Երևանի ավագանու նիստի ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpast.am-ը հայտնում է, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջել են «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:
Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակը բացելուց հետո ավագանու անդամներին և լրագրողներին բաժանեցին պաշտպանիչ դիմակներ:
Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու նույնիսկ հրմշտոց տեղի ունեցավ:
Նիստը ժամանակավորպես ընդմիջեցին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



