Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2020թ. հունվար-մայիսի վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամային իրավիճակը խորանում է, անկումը շարունակվում: Այս ամենին զուգահեռ, ցավոք, նաև առողջապահական ոլորտի խնդիրներն են սրվում, որոնք ավելի են խորացնում ճգնաժամը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը, որը տնտեսական ճգնաժամն ու առաջիկայում հնարավոր այլ բացասական հետևանքները դիտարկում է ոլորտների շղթայական կապի տեսանկյունից:

«Օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վարակվածության ցուցանիշներով աշխարհում հարյուր հազար բնակչի հաշվով առաջին տեղում ենք: Սա արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս: Ու եթե իրավիճակը գնահատելու լինենք հենց այս հարթությամբ, ապա սա լուրջ վտանգներ է ստեղծում տնտեսական միջավայրի տեսանկյունից: 

Ի սկզբանե կանխատեսվում էր, որ 2020թ. առաջին կիսամյակի ավարտին մենք կունենանք որոշակի ձեռքբերումներ: Ցավոք, ձեռքբերումները պակաս հուսադրող են, և այս իրավիճակի շարունակականության դեպքում տնտեսությունն էլ ավելի խորը վնասներ կկրի: Վարակի տարածման այս տեմպերի պահպանման դեպքում տնտեսական անկումը կշարունակվի:

 Որոշ ոլորտներում փոքր-ինչ հուսադրող արձանագրումներ կան, օրինակ են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտները: Արդյունաբերության ոլորտում էլ 2020թ. հունվար-մայիսին աննշան՝ 2,4 տոկոս աճ ունենք 2019թ. հունվար -մայիսի համեմատ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, անկախ ամեն ինչից, այդ աճերը չնչին են, քանի որ այլ իրողություն կա:

«Վարակի տարածման պայմաններում տնտեսական ճգնաժամը, մեծ հաշվով, խորանում է, անորոշություններն են մեծանում, և սա է ամենաանհանգստացնողը: Այդ աճերը շատ քիչ են և հուսադրող չեն այնքանով, որ առողջապահական տեսանկյունից խնդիրները դեռ նույն ուղղությամբ շարունակվում են: Ամբողջ մտահոգությունը սա է»,-շեշտեց Ջ. Թադևոսյանը:

Նրա խոսքով, սակայն, միանգամայն նորովի պետք է նայել նման զարգացումներին. «Ամբողջ աշխարհում է տնտեսական անկումը, բայց կյանքը շարունակվում է և չի կարող ընդհատվել: Տարբեր խնդիրներին պետք է կարողանանք նայել կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ու ճիշտ որոշումներ կայացնել. կառուցվածքային առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առաջնահերթ ոլորտներին, առաջին հերթին՝ առողջապահությանը, որ այն իր հետևից ամբողջ տնտեսությանը քարշակով չտանի: Այսօրվա ամբողջ ներուժը, ներդրումներն ու ուշադրությունը պետք է մասնավորապես առողջապահական ոլորտի վերազինմանն ուղղել:

 Մյուսը գյուղատնտեսության ոլորտն է: Հաշվի առնելով, որ հիմա խոսվում է աշնանը հնարավոր նոր բռնկումների մասին, այս իմաստով ամենացավոտ ու խոցելի ոլորտներից մեկը կրթական համակարգն է, որտեղ լուրջ ներդրումներ պետք է անել:

 Զուգահեռ՝ լավ է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց է գրանցվում: Այն պետք է ավելի ակտիվացնել, որովհետև սա այն ուղին է, որի վրա հենվում է ամբողջ աշխարհը և որտեղ անկասկած հաջողություններ կգրանցվեն»:

Առանձին դիտարկելով ՓՄՁ-ների խնդիրները՝ Ջ. Թադևոսյանը նկատեց. «Բավականին լուրջ վնասներ կրած այս ոլորտին աջակցելու միջոցառումներ նախատեսվել են, բայց, ընդհանուր առմամբ, պասիվություն է նկատվում, որովհետև անորոշությունը շատ է: 

Հատկապես նոր ներդրումների առումով, կարծես, բիզնեսը բավականին վտանգներ է տեսնում: ՓՄՁ-ները գնալով ավելի լուրջ խնդիրների են բախվում, որովհետև այս ոլորտը բավականին ռիսկային է:

