Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փա­շի­նյանն, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, չգի­տի պայ­մա­նագ­րե­րից բխող պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօրվա դրությամբ դեպի Հայաստան մատակարարվող պարսկական գազի ծավալի ավելացումն իրականում անհնարին է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ռուսական գազի օգտագործման երկարատև պայմանագիր է կնքել: Այդ պայմանագրի համաձայն, հայկական կողմը պարտավորություն է ստանձնել ներքին կարիքների բավարարման համար տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ սպառել: Ըստ պայմանագրերի, այդ ծավալների կտրուկ փոփոխությունն անիրագործելի է: Կարճ ասած, մենք մեր ձեռքով այնպիսի փակուղային իրավիճակներ ենք առաջացրել, որ դրանցից դուրս գալու համար հարկավոր է բավականին լուրջ ու գրագետ աշխատանք իրականացնել: Իրականում 2 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի ներքին սպառման պարագայում այլ երկրից գազի մատակարարման ծավալների ավելացումը նշանակում է, որ ռուսական գազի ծավալները պետք է կրճատվեն, ինչը, փաստորեն, այսօրվա դրությամբ հնարավոր չէ, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը:

«Եթե հաջողվի այս հարցը կարգավորել, ապա այն բավականին լուրջ դիվանագիտական և քաղաքական քայլ կլինի Հայաստանի կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ դեպի Հայաստան իրանական գազի ծավալների ավելացում հնարավոր կլինի միայն 2020 թվականին, երբ գործարկվի «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգաբլոկը: 

Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իրանական գազի ծավալներն ավելացնել տարեկան մոտավորապես 400 միլիոն խորհանարդ մետրով, սակայն 1 կամ 1,5 միլիարդ խորանարդ մետրի մասին խոսել ներկայումս անիրատեսական է»,- ասաց Է. Սահակյանը: 

Ինչ վերաբերում է գազի տարանցմանը, ապա դրա նախաձեռնողն, ըստ փորձագետի, պետք է լինի Վրաստանը, քանի որ վերջերս Ադրբեջանի կողմից Վրաստան մատակարարվող գազի սակագինը զգալիորեն ավելացել է, ինչը վրացական կողմի մոտ դժգոհություն է առաջացրել: Ու եթե վրացական կողմը իրանական կողմի հետ կարողանա իր համար հարմար գնով գազ ստանալու պայմանագիր ստորագրել, այդ ժամանակ Հայաստանի տարածքով գազի տարանցումը տեսականորեն կարող է շահեկան լինել բոլոր կողմերի համար:

«Սակայն այս դեպքում առանց նոր գազամուղ կառուցելու հնարավոր չի լինի Իրանից գազը հասցնել Վրաստան: Խոսքը մոտավորապես 50 կմ գազատար կառուցելու մասին է: Կա նաև մեկ այլ տարբերակ, որ հայկական կողմը Ռուսաստանից ստացվող գազը հետադարձ հոսքով փորձի ուղարկել Վրաստան, իսկ իրանական գազը տեղում օգտագործի: Սա ևս մոտ ապագայում գրեթե անհնարին կլինի իրականացնել, քանի որ ռուսական գազի ծավալներն, ըստ պայմանագրերի, նախատեսված են միայն ներքին սպառման համար»,- ասաց Է. Սահակյանը: 

«Փաստն» ավելի վաղ անդրադարձել է այդ պայմանագրերին՝ նշելով, որ նախ՝ անհապաղ հարկավոր է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերը վերանայել, վերախմբավորել և վերախմբագրել, քանի որ հայկական կողմը Ռուսաստանին խոստացել է մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը միայն ռուսական գազ օգտագործել Հայաստանում: 

«Ի դեպ, 2018 թ. մայիսի 5-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի գինը 165 դոլար կլինի: Այսինքն, այսօրվա դրությամբ իրանական և ռուսական գազի գների միջև տարբերություն չկա, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանից ստացվող գազի քանակության կրճատման համար հարկավոր է լուրջ բանակցություններ վարել, քանի որ, ինչպես նշեցինք, պայմանագրերում նշված է, որ Ռուսաստանից ստացվող գազը Հայաստանը պետք է օգտագործի միայն ներքին սպառման համար»,- ասաց Է. Սահակյանը: 

Բնական է, որ Իրանն առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու նման քայլի չի գնա: Չի բացառվում նաև, որ այս հայտարարությունն արվել է՝ կանխավ համոզված լինելով, որ առաջիկայում ռուս-վրացական հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա: 

«Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները կրճատվեն, և Հայաստանը կարողանա ավելացնել իրանական գազի ծավալները, քանի որ դրանով հնարավոր կլինի մեկ երկրից ունեցած կախվածությունը թուլացնել: Բայց վատն այն է, որ մենք ենք մեզ նման ծուղակի մեջ գցել, և այնպիսի պայմանագրեր ենք կնքել, որ այդ խճճված սարդոստայնից դուրս գալու համար բավականին ժամանակ և բանակցային կարողություններ են հարկավոր: Հարկ եմ համարում ընդգծել, որ երբ Փաշինյանն իր խոսքում հղում է անում միայն գազի գնին, ապա դա թույլ է տալիս եզրակացնել, որ նա, ամենայն հավանականությամբ, չգիտի ռուսական կողմի հետ կնքված պայմանագրերից բխող պարտավորությունների մասին: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ եթե անգամ իրանական կողմը Հայաստանին 100 դոլարով գազ վաճառի, հայկական կողմն այն չի կարողանա գնել, քանի որ այն օգտագործելու հնարավորություն չունի: Այդ պայմանագրային պարտավորությունները փոփոխել մեզ շատ դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին: Պետք է նաև հաշվի առնել, որ ՀՀ տարածքով անցնող բոլոր տեղափոխման և բաշխման գազատարներն ամբողջությամբ Ռուսաստանի սեփականությունն են: Բայց, ամեն դեպքում, ցանկացած սխալ կարելի է ուղղել, միայն հարկավոր է համառ և հետևողական աշխատանք իրականացնել»,- ասաց Է. Սահակյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց