: Էլ չեմ ասում պատերազմի ժամանակ տարբեր գեներալների, հրամանատարների, կամավորականների բավականին իրար մոտ պատմությունները: Բայց, ցավոք, այն մարմինները, որոնք այդ ամենով պետք է զբաղվեին, գործում են վարչապետին կից ու նրա ցուցումով: Որևէ մեկը, օրինակ՝ ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը կհամարձակվե՞ր արդյոք վարչապետի դեմ գործ հարուցել, իհարկե՝ ոչ: Ավելին ասեմ, եթե ընդհանուր նայենք, պետական ավանդույթներ ունեցող ցանկացած երկրում, անկախ քաղաքական ռեժիմից, այդպիսի պարտությունից հետո երկրի ղեկավարը կա՛մ ինքնասպանություն պետք է գործած լիներ, կա՛մ հրաժարական տված լիներ, կա՛մ էլ հեղաշրջման կամ ապստամբության միջոցով վաղուց պետք է հեռացած լիներ իշխանությունից:

Ավելին ասեմ՝ նույնիսկ պետական ավանդույթներ ունեցող ամենաբռնապետական երկրներում նման իրավիճակում կառավարության մեջ այլ մարդիկ վաղուց հեղաշրջում արած կլինեին՝ ամբողջ աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար: Ցավոք, մենք արժեքներ, պետականության զգացողություն չունեցող պետական չինովնիկներով լի կառույցներ ունենք: Որևէ արդարացում չունի նման գործելաոճը. եթե մարդը պետական ծառայող է, նա նաև պետական մտածողություն պետք է ունենա, ու չպետք է հլու-հնազանդ ծառայի պետությունը քայքայողին՝ որքան էլ նա իրեն վախեցնի, բարձր աշխատավարձ ու ծրարով պարգևավճար տա»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԱրման Ծառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (լուսանկարներ) «Ալաշկերտն» ուժեղ էր «Վանից» (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը Ի՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով. Տիգրան Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում Փոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Մերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՏեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Վտանգ՝ Հայաստանի համարՓաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Յաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն Նախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Առանձնահատուկ թուղթ, որն այսօր մի փոքր զիջել է դիրքերը. «Փաստ»Ալիևի հայտարարությունները և Հայաստանի նկատմամբ նոր ճնշման մեխանիզմները