Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կլիմայի փոփոխությունը և քաղաքական նպատակահարմարությունները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ի հյուրն է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը.
 
– Պարոն Գաբրիելյան, այսօր ի՞նչ անոմալ երևույթներ են դիտվում բնության մեջ:
 
– Եթե համարենք, որ կլիմայի փոփոխությունը անոմալ երևույթ է, ապա որպես դրա հետևանք, հիդրոօդերևութաբանական վտանգավոր և էքստրեմալ երևույթների հաճախականությունը մեծացել է:
 
– Իսկ գիտությունը բացահայտե՞լ է, թե որոնք են պատճառները:
 
– Կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտնականների անհանգստությունն առաջացավ անցյալ դարի կեսերից: Եվ ասեմ, որ հիմնականում այդ հարցը բարձրացվեց սովետական գիտնականների կողմից: Որովհետև սովետական գիտության մեջ օդերևութաբանությունը շատ մեծ տեղ էր զբաղեցնում: Այդ թվում նաև Խորհրդային Հայաստանի գիտության մեջ: Մենք ունեցել ենք մթնոլորտի ֆիզիկայի, օդերևութաբանության բնագավառի շատ լուրջ և հայտնի գիտնականներ: Իսկ մաթեմատիկոս Արտավազդ Մխիթարյանը բավականին հայտնագործություններ արեց այդ բնագավառում: Ունենք նաև այլ ազգանուններ` Քրդյան, Պետրոսյան:
 
Դեռ այն ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ եթե փոփոխվում է մթնոլորտում պարունակվող նյութերի քանակական և որակական կազմը, դա անխուսափելիորեն պետք է հանգեցնի ջերմաստիճանի շեղումների, որն էլ իր հերթին կբերի կլիմայական համակարգի շեղումների: Եվ այսպես բանաձևեց` գլոբալ տաքացումը բերում է կլիմայի փոփոխության:
 
Երբ արդեն պրակտիկ տվյալներ ստացվեցին, իսկ առաջին հերթին դրանք ստացվեցին, երբ լեռնային սառցադաշտերը կրճատվեցին, մարդկության մոտ ծնվեց լուրջ անհանգստություն: Խնդիրն արդեն բարձրացվեց միջկառավարական մակարդակի, տեղի ունեցան բանակցություններ: Իսկ 1992 թվականին ՄԱԿ–ի շրջանակներում ընդունվեց Կլիմայափոխության մասին կոնվենցիան:
 
Այդ ժամանակներից մինչ այսօր արդեն այնքան ակնհայտ է դարձել, որ մարդկային գործոնն էական ազդեցություն ունի այս հարցում, որ այլևս գիտնականները չեն վիճում: Ընդամենը խոսակցություններն ընթանում են այն հարցի շուրջ, թե ո՞ր տոկոսն է մարդածին. տվյալ փոփոխությունների մեջ որքան է կազմում մարդու բաժինը:
 
Երբ կոնվենցիան ընդունվեց, կային մարդիկ, որոնց մեկնաբանություններն ընդհանուր առմամբ մակերեսային էին և առավել կրում էին քաղաքական բնույթ: Նրանք կոչվեցին կլիմայական սկեպտիկներ: Վերջիններս կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը դիտում էին պայքար` ընդերքից նավթ, գազ և ածուխ արդյունահանողների դեմ: Քանզի այս նյութերի օգտագործումն է, որ փոխում է մթնոլորտի բաղադրությունը` մեծացնում նրանում ջերմոցային գազերի քանակությունը:
 
Հասկանալի է, թե հարցի նման դիտարկումը որքան կարող էր քաղաքականացվել, նաև` խնդիրներ առաջացնել միջպետական հարաբերություններում:
 
– Որքան էլ չցանկանանք քաղաքականացնել, բայց այնուամենայնիվ նավթ, գազ և ածուխ արտահանող երկրները պատասխանատվություն չե՞ն կրում այս հարցում:
 
– Բանն այն է, որ ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլ աշխատում են դեռ մի բան էլ ֆինանսապես շահել: Նույնիսկ կոնվենցիայում հոդված կա, բանակցություններում ևս կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ եթե նավթ արդյունահանող երկրները կրճատեն արդյունահանումը, ապա նրանց պետք է տրվի համապատասխան փոխհատուցում: Անշուշտ, չի նշանակում, որ եթե հարցը դրեցին, այն բավարարվեց: Բայց դա խոսում է խնդրի խիստ կոնֆլիկտային բնույթի մասին:
 
– Անդրադառնանք մեր երկրին. մենք կարողացա՞նք օգտվել Կիոտոյի արձանագրությունների ընձեռած հնարավորություններից:
 
– Այո, զարգացած երկրները վերցրեցին պարտավորություն 5%–ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Իսկ դրա համար կարող էին համապատասխան ծրագրեր իրականացնել և սեփական երկրում, և միմյանց հետ համագործակցելով, և երրորդ երկրում, որը պատրավորություն չի կրում: Ինչպես ասենք` այս դեպքում Հայաստանում:
 
Այժմ ճապոնական կառավարությունը սեփական ֆինանսական միջոցներով Նուբարաշենի աղբավայրում իրականացնում է իր ծրագիրը` մեթան գազը հավաքում և այրում է: Եվ քանի որ այրման հետևանքով մեթանը վերածվում է CO2–ի, քսանմեկ անգամ կրճատվում է նրա արտանետումը: Լուսակերտում ևս գործում է թռչնաբուծական ֆաբրիկայի բազայի հիման վրա նորվեգացիների կողմից կառուցված կենսագազի արտադրության ձեռնարկությունը:
 
Մեր երկիրը հաստատել է շատ ծրագրեր, բայց իրականացվել են այս երկուսը: Իսկ այդ ծրագրերն առաջին հերթին կարևոր են այն առումով, որ երկիր են բերում նոր առաջադեմ տեխնոլոգիաներ: Պարտավորություն չկրող երկիրն առավելապես շահում է այս տեսակետից:

Գոհար Սարդարյան

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին