Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են կուլ գնում ներդրումային «գայթակղությանը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ինչի էությունն այն է, որ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 150 հազար դոլարի չափով ներդրում կկատարեն Հայաստանում գործունեության մի շարք ոլորտներում։ Թերևս նախագիծը կազմելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մի շարք զարգացած երկրներ գրավում են ներդրողներին նրանով, որ խոշոր ներդրումների դիմաց նրանց քաղաքացիություն են տրամադրում՝ դրանից բխող առավելություններով հանդերձ։ Օրինակ՝ Մալթայի անձնագիրը իրավունք է տալիս առանց վիզայի մուտք գործել աշխարհի երկրների մեծ մասը։

Սակայն ինչի՞ մասին կարող է վկայել ներկա պահին այսպիսի բովանդակություն ունեցող նախագծի ներկայացումը Հայաստանի համար, որի քաղաքացի դառնալը ինչ-որ հատուկ արտոնություններ չի նախատեսում։ Ըստ էության, սա նախևառաջ նշանակում է, որ երկրում երկարաժամկետ ներդրումներ չկան։ Այլապես ինչո՞ւ պետք է հարկ լիներ ոչ շատ մեծ գումարի դիմաց քաղաքացիություն տրամադրելու հարցը դարձնել առաջնային։ Եթե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում էլ որոշակի կապիտալի հոսք է նկատվում դեպի Հայաստան, ապա դա ժամանակավոր բնույթ է կրում, ու այդ ֆինանսական հոսքերի դուրս բերումը միանգամից լուրջ խնդիրներ կստեղծի մեր երկրի համար։ Բացի դրանից, եթե որևէ գործարար կամ կազմակերպություն ցանկանում է ներդրում կատարել Հայաստանում, ապա առանց քաղաքացիություն ստանալու էլ կարող է ներդրում կատարել։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում հիմնականում սփյուռքահայերն են ներդրումներ անում, բայց իրենց դեպքում քաղաքացիություն ստանալու համար պարզեցված կարգ է գործում, և այս նախագծի կարիքն ընդհանրապես չկա։ Մյուս կողմից՝ կարող է տպավորություն առաջանալ, թե հատուկ խնդիր է դրված, որ նոր նախաձեռնության իրականացման արդյունքում հատկապես ռուս բիզնեսմենները գան Հայաստան և ներդրումներ անեն, որպեսզի քաղաքացիություն ստանան։ Սակայն այս մոտեցումը ևս հիմնավորված չէ, քանի որ այդ մարդիկ ՌԴ քաղաքացիությունը պահպանելով էլ կարող են ՀՀ-ում ընկերություններ հիմնել ու հայկական ծագում ունեցող ընկերության անվան տակ սկսել գործել։ Բայց եթե այս նախագծով որևէ խնդիր չի լուծվում, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է դրա նպատակը։ Իրականում կարող է պարզվել, որ նախագծի ենթատեքստում շատ վտանգավոր նպատակներ կան թաքնված, ինչի մասին արդեն խոսում են փորձագետները։ Արդոք պատահակա՞ն է, որ այն քննարկման է ներկայացվել կոնկրետ այն ժամանակ, երբ Հայաստանի ու Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ են ընթանում։

Երևի թե պատահական չէ։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները «խաղաղության դարաշրջանը» բացելու համար պատրաստ են ամեն տեսակի զիջումներ կատարել թշնամուն, չի կարելի բացառել, որ այս նախագիծը թուրք-ադրբեջանական ինչ-որ պահանջի կամ առաջարկի մաս է կազմում, քանի որ դրանում նշված չէ որևէ սահմանափակում, թե որ երկրի քաղաքացիներին այն չի վերաբերում։ Եթե նույնիսկ դա դիտավորյալ չի արվում, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել: Եթե Թուրքիան նույնիսկ հեռավոր Աֆրիկայի մի շարք երկրներում միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում ու տարածում իր ազդեցությունը, ապա կարելի է պատկերացնել, թե թուրքական շահերն առաջ տանելու համար ՀՀ տնտեսության մի ստվար հատվածն ինչպես կարող են վերցնել իրենց ձեռքը։

Հասկանալի է, որ նրանք տնտեսական ազդեցություն կարող են ունենալ նաև առանց քաղաքացիության (երկքաղաքացիության), սակայն այստեղ առկա է նաև երկրում էական դերակատարություն ստանձնելու (ոչ միայն տնտեսական) գործոնը։ Ի վերջո, երբ էլ պետք լինի, իրենց ներդրումները կարող են դուրս հանել, սակայն երկքաղաքացիությունը չեն կորցնի։ Այնպես որ, ներկայացված նախագծով փաստացի նոր ռումբ է դրվում ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տակ, և, մասնագետների կարծիքով, այն առկա տեսքով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել։ Այս համատեքստում չպետք է պատահական համարել, որ դեռ անցյալ տարի Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Երևան, Սյունիք ու Սևան, բայց ոչ տանկերով։

Այլ կերպ ասած՝ գումարներ ներդնելով, գույք ու տարածքներ գնելով՝ նրանք կարող են հաստատվել Հայաստանում և այդպիսով սկսել աստիճանաբար քայքայել մեր պետականությունը։ Իսկ Հայաստանի շահերը պահանջում են առաջին պլանում ունենալ երկրի ինքնիշխանության և անվտանգության հարցը և կուլ չգնալ ներդրումային գայթակղությանը, ինչպես անում են գործող իշխանությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Առանց վարորդական իրավունքի տարեց կինը հետիոտնային անցումի վրա վրшերթի է ենթարկել երեխային, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան «Չգիտեմ սիրեմ թե ատեմ ․․․ ». Գոռ Հակոբյանի էմոցիոնալ տեսանյութը՝ հիվանդանոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր Ավետիսյան