Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մութ սենյակում սև կատու փնտրելիս. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականությանը բնորոշ երևույթներից մեկն էլ դավադրապաշտական տեսությունների տարածումն է։ Այս երևույթը բնորոշ է բոլոր երկրներին, բայց Հայաստանն առանձնահատուկ է, քանի որ մեր հասարակությունն այս առումով առավել խոցելի է։ Մարդիկ շատ հաճախ ամեն մի երևույթի համատեքստում ինչ-որ հետին նպատակներ կարող են տեսնել՝ արդյունքում ընկնելով տարբեր միֆերի կամ չճշտված տեղեկությունների գիրկը։

Նույնիսկ այն դեպքում, երբ փաստերի հիման վրա ներկայացվում է իրականությունը, քաղաքացիների որոշ հատվածը շարունակում է հավատալ ինչ-որ դավադրապաշտական տեսությունների։ Առավել ցավալին այն է, որ նման տեսությունների տուրք են տալիս նույնիսկ նրանք, որոնք, թվում է, գրագետ են, կիրթ, պետք է որ հասկանալու հետ խնդիրներ չունենան:

Իհարկե, վտանգի զգացողությունը կամ զգոն լինելը վատ բան չէ, նույնիսկ անհրաժեշտ է Հայաստանի պարագայում։ Բայց անհանգստացնողն այն է, որ բավական է՝ ինչ-որ մեկը քնից զարթնելով նշի կամ համացանցում գրի, թե տեղի ունեցողի հետևում «թուրքեր ու ադրբեջանցիներ են», անմիջապես հանրության որոշակի շրջանակներ ընկնում են այդ տեղեկատվական թակարդը։

Նման իրավիճակի բախվեցինք նաև Bank of Georgia-ի կողմից Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Ամերիաբանկը» գնելու գործարքի հետ կապված։ Առանց կոնկրետ իրողությունների ու փաստական տվյալների մեջ խորանալու՝ սկսեցին այս գործարքի հետ կապված տարբեր ասեկոսեներ տարածվել։ Բայց եթե այս գործարքի հիմքում որևէ ռիսկ լիներ, ապա դժվար թե ԿԲ-ն համաձայնություն տար դրան, ինչպես եղել է շատ դեպքերում։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ընդգծում է, որ «Ամերիաբանկի» հետ գործարքը թափանցիկ է, և անհանգստանալու կարիք ուղղակի չկա։ Ֆինանսաբանկային ոլորտի մյուս փորձագետները ևս նշում են, որ մութ անկյուններ փնտրել պետք չէ, քանի որ Bank of Georgia Group-ը Լոնդոնի ֆինանսական բորսայում ցուցակված ընկերություն է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Ընդ որում, այս հանգամանքն առավելություն է նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից, քանի որ Հայաստանում չկա որևէ բանկ, որը գրանցված կլինի Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ բանկային խմբին վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ բաժնետերերի մասին, կարելի է գտնել ինչպես իրենց կայքում, այնպես էլ Լոնդոնի բորսայի։

Իսկ խոշոր ընկերության բաժնետերերի քանակը կարող է հասնել հազարների, նույնիսկ միլիոնների, քանի որ յուրաքանչյուր ներդրող կարող է բորսայից բաժնետոմսեր գնել կամ վաճառել։ Անգամ առցանց ներդրումային հարթակների միջոցով է հնարավոր նման գործարքներ իրականացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում, ինչպես նկատում են փորձագետները, ընկերության կորպորատիվ կառավարման ստանդարտներով ու օրենսդրությամբ բաժնետերերի իրավունքները հստակ տարանջատված են ընկերության կառավարիչների լիազորություններից ու հաճախորդների շահերից։ Այսինքն, բաժնետերերը չեն կարող հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Շիկահողի երկու արջ այլևս չեն ուզում լուռ հետևել, թե ինչպես է իրենց տունը վերածվում ռազմականացված գոտուԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունի