«Թռչեի մտքով տունը»` սերբ կույր գրողի կատարմամբ
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ սերբ գրող Վեսելին Ջելետովիչի՝ «Յոհանի սերբական սիրտը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը թարգմանել էր Բելգրադում բնակվող հայուհի Անուշ Բալայանը, ով նույնպես գրող է և բանաստեղծությունների ժողովածու ունի:
Իրենց գործընկերոջ գրքի շնորհանդեսին մասնակցելու էին եկել սերբ կույր գրողներ Դրագիշա Գաբորովիչը և Լուկա Բարբաթը: Երկուսն էլ բացի գրող լինելուց նաև երաժիշտ են՝ Դրագիշա Գաբորովիչը հանդես է գալիս Պանչևոյի «Հովան Բանդուր» երաժշտական դպրոցի կամերային համույթում: Իսկ Լուկա Բարբաթը հյուրերին զարմացրեց իր գեղեցիկ կատարմամբ՝ կիթառով կատարեց «Թռչեի մտքով տուն» հայրենասիրական երգը:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



