Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը և իմաստավորել իմ ու մերձավորներիս կյանքը. Գրիգ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երիտասարդ գրող Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն (2015 թ.) մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցասերների շրջանում: Այն 2016 թվականին «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում արժանացավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնած Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի: Նույն տարում գրքի համար հեղինակին շնորհվեց ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Շուտով գիրքը կվերահրատարակվի: Այս առիթով  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գրիգի հետ:

- Ծնվել եք գեղանկարչի ընտանիքում: Երբևէ փորձե՞լ եք նկարել, թե՞ ձեզ ի սկզբանե գիրն ու գրականությունն է գրավել:

- Հորս՝ Կարապետ Շաշիկյանի, ազդեցությունն ինձ վրա շատ մեծ է, և ես բազմիցս փորձել եմ նկարել, բայց լավ չի ստացվել: Եթե նկարել սովորելու ցանկություն ունեի, ապա գրելու՝ ոչ:  Չգիտեմ՝ ինչու: Վաղ հասակից գիրք կարդալ էի սիրում. հայրս մեծ գրադարան ունի, որից օգտվում էի՝ ծանոթանալով հանճարեղ գրողների ստեղծագործություններին: Ժամանակին ինձ համար գեղարվեստական գրքեր ընթերցելը չափազանց հետաքրքիր էր, հիմա ավելի շատ մասնագիտական՝ գրականագիտական գրականություն եմ կարդում:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ չեք վախենում կրել այլ ստեղծագործողների ազդեցությունը:

- Կարծում եմ, որ իմ գրականությանը ծանոթ մարդը կարող է ասել, թե ինչ ազդեցություններ եմ ես կրել: Միշտ ասում եմ, որ սիրում եմ Վիլյամ Սարոյանի, Ֆրանց Կաֆկայի և այլոց գործերը: Գուցե նրանցից յուրաքանչյուրն իր հետքը թողել է իմ ստեղծագործությունների վրա: Հիշում եմ, երբ հայրս ինչ-որ գիրք էր բերում ու ասում, որ պետք է այն կարդալ, ես պարտավոր էի տվյալ գիրքը հավանել ու սիրել:

- «Հիսուսի կատուն» կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ դուք կոնկրետ ինչ-որ մեկին եք պատմում գրքում տեղ գտած դեպքերի, մարդկանց մասին: Այդպե՞ս է:

- Իմ երկխոսությունը հորս հետ է: Առաջինը նրա համար եմ գրում: Հետաքրքիր պատմություն կա. երբ մեքսիկացի գրող Խուան  Ռուլֆոյին հարցնում են, թե ինչու՞ է դադարել գրել, նա ասում է, որ իր քեռին մահացել է: Բոլորն ապշում են այդ պատասխանից՝ չհասկանալով, թե ինչ նկատի ունի գրողը: Հետո Ռուլֆոն շարունակում է. «Քեռիս պատմում էր, իսկ ես՝ գրում: Նա այլևս չկա, ուստի ես չեմ գրում»: Իմ ու հորս հարաբերությունները նման են Ռուլֆոյի պատմածին. առաջինը հորս համար եմ գրում:

- Ի՞նչ դեր է խաղացել ձեր կյանքում մանկությունը, և ինչպե՞ս է այն անդրադարձել ձեր գրականության վրա:

- «Հիսուսի կատուն» գրքի երկրորդ մասում տեղ են գտել պատմվածքներ, որոնք  համացանցում չկան: Դրանք անմիջականորեն կապված են իմ մանկության հետ: Ներկայացրել եմ իմ ապրած տարիները Գերմանիայում, ուր մեկնել էի առողջական խնդիրներիս պատճառով: Ինձ հետ կային տարբեր ծանր հիվանդություններով տառապող երեխաներ Անգոլայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնք պայքարում էին կյանքի համար: 12 տարեկան էի ու մինչ օրս  հիշում եմ նրանց դիմագծերը, ձայնի ելևէջները… Եվ չգիտեմ՝ նրանցից ով է կենդանի մնացել, ով՝ ոչ:  Հիմա վեպ եմ գրում այդ երեխաների մասին: Այստեղ ներկայացնում եմ  վիճաբանություններ, որոնք տեղի են ունենում տարբեր ազգերի ներկայացուցիչերի միջև, բարեկամական հարաբերություններ, բազմաձայնության միջոցով բարձրացրել եմ հարցեր, որոնք ինքս պետք է հասկանամ: Նոր գործի անունը դեռ չեմ որոշել:

- «Հիսուսի կատուն» սիրեցին ու բարձր գնահատեցին ընթերցողները:   Մտավախություն չունե՞ք, որ հաջորդ գիրքը գուցե չկրկնի նախորդի հաջողությունը:

- Հայրս կհավանի կամ ոչ, հետո ի՞նչ կլինի, չգիտեմ:

- Իսկ ձեր հորից բացի կա՞ն այլ մարդիկ, որոնց կարծիքը նույնպես կարևորում եք:

