Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին ժամը 10–ին մոտ կաթվածահար էր Հերացու փողոցը: Ձյուն չկար, վթար չկար, բայց ստեղծվել էր քաոսային վիճակ, որը նույնիսկ պատճառն անցնելուց հետո էլ դեռ մի կես ժամ չէր կարգավորվում: Իսկ պատճառը մեկն էր. նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետևից նորակոչիկներին ուղեկցողների ավտոշքերթ էր գնում, իրար վազանցելով, ազդանշաններով, մեքենաներից գլուխները հանած: Նման մի «շքերթի» մասին էլ մեզ պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Լոռու մարզից: Ընդ որում, կոնկրետ Հերացու փողոցի դեպքում զորակոչի ավտոբուսն ուղեկցում էր ոստիկանության ավտոմեքենան: Սակայն ակնհայտ է, որ մի մեքենան երկու ոստիկանով հազիվ թե կարողանար ինչ–որ բան փոխել, առավելագույնը՝ կարող են կանխել ավտոբուսը կանգնեցնելու կամ հնարավոր քաշքշուկի փորձերը: Ոչ ավելին: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ երկու ոստիկանը կարող են ազդել 30–40 ավտոմեքենաներով երթևեկողների վրա, որոնց մեծ մասը ոգևորված, «հուզված» երիտասարդներ են, ապա բարեխիղճ մոլորության մեջ է: Ուրեմն, խնդիրը նույնիսկ ճանապարհային ոստիկանության կամ ռազմական ոստիկանության ուղեկցումը չէ: Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը:

Երբ խոսում ենք հեղափոխության մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է բարձրաձայնել մտածելակերպի հեղափոխության մասին: Մտածելակերպի փոփոխություններ գուցե կան, սակայն դրանք շատ ավելի առնչվում են որոշակի շերտերի էլ ավելի սանձարձակ պահվածքին: «Երկրի տերը մենք են, ինչ կուզենք կանենք» մտածողությունն աստիճանաբար մտահոգիչ է դառնում: Սա իր խորքային պատճառներն ունի՝ սկսյալ հրապարակներում որոշում կայացնելու փորձերից մինչև մոտավորապես «իրենց դուռն է, կուզեն կջարդեն» ոճի հայտարարություններ: Ինչ– որ փուլի համար նման հայտարարություններն ու ժողովրդահաճո մոտեցումները գուցե արդարացված են, սակայն որոշակի պահից սկսյալ դրանք սկսում են աշխատել բումերանգի էֆեկտով, ընդ որում, որքան երկար ժամանակ անցնի, այնքան այդ «էֆեկտի» արատավոր դրսևորումների դեմ պայքարն առավել բարդ է լինելու:

Եթե դու պարբերաբար հասարակության գիտակցության մեջ չես ներդնում այն գաղափարը, որ ժողովրդի իշխանությունը առաջին հերթին սահմանադրական նորմ է, ու ժողովուրդն այդ իշխանությունն «իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», ավելին, արդեն իսկ իրացրել է գոնե տեսականորեն առաջիկա հինգ տարվա համար, ապա ի վերջո ստանալու ես սանձարձակության և ամենաթողության ամենատարբեր դրսևորումներ: 

Հաստատապես չեն աշխատելու «ձեզ դրա իրավունքը ոչ ոք չի տվել» կամ «այն, ինչ կարելի է Զևսին...» ոճի հայտարարությունները, որովհետև հավաքների կամ ազատ տեղաշարժի իրավունքը լիցենզիայով չի ամրագրվում, այլ օրենսդրությամբ: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե վերոնշյալ գաղափարները հասարակության մեջ ներարկվեն աստիճանաբար, կաթիլ–կաթիլ, այլ ոչ թե մատ թափ տալու ոճով:

Եվ ընդհանրապես, որքան էլ շատերը չեն ընդունում, բայց պետության կողմից հասարակության դաստիարակության խնդիրը պետք է առաջնային նշանակություն ստանա՝ սկսյալ ազգային–պետական գաղափարախոսական–քարոզչական դոկտրինի մշակումից ու կիրառումից մինչև համապատասխան տեղեկատվական հարթակների օգտագործում:

Կանխարգելելը ցանկացած պարագայում ավելի հեշտ է, քան հետո իրականության դեմ պայքարելը...

 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին