Գերմանիայում բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը (լուսանկարներ)
ЛАЙФԳերմանիայի արևմտյան հատվածում` Մորսդորֆ և Զոսբերգ քաղաքների միջև ընկած գեղատեսիլ անտառում, բացվել է աշխարհի ամենավտանգավոր կամուրջներից մեկը, որը գտնվում է անդնդախոր կանյոնից 92 մ բարձրության վրա և ունի 365 մ երկարություն։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ ճոպանների միջոցով ամրացված կամուրջն իր տեսակի մեջ ամենաերկարն է երկրում: Դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ կամուրջը հատելու համար այս տեղանք կժամանի տարեկան 170.000 մարդ:
Միևնույն ժամանակ, պարբերականը նախազգուշացնում է, որ կամուրջն ամբողջությամբ անցնել կկարողանան միայն ամենախիզախ, բարձրության նկատմամբ վախ չունեցող մարդիկ, ովքեր կամրջի վրա, անկասկած, սուր զգացողությունների պակաս չեն ունենա։




1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