- Կան նման մարդիկ, բայց կառանձնացնեմ արձակագիր Գուրգեն Խանջյանին: Նա  հորս հետ զուգահեռաբար ծանոթանում է իմ գործերին: Առանց Խանջյանի չէր լինի այս գիրքը: Նա առաջին մարդն էր, ով հավատաց ինձ: Երբ նրան ներկայացրի իմ ստեղծագործություններից մի քանիսը, հույս չունեի, որ կհավանի, մտածում էի՝ ի՞նչ եմ գրել որ… Սակայն կարդաց, զանգահարեց ու տպագրեց «Գրեթերթում»:

- Երբ տպագրվեց գիրքը, ի՞նչ զգացողություններ ունեցաք:

- Քանի դեռ պատմվածքներս տպագրված չէին, ես դրանք փոփոխում էի, ուզում էի ազատվել դրանցից, ասես բեռ լինեին, որը ծանրացել էր ուսերիս: Հանգստացա, երբ դրանք տպագրված տեսա ու սկսեցի վեպ գրել:

- Գիրքն ընթերցելիս տարբեր հույզեր ենք ապրում՝ վախ, տխրություն, զարմանք: Նկատել եմ, որ ձեր հերոսները տխուր են, դժբախտ, ինչու՞:

- Ապրելով վայելում ենք կյանքի ուրախ ու երջանիկ ակնթարթները, իսկ տխուր բաների մասին, կարծում եմ, գրել է պետք: Արվեստի յուրաքանչյուր գործ ծնվում է ցավից, տառապանքից: Փոքր ժամանակ առողջական խնդիրների պատճառով ես չէի կարողանում հեծանիվ քշել: Ի՞նչ պետք է  անեի. գրեի այն մարդու մասին, ով վարում էր: Այդ ձևով ասես իմաստավորում եմ կյանքս:

Ընդգծեմ, որ ինձ մեր քաղաքի ներկայիս վիճակը շատ է անհանգստացնում և ոչ միայն քաղաքի, այլև ողջ Հայաստանի: Անտունները շատ են, և ամեն ձմռանից հետո նրանցից շատերին այլևս չենք տեսնում, բայց հիշում ենք, չէ՞: Հիշում եմ նրանց, ուրեմն, նրանք կան: Ցանկանում եմ նրանց պահել թղթի տիրույթում և, գրելով, կարողանում եմ ազատվել լքված մարդկանց  հետ կապված հիշողություններից:

- Ժամանակակից գրողները բավականին ազատ, բաց տեսարաններով հարուստ գրականություն են ստեղծում: Ձեր գրքում չեմ հանդիպել սեքսի, սիրային տեսարանների: Ինչու՞ չեք անդրադառնում կին-տղամարդ հարաբերություններին:

- Պատմվածքներից մեկի հերոսն ասում է, որ իր կինը ճանապարհն է: Կինն ինձ համար ընկալվում է իբրև փրկող օղակ, մեկը, ով անվերապահորեն պետք է հավատա, թև ու թիկունք լինի: Ամենաթանկ բաների մասին ես չեմ սիրում բարձրաձայնել ու բնույթով սեփականատեր եմ:

- Ձեր գործերում կա միստիկա, որը ընթերցողին գամում է գրքին ու լարված պահում մինչև վերջ: Դա հատու՞կ է արվել, թե՞...

- Հավատում եմ միստիկային, հավատում, որ ոչ մի հանդիպում պատահաբար չի լինում, որ զրուցակցիս շուրթերով ինձ ասվում է մի բան, ինչն անհրաժեշտ է, օգնում է ինձ: Կարծում եմ, որ իրերը նույնպես հիշողություն ունեն: Երբ ինչ-որ մեկից մի բան ես վերցնում, վերցնում ես նաև դրա դրական կամ բացասական էներգիան, հետևաբար պետք է զգույշ լինել:

- Ի՞նչն եք ատում:

- Վախն եմ ատում: Գարշում եմ դրանից, բայց բազմաթիվ վախեր ունեմ: Հարազատ մարդու մահը, սեփական մահը սարսափելի վախեր են:  Պատմվածքներիցս մեկում միայնակ ու անտուն մարդը մոտենում է գրավաճառին ու Լևոն Խեչոյանի գիրքը խնդրում:

Հասկանում ես, որ նա հասարակ մարդ չէ, ինտելեկտուալ է:  Այդ ժամանակ սկսում ես երկյուղել, որ մի օր գուցե քո գրադարանը ստիպված լինես վաճառել ու նման կարգավիճակում հայտնվել: Հասկանում ես, որ քաղաքը մարդասպան է, այն ապահով չէ, կարող ես անհետ կորչել, և ոչ ոք չի նկատի: Այդ իսկ պատճառով փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը և իմաստավորել իմ ու մերձավորներիս կյանքը:

- Ե՞րբ  կարող ենք ձեռք բերել «Հիսուսի կատուն» գրքի նոր հրատարակությունը:

- Կարծում եմ՝ սեպտեմբերին այն արդեն պատրաստ կլինի, շապիկը կփոխվի հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Երևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