Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


«Դեպի տոտալիտարիզմ ենք գնում. եթե ժողովուրդն իրավիճակը փոխելու կամք չունեցավ, մեր պետությունը կկորցնենք»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական պետություն հասկացությունն այն է, երբ դատաիրավական համակարգն անկախ է գործում գործադիր իշխանությունից: Ցավոք, Հայաստանում այդպես էլ նման համակարգ չձևավորվեց: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Դե յուրե սահմանադրորեն անկախության երաշխիքներ ունեն դատարանները, ՄԻՊ ինստիտուտը և դատախազությունը: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ԱԱԾին ու քննչական մարմիններին, դրանք կից են եղել իշխանություններին: Այդ համակարգը, մեծ հաշվով, ժառանգության մնաց ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո իշխանության եկած բռնապետիկին: Նախորդ իշխանությունները ևս այդ համակարգն իրենց էին ենթարկում, բայց ինչ-որ չափ կար, որ դրանից այն կողմ չէին անցնում: Այս նոր իշխանությունը՝ հանձին վարչապետի, այդ ամբողջ համակարգն օգտագործում է իր անձնական շահերի համար:

ՀՀ պատմության մեջ այդ կառույցների այսպիսի ցինիկ օգտագործում երբևէ չի եղել: Համենայն դեպս, նույն ԱԱԾ-ն ՀՀ ողջ պատմության մեջ, որպես կանոն, առնվազն բացահայտ չի խառնվել ՀՀ-ում ներքին քաղաքական խնդիրներին: Ես չեմ հիշում, որ ինչ-որ կոռուպցիայի և այլ դեպքերով ԱԱԾ-ն դիմակավորված մտներ, մարդկանց ահաբեկեր: ԱԱԾ-ի այսպիսի օգտագործումն ինձ հիշեցնում է 30-ական թվականները՝ Ստալինյան շրջանը, НКВД, Չեկայի շրջանը: Այսօրվա վարչապետի համար որևէ օրենք գոյություն չունի, իսկ հրամանները հլու-հնազանդ պետք է կատարել: Դա սկսվեց իշխանության գալուց հետո, երբ հարթակից բացահայտ հրահանգեց մարդկանց ասֆալտին փռել, իսկ ոստիկանությունը և ԱԱԾ-ն այդ հակաօրինական հրահանգը հլու-հնազանդ կատարեցին: Համոզված եմ՝ 2018 թվականից սկսած՝ նա կանչում է այդ կառույցների ղեկավարներին ու հրահանգում իրեն քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ գործեր հարուցել»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ այսօր մեզ մոտ հենց այս իրավիճակն է:

«Եվ ավելորդ է այս իրավիճակում խոսել ինչ-որ իրավունքի, միջազգային նորմերի ու իրավունքի խախտման մասին:Այսօր Հայաստանում գործում է մեկ հոգու կամքը: Միայն դատական համակարգի ոչ բոլոր, բայց առանձին դատավորներն են, որոնք չեն ենթարկվում նրա կամքին: Դատավորներ, որոնք և՛ դե յուրե են անկախ և՛, փաստորեն, նրանք պահպանում են իրենց մասնագիտական արժանապատվությունը՝ չենթարկվելով նրա հրահանգներին: Այս ամենից զատ՝ ինձ համար զարմանալի է նաև հետևյալը. երբեմն քաղհասարակության անդամներ կոչվող զանազան անհատներ մեղադրում են դատարաններին ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանք չկիրառելու համար:

Զարմանալին այն է, որ ժամանակին այդ նույն մարդիկ քննադատում էին նախկին իշխանություններին, որ կալանքը որպես խափանման միջոց հաճախակի է գործածվում, իսկ այսօր քննադատում են դատարաններին, որ կալանք չեն տալիս, ու նրանց մեղադրում անկախ չլինելու մեջ: Հետաքրքրականն այն է, որ դատարանների անկախությունը չափվում է հենց նրանով, թե նրանք որքանով չեն ենթարկվում գործադիր իշխանությանը: Մեծ հաշվով, զարմանալի բաներ են կատարվում: Ես վստահ եմ, որ ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ հարուցված գործերը, ձերբակալությունները, կալանավորումներն ինքնուրույն որոշման արդյունք չեն, դրանք կատարվել են վարչապետի հրահանգով, և բոլորը քաղաքական հետապնդումներ են»,-ասաց Ա. Իշխանյանը՝ շեշտելով, որ այն իրավիճակը, որն ունենք այսօր, համեմատելու չէ նախկինում ունեցածի հետ:

