Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ խորհրդային ժամանակներում ապրածները կհիշեն, որ գարեջրի համար յուրատեսակ էտալոն էր չեխականը: Այսպես, մի տեսակ «գլուխ գովելու» նման մի բան էր չեխական գարեջուր ունենալը: Թեպետ, հանուն արդարության, հիմա էլ չեխական գարեջրի վարկը պակաս չէ:

Չեխական գարեջրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 993 թվականով՝ Բենեդիկտյան վանքի վանականներին գարեջուր եփելն արգելող հրամանագրով։ Այսպիսով, այն կատակը, որ չեխերը հացահատիկ են աճեցրել ոչ թե հաց թխելու, այլ գարեջուր եփելու համար, այլևս այդքան էլ անիրական չի թվում։

Չեխիայում գայլուկի մշակման մասին առաջին գրավոր աղբյուրները նույնպես կապված են վանականների հետ։ Դա 1073 թվականի փաստաթուղթն է Օպատովիցեի վանքից։ Երկրի շատ վանքեր էին զբաղվում գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Դրա պատմությունը հեշտորեն կարելի է գտնել թագավորական արխիվային փաստաթղթերի միջոցով, քանի որ գարեջրագործությունը թագավորական արտոնություն էր։

Պլզենը և Բուդյովիցեն գարեջուր եփելու իրավունք են ստացել մոտավորապես 1200ական թվականներին՝ Վացլավ II թագավորի հրամանագրի շնորհիվ։ Ավելին, որպեսզի մրցակիցները չվնասեն միմյանց, միջնադարում յուրաքանչյուր գարեջրատուն պաշտպանված էր հատուկ հրամանագրով, որն արգելում էր այլ գարեջրատների կառուցումը 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ 16-րդ դարում Չեխիայում ընդունվել է «Բավարիայի մաքրության օրենքը»։ Դրա համաձայն, այդ ըմպելիքը թույլատրվում էր պատրաստել միայն գարուց, ջրից և գայլուկից։

Ի դեպ, այդ ըմպելիքի եփման տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական աշխատանքը հրատարակվել է Պրահայում 1585 թվականին։ Այդ տեղեկատուն գրվել էր կայսր Ռուդոլֆ II-ի անձնական բժշկի կողմից։ Նշանակալի է նաև Ֆրանտիշեկ Պոպեի՝ գարեջրագործության արվեստի մասին 1794 թվականի հրատարակությունը, որտեղ նա համակարգել էր այդ ըմպելիքը եփելու տարբեր մեթոդները։ Գարեջրի թնդությունը որոշող գործիքի գյուտը ևս պատկանում է չեխի՝ Կարել Նապոլեոն Բալինգին։

19-րդ դարի սկզբին Պրահայում հիմնադրվել էր ապագա գարեջրագործներ պատրաստելու առաջին մասնագիտական դպրոցը։ Այնուհետև՝ մոտ 50 տարի անց, լույս էր տեսել համապատասխան մասնագիտական ամսագիր։ Նշանակալի է նաև չեխական գարեջրագործության համար կարևոր մի ամսաթիվ՝ Պիլզենի գարեջրատան բացումը 1842 թվականին և հայտնի Պիլզենյան «Պրազդրոյ» գարեջրի թողարկումը։ Այն արտադրվում էր Էլբեի հովտից ստացված գարու, ժատեցյան գայլուկի և մաքուր աղբյուրի ջրի միջոցով։

20-րդ դարի սկզբին Չեխիայում արդեն կար մոտ 1000 գարեջրատուն։ Հետո դրանց թիվը նվազել է, և 1940 թվականին մնացել են միայն 341-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել է դրանց մեծ մասը, բացի դա, հետագայում ևս՝ սոցիալիստական Չեխոսլովակիայում, իրավիճակը լավ չէր։ Այսօր Չեխիայում գործում է մոտ 200 գարեջրատուն, բայց շուկայի մոտավորապես կեսը պատկանում է օտարերկրյա գարեջրագործներին՝ SABMiller, Heineken և Starbev։ Հետևաբար, եթե ցանկանում եք համտեսել իսկական չեխական գարեջուր, ապա փնտրեք միկրոգարեջրատներ և ընտանեկան բիզնեսներ, որոնցից այժմ երկրում կա մոտ 80 միավոր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ըՆարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Իշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը