Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանը Իրանի համար թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկրների շարքում է. գործընթացն ընթանում է մեզ ձեռնտու հունով». Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իրանի նոր կառավարությունն ու թափուր պաշտոնները

Օգոստոսի 20-ին տեղի ունեցած Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի լիագումար նիստի ընթացքում իրանցի խորհրդարանականները քվեարկությամբ իրենց դիրքորոշումն են հայտնել կառավարության անդամների նկատմամբ։ Համաձայն քվեարկության՝ նախարարի 17 թեկնածուներից միայն մեկը՝ էներգետիկայի նախարարի թեկնածու Հաբիբօլլահ Բիթարաֆը, որը զբաղեցնում էր նավթի նախարարի տեղակալի պաշտոնը, վստահության քվե չի ստացել։ Սովորաբար ԻԻՀ էներգետիկայի նախարարները համակարգում են Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Այս պահին Իրանի էներգետիկայի նախարարի պաշտոնը թափուր է մնացել։

Ամենաշատ քվեն ստացել է պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ամիր Հաթամին, որի օգտին դահլիճում ներկա 288 պատգամավորից կողմ է քվեարկել 261-ը, արգործնախարար Զարիֆը ստացել է 236 կողմ, 26 դեմ, 26 ձեռնպահ ձայն։ Արդարադատության, ներքին գործերի, հետախուզության, առողջապահության և նավթի նախարարները ևս 200-ից ավելի վստահության քվե են ստացել։

Առայժմ թափուր են մնում նաև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, և, ինչպես արդեն նշեցինք՝ էներգետիկայի նախարարների պաշտոնները:

Իրանի նոր կառավարության ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների վրա

Թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի նոր կառավարությունը՝ հայ-իրանական հարաբերությունների վրա, փորձեցինք պարզել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից։

«Մենք ունենք լիովին բարեփոխական կառավարության կազմ, և մի կարևոր հանգամանք էլ պետք է արձանագրել՝ բարեփոխականները, պատկերավոր ասած՝ վերցրին նաև Թեհրանը։ Այս իմաստով՝ այն նախարարները, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստին, ըստ էության, մեզ համար ձեռնտու են։ Խոսքը վերաբերում է, օրինակ՝ տրանսպորտի նախարարին, որը շատ կարևոր է հատկապես այն համատեքստում, որ Հայաստանն ու Իրանն իրականացնում են բազմաթիվ ծրագրեր՝ կապված տրանսպորտային ոլորտի հետ։ Նրա հայեցակարգը և ընդհանրապես մոտեցումները տարածաշրջանին ինչ-որ առումով յուրահատուկ են, և մի քանի անգամ այդ մասին հայտարարություններ են եղել։ Ըստ էության, Հայաստանը դիտարկվում է՝ որպես կարևոր երկիր Իրանի համար՝ ելքեր ապահովելու տեսանկյունից, և այս մասին նախարարն ունի մեզ համար դրական կարծիք»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց իրանագետը։

Ըստ Վ. Ոսկանյանի՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է նաև Իրանի էներգետիկայի նախարարի պաշտոնը, որովհետև, նրա խոսքով՝ հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի համակարգումը երկու կողմից էլ իրականացվում է այս նախարարների միջոցով. «Բացի այդ՝ Հայաստանն ունի նաև էներգետիկ ոլորտում Իրանի հետ լուրջ համագործակցություն, որն ընթացքի մեջ է, որի ընդլայնման շուրջ բանակցություններ են վարվում»։

Իրանագետը կարևորում է նաև Իրանի պաշտպանության նախարարի հաստատումը. «Այս նախարարությունն էլ Հայաստանի շահերի տեսանկյունից չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում որոշակի կապեր են հաստատվել, և խորացել է Հայաստան-Իրան գործակցությունը պաշտպանական ոլորտում»։

Իրանի կառավարության առաջնահերթությունները

Իրանի նոր կառավարությունը Վ. Ոսկանյանը գնահատեց՝ որպես գործնական կառավարություն. «Տեղի են ունեցել բավական նշանակալի փոփոխություններ՝ համեմատած նախորդ կառավարության հետ, նաև որոշակի առաջնահերթություններ են նշվել այս կառավարության գործունեության առումով։ Դա առաջին հերթին՝ Իրանի ներքին տնտեսական իրավիճակին է առնչվում, այնուհետ կա մի շատ կարևոր կետ՝ հարևան և բարեկամ երկրների հետ գործակցության ընդլայնում և հարաբերությունների զարգացում։ Կարծում եմ, որ Հայաստանը Իրանի համար թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկրների շարքում է, և այս իմաստով՝ թեև մեծ սպասումներ ստեղծել պետք չէ մեր հասարակության մեջ, բայց կարծում եմ՝ գործընթացն ընթանում է մեզ ձեռնտու հունով։

