Գերմանիայում բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը (լուսանկարներ)
ԼԱՅՖԳերմանիայի արևմտյան հատվածում` Մորսդորֆ և Զոսբերգ քաղաքների միջև ընկած գեղատեսիլ անտառում, բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը, որը գտնվում է անդնդախոր կանյոնից 92 մ բարձրության վրա և ունի 365 մ երկարություն։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ ճոպանների միջոցով ամրացված կամուրջն իր տեսակի մեջ ամենաերկարն է երկրում: Դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ կամուրջը հատելու համար այս տեղանք կժամանի տարեկան 170.000 մարդ:
Միևնույն ժամանակ, պարբերականը նախազգուշացնում է, որ կամուրջն ամբողջությամբ անցնել կկարողանան միայն ամենախիզախ, բարձրության նկատմամբ վախ չունեցող մարդիկ, ովքեր կամրջի վրա, անկասկած, սուր զգացողությունների պակաս չեն ունենա։




1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



