Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի­այն լո­զունգ­նե­րով, առանց քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան սխե­մա­նե­րի որևէ իրա­կան փո­փո­խու­թյուն չի լի­նի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նշանակետեր, որոնք կարող են փոխվել, ուղենիշներ, որոնք այդպես էլ նպատակի հիմք չդարձան։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշված բաղադրիչներն է մատնանշում՝ նկարագրելու այն հարցերի պատասխանները, որոնք բխում են ներքին ու արտաքին ուղղություններով տարվող քաղաքականությունից, ինչպես նաև հասարակական հատվածում առկա տրամադրություններից։ Մի կողմից՝ առարկայական արդյունքների սպասելիքներ, մյուս կողմից՝ գործընթացներ, որոնք ուղեկցվում են նույն առարկայական արդյունքներն ապահովելու խոստումներով, բայց հաճախ դասվում են կեղծ օրակարգերի շարքին։

Մեր զրուցակիցն այս իրողությունը հետևյալ կերպ է բացատրում. «Պատճառն այն է, որ, առհասարակ, հեղափոխության նպատակը լինում է հենց հեղափոխությունը։ Այսինքն, անընդհատ թշնամիների դեմ պայքար է հեղափոխությունը, և այն չի կարող ինչ-որ ստեղծագործ գաղափարի շուրջ լինել։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ մեղավորներ է գտնում, մեղադրում է նաև իր կառավարության անդամներին, անգամ իր նվիրյալներին, բայց է թողնում այն կարևոր հանգամանքը, որ ցույց չի տվել այն ուղենիշը, թե նրանք ինչ պետք է անեն։ Հայտարարվում է ինչ-որ երևութական բաների մասին։ 

Օրինակ՝ ասվում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց չի ասվում, թե ինչպես պայքարել։ Իրականում կոռուպցիայի դեմ պայքար ասելով՝ հասկանում են մի քանի պաշտոնյաներին «նստեցնելը», ինչը, իհարկե, ամենևին կոռուպցիայի դեմ պայքար չէ։ Ասվում է տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական հեղափոխության համար ևս ուղենիշներ ցույց չեն տալիս։ Մեծ հաշվով, միայն լոզունգներով, առանց քաղաքական, տնտեսական սխեմաների որևէ իրական փոփոխություն չի լինի։ Հիմնական խնդիրը հենց այն է, որ այս իշխանությունները նման սխեմաներ չունեն»։ Քաղաքագետը շեշտեց, որ անգամ նման սխեմաներ ունենալու նպատակ դրված չէ. «Իշխանության խնդիրն ու նպատակը հեղափոխության շարունակականությունն է, որի համար անհրաժեշտ է հայտարարել թշնամիներ և պայքարել այդ թշնամիների դեմ»։

Աղասի Ենոքյանը շեշտեց՝ իշխանությունը չի կարողանում ապահովել անգամ հեղափոխության շարունակականությունը, որովհետև կեղծ նպատակներ են դրված։ «Ի՞նչ նպատակ է դրվում, օրինակ՝ հանրաքվեով։ Փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ստացվում է՝ զուտ մի երկու հոգու աշխատանքի տեղավորման հարցը լուծելու համար մոբիլիզացնում են ամբողջ ժողովրդին, ողջ պետական, իշխանական ու անգամ ընդդիմադիր ռեսուրսները։ Եվ այս ամենը ներկայացվում է պաթոսով, այնպես, որ ժողովրդի մի մասը, այո, կարող է գնալ հանրաքվեի։ Բայց եթե դիտարկում ենք իրականությունը, ապա կատարվում է հակասահմանադրական, հակաօրինական մի գործընթաց, որի ողջ իմաստը մի երկու հոգու աշխատանքի տեղավորելն է։ Սա անհեթեթություն է, պարզապես ծաղր է ողջ հանրապետության հանդեպ»,ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հասարակությանը լարման մեջ պահելով՝ պարզապես երկրի ունեցած ռեսուրսն է սպառվում։

«Այսինքն, ոչինչ չի ստեղծվում, ամեն ինչ ընդդեմ սրա կամ նրա տրամաբանության մեջ է, անընդհատ ինչ-որ բաներ են ջարդվում ու ոչինչ չի ստեղծվում։ Սա նշանակում է ունեցած ռեսուրսի մսխում։ Մարդիկ կան, ում համար այս քաղաքականությունը զուտ շոուի է նմանվում։ Օրինակ՝ ինչ-որ մեկին նստեցնելն իրենց համար շատ հեռավոր, բայց գեղեցիկ նայվող շոու է։ Բայց երբ խնդիրն, օրինակ, իրենց առողջությանն է վերաբերում, տեսնում ենք, որ հասարակությունը պարզապես չի վստահում կառավարությանը։ Այս առումով օրինակ է կորոնավիրուսի շուրջ ստեղծվածը։ 

Ի վերջո՝ կոնկրետ հարցեր են առաջանալու։ Հասարակությունն աստիճանաբար համոզվում է, որ այս իշխանություններն ի զորու չեն որևէ պոզիտիվ քայլերի։ Իսկ երբ ամբողջ հասարակությունը համոզվի, ըստ իս, արդեն իշխանություն փոխելու շատ մեծ պահանջ կլինի»,-շեշտեց Ա. Ենոքյանը։ 

Անդրադառնալով իշխանության նախաձեռնություններին, քննադատությունների արժանացած օրենսդրական նախագծերին՝ քաղաքագետը նկատեց. 

