Գերմանիայում բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը (լուսանկարներ)
LIFEԳերմանիայի արևմտյան հատվածում` Մորսդորֆ և Զոսբերգ քաղաքների միջև ընկած գեղատեսիլ անտառում, բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը, որը գտնվում է անդնդախոր կանյոնից 92 մ բարձրության վրա և ունի 365 մ երկարություն։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ ճոպանների միջոցով ամրացված կամուրջն իր տեսակի մեջ ամենաերկարն է երկրում: Դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ կամուրջը հատելու համար այս տեղանք կժամանի տարեկան 170.000 մարդ:
Միևնույն ժամանակ, պարբերականը նախազգուշացնում է, որ կամուրջն ամբողջությամբ անցնել կկարողանան միայն ամենախիզախ, բարձրության նկատմամբ վախ չունեցող մարդիկ, ովքեր կամրջի վրա, անկասկած, սուր զգացողությունների պակաս չեն ունենա։




1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