«Եթե այն ժամանակ մենք, այսպես ասեմ, թույլ ավտորիտար տիպի պետության մեջ էինք ապրում, ապա այսօր գնում ենք դեպի տոտալիտարիզմ, դեպի ոստիկանական պետություն»,-ընդգծեց նա՝ մատնանշելով իրավիճակի վտանգների մասին: «Առաջին վտանգն այն է, որ Հայաստանը այնպիսի ռեսուրսներ չունի, որ բռնապետությունը, պայմանական ասած, «արդյունավետ լինի»:

Նույն Ադրբեջանում, արաբական որոշ երկրներում բռնապետական համակարգ է, բայց այդ բռնապետությունը պահպանվում է՝ իրենց բնական ռեսուրսների հաշվին: Երկրորդ՝ բռնապետությունները համաշխարհային պատմության մեջ եղել են նաև գաղափարախոսական՝ ազգայնական, սոցիալիստական և այլն: Ու այդ գաղափարախոսությունների շնորհիվ ասեմ, թե պատճառով, չնայած դաժանություններին, բռնապետական, բայց ուժեղ պետություն է ստեղծվել: Երրորդ տիպի բռնապետական պետություններն այնպիսին են, երբ որևէ այլ պետություն, իր շահերից ելնելով, աջակցում է և հովանավորում է այդ երկրի բռնապետին:

Նկարագրվածներից և ոչ մի մոդել չի համընկնում Հայաստանի այսօրվա իրավիճակի հետ: Սա բռնապետություն է՝ հանուն իշխանության պահպանման: Եթե շարունակվեց, և մեր ժողովուրդն իրավիճակը փոխելու կամք չունեցավ, մենք մեր պետությունը վերջնականապես կկորցնենք: Սա կբերի պետության անկմանը, որովհետև նրան ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ Հայաստանի սահմանները՝ Սյունիքը, մնացած վտանգավոր տեղերը, ո՛չ տնտեսությունը, ո՛չ կրթական համակարգը: Բացարձակապես ոչինչ չի հետաքրքրում, ինչը պետության փլուզմանն է բերելու»,-հավելեց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով պատերազմից հետո ակնկալվող քրեական գործերի շարքին, նաև այն գործողություններին, որոնք պետք է հետևեին սկանդալային հայտարարություններին՝ իրավապաշտպանն ասաց. «Ինչպես նշեցի, Հայաստանն իրավական պետություն չէ, որովհետև եթե լիներ այդպիսին, և լինեին անկախ իրավապահ մարմիններ, վաղուց գործեր հարուցված կլինեին, ու վարչապետը կալանավորված կլիներ:Էլ չեմ ասում ժամանակին հայտարարված ծխախոտային մաքսանենգության գործը, որը քողարկվեց: Էլ չեմ ասում բացահայտ փաստերի, մասնավորապես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից բյուջեին փող փոխանցելու ու զանազան կասկածելի գործարքների մասին: Էլ չեմ ասում պատերազմի ժամանակ տարբեր գեներալների, հրամանատարների, կամավորականների բավականին իրար մոտ պատմությունները: Բայց, ցավոք, այն մարմինները, որոնք այդ ամենով պետք է զբաղվեին, գործում են վարչապետին կից ու նրա ցուցումով: Որևէ մեկը, օրինակ՝ ՀՔԾ պետը կամ գլխավոր դատախազը կհամարձակվե՞ր արդյոք վարչապետի դեմ գործ հարուցել, իհարկե՝ ոչ: Ավելին ասեմ, եթե ընդհանուր նայենք, պետական ավանդույթներ ունեցող ցանկացած երկրում, անկախ քաղաքական ռեժիմից, այդպիսի պարտությունից հետո երկրի ղեկավարը կա՛մ ինքնասպանություն պետք է գործած լիներ, կա՛մ հրաժարական տված լիներ, կա՛մ էլ հեղաշրջման կամ ապստամբության միջոցով վաղուց պետք է հեռացած լիներ իշխանությունից:

Ավելին ասեմ՝ նույնիսկ պետական ավանդույթներ ունեցող ամենաբռնապետական երկրներում նման իրավիճակում կառավարության մեջ այլ մարդիկ վաղուց հեղաշրջում արած կլինեին՝ ամբողջ աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար: Ցավոք, մենք արժեքներ, պետականության զգացողություն չունեցող պետական չինովնիկներով լի կառույցներ ունենք: Որևէ արդարացում չունի նման գործելաոճը. եթե մարդը պետական ծառայող է, նա նաև պետական մտածողություն պետք է ունենա, ու չպետք է հլու-հնազանդ ծառայի պետությունը քայքայողին՝ որքան էլ նա իրեն վախեցնի, բարձր աշխատավարձ ու ծրարով պարգևավճար տա»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia