Երևան, 17.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո “Հայկական ազգային խորհրդի” կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:
Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:
1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված “Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

Պատմական ակնարկ

1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը թուրքեր մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային Հայաստանի Հանրապետության խորհուրդը հռչակեց անկախ:

Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. “Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու”:

Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:

1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

Պետականացում

Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:
900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…

«Добрый» և «Фруто няня» մանկական հյութերի մեջ բորբոսներ են հայտնաբերել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻնչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում «Ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ»․ Սաղաթելյանը՝ Կայա Կալասի հայտարարության մասին 4 անձի սպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա Գևորգյան Թեստ. Ընտրեք Նոր տարվա խաղալիքը և պարզեք, թե ինչ է ձեզ բերելու Նոր տարինԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանFIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Ինչպես ճանաչել Հոնկոնգի գրիպի ախտանիշները․ պարզաբանում է բժիշկը Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԻնչպես զարմացնել հյուրերին Ձիու տարում` 2026 թվականինԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանՈրքա՞ն կլինի դոլարի գինը 2026 թվականինՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին․ Աբրահամյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հանրապետությունում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱղոթք ընտանիքի համար««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակել Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ Պետդուման հավանություն է տվել Ռուսաստանում օտարերկրյա դատարանների որոշումների կատարման արգելքին Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակոցներն անընդունելի են. Էրդողան Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Նյու Յորքում տեղի է ունեցել Լևոն Օգանեզովի հրաժեշտի արարողությունը ՄԱԿ-ը հաստատել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կողմ է քվեարկել Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում Դուբայում ութօրյա ամանորյա շքեղություն կանցկացվի՝ հրավառությամբ, Բոլիվուդով և շքերթներով Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանները չեն կալանավորվի ՊՍԺ-ը կկատարի դատարանի որոշումը և Մբապեին կվճարի 61 միլիոն եվրո Շղթայական ավտովթար՝ Երևանում, վարորդներից մեկը սթափ չէր ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումների մասին Փրկարարները հայտնաբերել են Սպիտակավոր վանական համալիրի մոտակայքում մոլորված քաղաքացուն Նոր մանրամասներ են հայտնի դարձել Իջևան-Երևան ավտոճանապարհի վթարից․ տուժածներ կան Լոռու մարզում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ մանրամասներ «Բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման»․ Փաշինյան Հայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում