Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ 

Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։
1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին[2]» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։

Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստույգ չէ Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը:

«Նրանք (խմբ․՝ հայերը) տարհանվեցին Բաքվից 1990 թվականի հունվարին՝ իրենց դեմ ծրագրված ջարդերից հետո»[3],- հետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թվականի փետրվարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։

ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց Բաքվի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխա­նության գոյությանը։

1990 թվականի Բաքվի հայկական ջարդերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությանը։ Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները կրկնվեցին նաև Արցախում՝ 2023 թվականին։ Քաղաքակիրթ ներկայացող Բաքվի ձեռագիրը նույնն էր և՛ 20-րդ դարասկզբին, և՛ 20-րդ դարավերջին, և՛ 21-րդ դարում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՌեժիսորը և նրա կինը մահացած են գտնվել իրենց տանը. ինչ է հայտնիՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրերԵրկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան «ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ Ինչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»«Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան