Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Փա­շի­նյանն, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, չգի­տի պայ­մա­նագ­րե­րից բխող պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին»

INTERVIEW

Այսօրվա դրությամբ դեպի Հայաստան մատակարարվող պարսկական գազի ծավալի ավելացումն իրականում անհնարին է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ռուսական գազի օգտագործման երկարատև պայմանագիր է կնքել: Այդ պայմանագրի համաձայն, հայկական կողմը պարտավորություն է ստանձնել ներքին կարիքների բավարարման համար տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ սպառել: Ըստ պայմանագրերի, այդ ծավալների կտրուկ փոփոխությունն անիրագործելի է: Կարճ ասած, մենք մեր ձեռքով այնպիսի փակուղային իրավիճակներ ենք առաջացրել, որ դրանցից դուրս գալու համար հարկավոր է բավականին լուրջ ու գրագետ աշխատանք իրականացնել: Իրականում 2 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի ներքին սպառման պարագայում այլ երկրից գազի մատակարարման ծավալների ավելացումը նշանակում է, որ ռուսական գազի ծավալները պետք է կրճատվեն, ինչը, փաստորեն, այսօրվա դրությամբ հնարավոր չէ, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը:

«Եթե հաջողվի այս հարցը կարգավորել, ապա այն բավականին լուրջ դիվանագիտական և քաղաքական քայլ կլինի Հայաստանի կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ դեպի Հայաստան իրանական գազի ծավալների ավելացում հնարավոր կլինի միայն 2020 թվականին, երբ գործարկվի «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգաբլոկը: 

Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իրանական գազի ծավալներն ավելացնել տարեկան մոտավորապես 400 միլիոն խորհանարդ մետրով, սակայն 1 կամ 1,5 միլիարդ խորանարդ մետրի մասին խոսել ներկայումս անիրատեսական է»,- ասաց Է. Սահակյանը: 

Ինչ վերաբերում է գազի տարանցմանը, ապա դրա նախաձեռնողն, ըստ փորձագետի, պետք է լինի Վրաստանը, քանի որ վերջերս Ադրբեջանի կողմից Վրաստան մատակարարվող գազի սակագինը զգալիորեն ավելացել է, ինչը վրացական կողմի մոտ դժգոհություն է առաջացրել: Ու եթե վրացական կողմը իրանական կողմի հետ կարողանա իր համար հարմար գնով գազ ստանալու պայմանագիր ստորագրել, այդ ժամանակ Հայաստանի տարածքով գազի տարանցումը տեսականորեն կարող է շահեկան լինել բոլոր կողմերի համար:

«Սակայն այս դեպքում առանց նոր գազամուղ կառուցելու հնարավոր չի լինի Իրանից գազը հասցնել Վրաստան: Խոսքը մոտավորապես 50 կմ գազատար կառուցելու մասին է: Կա նաև մեկ այլ տարբերակ, որ հայկական կողմը Ռուսաստանից ստացվող գազը հետադարձ հոսքով փորձի ուղարկել Վրաստան, իսկ իրանական գազը տեղում օգտագործի: Սա ևս մոտ ապագայում գրեթե անհնարին կլինի իրականացնել, քանի որ ռուսական գազի ծավալներն, ըստ պայմանագրերի, նախատեսված են միայն ներքին սպառման համար»,- ասաց Է. Սահակյանը: 

«Փաստն» ավելի վաղ անդրադարձել է այդ պայմանագրերին՝ նշելով, որ նախ՝ անհապաղ հարկավոր է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերը վերանայել, վերախմբավորել և վերախմբագրել, քանի որ հայկական կողմը Ռուսաստանին խոստացել է մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը միայն ռուսական գազ օգտագործել Հայաստանում: 

«Ի դեպ, 2018 թ. մայիսի 5-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի գինը 165 դոլար կլինի: Այսինքն, այսօրվա դրությամբ իրանական և ռուսական գազի գների միջև տարբերություն չկա, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանից ստացվող գազի քանակության կրճատման համար հարկավոր է լուրջ բանակցություններ վարել, քանի որ, ինչպես նշեցինք, պայմանագրերում նշված է, որ Ռուսաստանից ստացվող գազը Հայաստանը պետք է օգտագործի միայն ներքին սպառման համար»,- ասաց Է. Սահակյանը: 

Բնական է, որ Իրանն առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու նման քայլի չի գնա: Չի բացառվում նաև, որ այս հայտարարությունն արվել է՝ կանխավ համոզված լինելով, որ առաջիկայում ռուս-վրացական հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա: 

«Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները կրճատվեն, և Հայաստանը կարողանա ավելացնել իրանական գազի ծավալները, քանի որ դրանով հնարավոր կլինի մեկ երկրից ունեցած կախվածությունը թուլացնել: Բայց վատն այն է, որ մենք ենք մեզ նման ծուղակի մեջ գցել, և այնպիսի պայմանագրեր ենք կնքել, որ այդ խճճված սարդոստայնից դուրս գալու համար բավականին ժամանակ և բանակցային կարողություններ են հարկավոր: Հարկ եմ համարում ընդգծել, որ երբ Փաշինյանն իր խոսքում հղում է անում միայն գազի գնին, ապա դա թույլ է տալիս եզրակացնել, որ նա, ամենայն հավանականությամբ, չգիտի ռուսական կողմի հետ կնքված պայմանագրերից բխող պարտավորությունների մասին: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ եթե անգամ իրանական կողմը Հայաստանին 100 դոլարով գազ վաճառի, հայկական կողմն այն չի կարողանա գնել, քանի որ այն օգտագործելու հնարավորություն չունի: Այդ պայմանագրային պարտավորությունները փոփոխել մեզ շատ դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին: Պետք է նաև հաշվի առնել, որ ՀՀ տարածքով անցնող բոլոր տեղափոխման և բաշխման գազատարներն ամբողջությամբ Ռուսաստանի սեփականությունն են: Բայց, ամեն դեպքում, ցանկացած սխալ կարելի է ուղղել, միայն հարկավոր է համառ և հետևողական աշխատանք իրականացնել»,- ասաց Է. Սահակյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026