Կառուցվածքային փոփոխություններ՝ Իրանի ԱԳՆ համակարգում

Նախկինում Իրանի ԱԳ նախարարի երեք տեղակալներից յուրաքանչյուրը մի տարածաշրջան էր համակարգում: Նոր որոշման համաձայն՝ այդ փոխնախարարների հաստիքները լուծարվում են, և դրանց փոխարեն՝ բացվում է ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալի հաստիքը: Բացի այդ՝ այսուհետ Իրանի ԱԳ նախարարը կունենա նաև տնտեսական հարցերով տեղակալ:

Հայ փորձագիտական հանրության շրջանակներում կարծիքներ կան, որ Իրանի ԱԳՆ համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ պետք է ակնկալել, որ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերություններում տնտեսական բաղադրիչն ավելի մեծ ուշադրության կարժանանա:

Վարդան Ոսկանյանը դրական է գնահատում Իրանի ԱԳՆ համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, բայց դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ այլ կարծիք ունի. «Հայկական կողմն էլ պետք է ակտիվ լինի, որպեսզի կարողանանք հաջողություններ գրանցել։ Իրանի արտաքին քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ լուծում է Իրանի թիվ 1 խնդիրը՝ ապահովել հնարավորինս լոյալ վերաբերմունք հարևան երկրներում՝ Իրանի նկատմամբ, և թույլ չտալ այդ երկրների տարածքն օգտագործել հակաիրանական գործողությունների համար։ Բայց անշուշտ, բացի այս տրաֆարետային դիրքորոշումից՝ Իրանը վարում է որոշակի չերևացող արտաքին քաղաքականություն, և այդ քաղաքականության համատեքստում՝ Հայաստանը դիտարկում է՝ որպես բարեկամական երկիր․ երկիր, որի գոյությունն ու զարգացումը բխում է Իրանի շահերից։ Այս իմաստով՝ եթե այդ փոփոխությունները լուրջ ազդեցություն էլ չթողնեն, ապա Իրանի ընդհանուր քաղաքական օրակարգը մեր հանդեպ չի փոխվելու»։

Իրան-ԵՏՄ համագործակցություն. մի՞ֆ, թե՞ իրականություն

Վերջերս շատ է խոսվում Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Դեռևս 2015թ. դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեն Թեհրանում կայացած բանակցություններից հետո հայտարարեցին. «ԵՏՄ երկրներն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ ուսումնասիրություն են սկսում Իրանի հետ»։

2017թ. Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական նիստի շրջանակում Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի հետ հանդիպման ժամանակ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին կարևորել էր Իրանի և այդ միության միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման մասին բանակցություններին թափ հաղորդելը: Նա նշել էր, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորեն, որպեսզի ավելի շուտ կարողանան արդյունքի հասնել: Մահմուդ Վաեզին Իրանի պատրաստակամությունն էր հայտնել այդ կապակցությամբ:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանը բլեֆ չի անում և իրոք շահագրգիռ է ԵՏՄ-ի հետ ունենալ գործակցային լայն դաշտ՝ հաշվի առնելով թե՛ Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ, թե՛ նաև այն շուկաները, որտեղ իրանցիները ձգտում են ներկայություն ապահովել. «Սա չի նշանակում, թե Իրանն ամենևին չի ցանկանում ԵՄ-ի հետ խորացնել իր հարաբերությունները։ Բազմավեկտոր քաղաքականության, այդ թվում նաև՝ տնտեսական հարաբերություններ հաստատելու քաղաքականության համատեքստում, անշուշտ, Իրանը շահագրգիռ է ԵՏՄ-ի հետ հարաբերություններ ունենալ՝ ոչ ի հաշիվ հեռավոր Արևելքի երկրների, նաև՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների»։

Հայաստանի դերը՝ Իրան-ԵՏՄ հնարավոր համագործակցության պարագայում

Իրանագետի խոսքով՝ Հայաստանն այդ հարաբերությունների համատեքստում դիտարկվում է ոչ թե՝ տարանցիկության, այլ՝ իրանական կապիտալով Հայաստանում ստեղծվելիք ձեռնարկությունների առումով, որոնք, ըստ նրա՝ կունենան արտոնյալ պայմաններ՝ իրենց արտադրանքը ԵՏՄ շուկայում ներկայացնելու համար. «Պետք է հստակ տարանջատում մտցնել՝ Հայաստանը՝ որպես տարանցիկ ուղի, իրանցիները դիտարկում են Սև ծովը Պարսից ծոցին կապող միջանցքի սահմաններում։ Այսինքն՝ եթե Հայաստանի տարանցիկությունն Իրանի տեսանկյունից միտված է Իրանը Եվրոպային կապելուն, ապա Հայաստանի հետ ցամաքային սահմանը և այդ սահմանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին դիտարկվում է՝ որպես կարևոր դարպաս՝ իրանական ապրանքների մուտքը եվրասիական շուկա ապահովելու առումով։ Ապրանքներ, որոնք արտադրված կլինեն Հայաստանում, կամ կունենան «Արտադրված է Հայաստանում» մակնշումը»։

Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով