Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևը շարունակում է պահանջել Տիգրանաշենը․ ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ստատուսներով խնդրում է Ալիևին ստորագրել «խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, Ալիևն էլ չի հրաժարվում իր պահանջներից։

Մասնավորաբար, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ Սահմանադրության փոփոխության պահանջից, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու իր ծրագրերից և ո՛չ էլ անկլավների թեմայից։ Ինչպես գրեց մամուլը՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե «Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, որոնց թվում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված»: 

Ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները, ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում՝ նորից թափ առած այս անհանգստացնող լուրերի ֆոնին. MediaHub-ը զրուցեց Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ:

«Այժմ Տիգրանաշենում եմ գտնվում, ու ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդը, կարելի է ասել, նման խոսակցությունների ուշադրություն չի դարձնում, քանի որ ամեն ինչ իր հունով գնում է»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին հանգիստ մթնոլորտ է Տիգրանաշենում, մեզ զրուցակիցը պատասխանեց․ «Տիգրանաշենը սահմանից որոշակի չափով հեռու է, անմիջապես սահմանին կից չէ, հանգիստ է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ես համայնքում վերաբերվում Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերին, Լյուդվիգ Ստեփանյանն ասաց․ «Տիգրանաշենի մասին տարբեր տեսակի ու բովանդակության նյութեր գրում է միայն մամուլը։ Իրականությունն այլ է։ Բանն այն է, որ մեզ մոտ ոչինչ չի փոխվում, ժողովուրդը, մեծ հաշվով, ուշադրություն չի դարձնում: Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց օրակարգով ապրում են, պտտվող լուրերը վաղուց են, ու արդեն սովորական են դարձել, մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում»։

Բնականաբար հարցին, թե արդյոք տիգրանաշենցիները  դիտարկում են գյուղը լքելու տարբերակը, մեր զրուցակիցը նշեց՝ ոչինչ չի փոխվել, ապա ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ ամենը նորմալ է։

Հիշեցնենք, Ալիևի օգնականը, օրերս խոսելով անկլավների մասին, նշել է, որ Հայաստանը «պետք է Ադրբեջանին վերադարձնի» նաև Սադարակի շրջանի Քարքի (Տիգրանաշեն) գյուղը։ 

Նշենք, որ ինչպես գրել էր մամուլը, ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը դեռ  2023 թվականի մայիսի 22-ին հրապարակային ասել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։

Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ Թուրքիայում ոստիկանապետի որդին հոր ավտոմատ հրազենով դպրոցում ահաբեկչություն է կազմակերպել Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհերի թիվը հասել է 2167-ի Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան․ նրան դիմավորել է Արաղչին Ռուսաստանը փոխհատուցում կվճարի Ադրբեջանին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման համար Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը Կապիկի ծաղկի բռնկում Պակիստանում․ կա 9 զոհ Արտաշավանում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրավոր Թրամփը խոստովանություն է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Լրատվամիջոցները հայտնում են Լիբանանում հնարավոր հրադադարի մասին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը Թուրքիայի դպրոցներից մեկում կան զոհեր Բուբնովը ցածր է գնահատել Սպերցյանի խաղը Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանՄեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը Երևանում Կոտայքում Ford Transit-ը բախվել է բեռնատարին