Եթե կարողանան իրենց ֆինանսական խնդիրները լուծել կառավարության աջակցությամբ, թերևս շատ ՓՄՁ-ներ կկարողանան գոյատևել, բայց այլ խնդիր կա. շատ ավելի ճիշտ կլիներ, որ ի սկզբանե հարկային արձակուրդներ կիրառվեին: Իհարկե, կառավարությունը փորձեց այս խնդիրը փոքրիկ գործիքների օգնությամբ լուծել, բայց, մեծ հաշվով, հարկային արձակուրդ ՓՄՁ-ներին չտրվեց: 

Այնինչ, այն կնպաստեր, որ ՓՄՁներն այս ընթացքում կարողանային շնչել: Ակնհայտ է, որ այս անկումների ընթացքը կշարունակվի նաև ՓՄՁ-ների ոլորտում, բայց գործատուներն էլ պետք է ճկուն լինեն: Այստեղ պետք է վերակառուցումներ լինեն: 

Որքան էլ սնանկացումներն ու անկումներն ակնհայտ են, այնուամենայնիվ, կան բիզնեսներ, որոնք կարող են ճկունության, նորովի մտածելակերպի, նոր մեթոդների միջոցով ու գործունեության նոր ոլորտներ փնտրելով ոտքի կանգնել: 

Ճիշտ է, սա նոր իրավիճակ է, բայց հաշվի առնենք, որ փոքր ու միջին բիզնեսը մինչ այս էլ անընդհատ բարդությունների հետ է առնչվել: Եվ այս առումով պետք է փորձեն ճկունություն դրսևորել, նոր հայացքով նայել իրավիճակին, իրենց բիզնես հոտառությամբ կարողանալ հասկանալ, թե որ ոլորտում կարելի է ներդրումներ անել: 

Պետք է փորձեն հույսը միայն պետության վրա չդնել: Իհարկե, անխուսափելիորեն նաև կառավարության կողմից աջակցությունը շատ ավելին պետք է լինի: Կան միջոցառումներ, որոնց թիրախը ՓՄՁ-ներն են, բայց դրանք պետք է շարունակական լինեն՝ հաշվի առնելով, որ շարունակվում է համաճարակով պայմանավորված իրավիճակը»:

Ամփոփելով՝ տնտեսագետը խոսեց մի շարք հնարավոր սցենարների մասին, որոնք պետք է արդեն այսօր հաշվի առնել:

«Աշխարհի անկումներն ակնհայտ են: Միջազգային կառույցները վատագույն ու լավագույն սցենարներ են առաջարկում: Կարծում եմ՝ ավելի շատ վատագույն սցենարների հավանականությունն են տեսնում: 

Աշխարհում հսկայական կորուստներ են արձանագրվել և չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել: Այս առումով մատնանշվում էր 2021 թվականը, ինչն, իմ կարծիքով, իրատեսական չէ: Առհասարակ, տնտեսության վերակառուցումն ամբողջ աշխարհով մեկ պետք է լինի, բայց բացասական կանխատեսումները, ցավոք, շարունակվում են, իսկ Հայաստանը զերծ չէ այդ ամենից: Այնպես որ, յուրաքանչյուր վայրկյան պետք է մտածել հաջորդ քայլի մասին: 

Եթե այսօր լուծեցինք առողջապահական, գործարարին աջակցելու խնդիրները, սոցիալական ապահովության հարցերը, դրանք պետք է շարունակական լինեն:

 Հիմա ամառ է, մարդիկ ինչ-որ առումով հաղթահարում են սոցիալական խնդիրները, դժվարությունները, բայց մի քանի ամիս հետո դրանք ավելի ահագնացող կլինեն»,-ընդգծեց նա՝ հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո սեզոնային փոփոխության արդյունքում կոմունալ վճարումները կբարձրանան, բիզնեսի տեսանկյունից այլ խնդիրներ ևս կառաջանան:

 «Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ շղթաները չաշխատեն, նոր շուկաներ, նոր համագործակցության ուղիներ չփնտրվեն, տնտեսության վերականգնման առումով նոր գործիքներ չներդրվեն, խնդիրները շատ ավելի լուրջ կարող են լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա Յոլյան