«Առհասարակ, ցանկացած իշխանություն միշտ ավելի շատ իշխանություն է ցանկանում։ Պարզապես սովորաբար ավելի շատ իշխանության ձգտումը սահմանափակված է լինում նախևառաջ Սահմանադրությամբ, օրենքներով և երրորդ՝ բարոյականությամբ։ Ներկայիս իշխանությունները ոտնատակ են տալիս սահմանադրական անգամ շատ թույլ զսպման մեխանիզմները, օրենքները, բարոյականության մասին էլ չեմ խոսում։ Նույն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համատեքստում լավ հասկանում են, որ ով տիրում է փողին, տիրում է նաև իշխանությանը։ Շատ լավ հասկանում են, որ եթե Արցախում եղավ մի իշխանություն, որն իրենցից անկախ է, ապա շատ ու շատ հարցերում այդ իշխանությունը կարող է իրենց կամքը չկատարել»։

 

Նա շեշտեց՝ հիմնական ալգորիթմը սա է, և նույն տրամաբանությամբ այլ բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել։ «Փոխանակ ինչ-որ մի ռազմավարություն մշակեն, պարզապես գնում են ավելի շատ իշխանություն վերցնելու, զավթելու ճանապարհով՝ չկատարելով իրենցից ակնկալվող մնացած գործառույթները։

 Իսկ «ինչո՞ւ չեն կատարում» հարցին շատ պարզ բացատրություն են տալիս. ասում են՝ թշնամիներ կան։ Եվ այս առումով բնական է՝ եթե իշխանությունը տեսնում է, որ չի կարողանում արդարացնել հասարակության սպասումները, դրա համար պետք է մատնանշի թշնամիների, դավաճանների, ինչ-որ կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ մտնի։ Սա է ամբողջ խնդիրը։ Եկեք նաև հասկանանք, որ հեղափոխությունը երբեք ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունը չի ունենում ընդդիմախոսներ՝ հեղափոխությունն ունենում է թշնամիներ։ Նրանք, ովքեր չեն կիսում հեղափոխականների ցանկություններն ու մտքերը, պարզապես թշնամի են հայտարարվում»,-ընդգծեց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ սկզբնական փուլում իշխանությունը գիծ քաշելու ու ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորություն ուներ։

«Այդ ճանապարհն ընտրելու հնարավորություն չուներ, որովհետև հեղափոխության գործընթացը միշտ ինչ-որ բան ժխտելն է։ Ինչ-որ բան ստեղծելու փոխարեն անընդհատ պետք է հայտարարեն, որ նախկինները սխալ են արել։ Սա է տրամաբանությունը, և այս առումով այլ ճանապարհ կամ նոր գիծ քաշելու հնարավորություն չունեին։ Ավելին՝ մինչև հիմա անհասկանալի է, թե գիծը որտեղ են քաշելու. Խորհրդային Հայաստանի՞ց, առաջի՞ն, թե՞ երկրորդ նախագահից հետո»,ասաց նա՝ օրինակ բերելով նույն ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը, երբ անհասկանալի է, թե ինչու է այն տարածվում ոչ թե, օրինակ՝ 1995, այլ 2008 թվականից հետո ընկած ժամանակահատվածի վրա։

«Սրանք գործընթացներ են, որոնց մեջ տրամաբանություն չկա։ Ինչպես ցանկանում են, ինչպես հարմար է, այդ նշանակետն էլ դնում են։ Այդուհանդերձ, վաղը կարող են փոխել նշանակետը, քանի որ ոչ մի հստակ կրիտերիա չկա, թե ինչի հիման վրա է դա իրականացվում»,-նշեց քաղաքագետը։

Խոսելով արտաքին քաղաքականության, արտաքին գործընկերների հետ հարաբերություններից՝ Ա. Ենոքյանը մի քանի հանգամանք առանձնացրեց։

«Արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը վարել է հնարավորինս ապիկար քաղաքականություն։ ԱՄՆ-ի հետ ընդհանրապես օրակարգ չկա։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրագործելու փոխարեն, մենք, փաստորեն, եվրոպական երկրների հետ հարաբերություններում կրկին հետընթաց ենք արձանագրել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա փորձելով երևալ անկախական, հակառուսական քայլեր անելով, իշխանությունները Հայաստանին իրականում ավելի մեծ կախման մեջ են գցել Ռուսաստանից։ Այս ամենով հանդերձ՝ նկատենք, որ իշխանություններն իրենց արտաքին գործընկերների կողմից քննադատության չեն արժանանում։ Սա շատ հետաքրքիր պարադոքս է»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ պարադոքսի լուծումը, իր կարծիքով տեղավորվում է Արցախի խնդրի համատեքստում։

«Արտաքին ուժերի համար Արցախի հարցը լուծելը հիմա օրախնդիր է։ Հասկանալով, որ այսպիսի թույլ իշխանություն երբեք չի եղել ու չի լինի, նրանց օժանդակում են զուտ վերոնշյալ պատճառով»,-շեշտեց Ա. Ենոքյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ արտաքին անկախ քաղաքականություն վարելու համար բազմավեկտոր քաղաքականություն է անհրաժեշտ. «Բայց հիմա մենք այլ ուժերի հետ համագործակցելու տարբերակ չունենք, մեր միակ արտաքին գործընկերը Ռուսաստանն է դարձել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի